ՀԱՍՏԱՏՎԱԾ է ՀՀ հԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1996 Թ. ՄԱՐՏԻ 15-Ի ԹԻՎ 160 ՀՐԱՄԱՆՈՎ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ է |
|
|
Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի դրույթների կիրառման վերաբերյալ ստացված հարցումների կապակցությամբ պարզաբանվում է.
1. Սկսած 1995 թ. ապրիլի 1-ից բանկերը և այլ ֆինանսավարկային կազմակերպությունները պարտավոր են հաշվարկել և պահել եկամտահարկ նաև ավանդների դիմաց իրենց կողմից վճարվող տոկոսների գումարից: Այլ գործառնությունների (ֆիզիկական անձանց անվամբ արտասահմանում և Հայաստանի Հանրապետությունում տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների կողմից փոխանցված, որպես օգնություն տրամադրված և նմանատիպ այլ գործառնությունների) գծով ֆիզիկական անձանց վճարումներ իրականացնելիս բանկերի և այլ ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից եկամտահարկ չի հաշվարկվում, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի գումարների դիմաց բանկերը տոկոսների տեսքով նրանց վճարում են եկամուտ:
2. Բանկերի և այլ ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց հետ կնքված ավանդային պայմանագրերի ժամկետը ավարտվելուց հետո ավանդի դիմաց տոկոսի վճարում պետք է դիտարկել ոչ միայն կանխիկ վճարումը կամ ֆիզիկական անձանց անձնական բանկային հաշիվներին փոխանցումը, այլև հաշվարկված տոկոսի միացումը նոր պայմանագրի հիման վրա բացվող ավանդին:
Այն ավանդային, նույն թվում չփակված ցպահանջ, պայմանագրերի գծով, որոնց ժամկետը անցնում է հաջորդ տարի, հունվարի 1-ի դրությամբ հաշվեգրված տոկոսները միացվում են ավանդին և հարկվում գործող կարգին համաձայն, ընդ որում կատարվում է հարկի վերջնահաշվարկ` ելնելով տվյալ հաշվետու տարվա ընթացքում տվյալ վճարման վայրում հաշվարկված եկամուտների ընդհանուր գումարից:
Ժամկետային այն պայմանագրերով, որոնց պայմաններին համաձայն տոկոսները վճարվում են ամեն ամիս, այսինքն ավանդատուն ստանում է տվյալ ամսվա հաշվարկված տոկոսի տնօրինման իրավունքը, հարկը հաշվարկվում, պահվում և փոխանցվում է բյուջե յուրաքանչյուր ամիս` տոկոսի վճարման համար նախատեսված օրվան հաջորդող աշխատանքային օրը:
Ժամկետային այն պայմանագրերով, որոնցով նախատեսված չէ տոկոսները վճարել ամեն ամիս` այսինքն պայմանագրի պայմաններին համապատասխան տոկոսի տնօրինման իրավունքը ավանդատուն ստանում է միայն պայմանագրի ժամկետի ավարտից հետո, ավանդի տոկոսից հաշվարկված եկամտահարկը փոխանցվում է բյուջե պայմանագրի ժամկետի ավարտից հետո` տոկոսի վճարման համար նախատեսված օրվան հաջորդող աշխատանքային օրը: Նշված ժամկետային պայմանագրերով ավանդների համար եկամտահարկի հաշվարկը կատարվում է պայմանագրի ողջ ժամկետի ընթացքում գոյացած եկամտի նկատմամբ առանց յուրաքանչյուր ամսվա հաշվով եկամտահարկի հաշվարկ, պահում և փոխանցում կատարելու:
3. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան եկամուտ են համարվում նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ու պայմաններով իրականացվող վիճակախաղերի տոմսերի գծով ֆիզիկական անձանց ստացած դրամական շահումների գումարները: 1995 թ. ապրիլի 1-ից սկսած նշված գումարներից տարվա ընթացքում հարկը հաշվարկվում և պահվում է անմիջականորեն եկամտի վճարման վայրում` փայամասնակցությունից, արժեթղթերից և ավանդների դիմաց ֆիզիկական անձանց ստացած եկամուտների հարկման գործող կարգին համանման:
ԳՐԱՆՑՎԱԾ է |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
Ա. Ալավերդյան |
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ
Ա. Ասլիկյան |