«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 մարտի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 11011120
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
17 փետրվարի 2011 թ. |
N 110-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 726-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի «Քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ ու այդ պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» N 726-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1. հրամանի`
ա. վերնագրից և 1-ին կետից հանել «և կրտսեր» բառերը, «այդ պաշտոնները» բառերը փոխարինել «քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ» բառերով։
2. Հրամանով հաստատված N 1 հավելվածի`
ա. վերնագրից և 1-ին կետից հանել «և կրտսեր» բառերը,
բ. 12-րդ կետի «գ» ենթակետից «ու քվեարկության» բառերը հանել,
գ. 12-րդ կետի «ժդ» ենթակետում «քվեարկության» բառը փոխարինել «գնահատման» բառով և «կայացնում է որոշում» բառերը փոխարինել «կազմում է արձանագրություն» բառերով,
գ. 16-րդ կետում «ընդունում է որոշում» բառերը փոխարինել «կազմում է արձանագրություն» բառերով,
դ. 19-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «իրականացնում է հարցազրույցի փուլում մասնակցի (մասնակիցների) կողմից տրված պատասխանների գնահատում»:
3. ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ Ռ. Գրիգորյանին և իրավաբանական վարչության պետ Մ. Գրիգորյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:
Ա. Աշոտյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|