«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 նոյեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 32902301
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
1 նոյեմբերի 2002 թ. |
N 02/81-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆԿԱՐԱԳՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 16-րդ հոդվածի 1-ին մասերին համապատասխան
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հաստատել մաքսային ծառայության պաշտոնի նկարագրի պահանջները և փոփոխության կարգը համաձայն հավելվածի:
Նախագահ՝ |
Ա. Ավետիսյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆԿԱՐԱԳՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է մաքսային ծառայողի պաշտոնի նկարագրի պահանջները և պաշտոնի նկարագրի փոփոխության կարգը:
2. Մաքսային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի համար սույն կարգով սահմանված պաշտոնի նկարագրի պահանջները վերաբերում են տվյալ խմբում «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք) ընդգրկված բոլոր պաշտոններին:
3. Մաքսային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի պաշտոնի նկարագրի պահանջները ներառում են տվյալ խմբում ընդգրկվող պաշտոն զբաղեցնող մաքսային ծառայողի աշխատանքի կազմակերպման և ղեկավարման, պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, ծառայողական շփումների և ներկայացուցչության, առաջադրված խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման պահանջի, գիտելիքների և հմտության դրույթներ:
II. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՈՆԻ ՆԿԱՐԱԳՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
4. Մաքսային ծառայության բարձրագույն խմբում պաշտոն զբաղեցնող մաքսային ծառայողի պաշտոնի նկարագրի պահանջներն են.
ա) աշխատանքի կազմակերպման, ղեկավարման և պատասխանատվության առումով՝
- ղեկավարման և (կամ) վերահսկման աշխատանքների ունակություն.
- ենթակայությունը և հաշվետու լինելը անմիջական ղեկավարին.
- ստորաբաժանումների և ծառայողների ենթակայություն.
- պատասխանատվությունը իրեն վերապահված լիազորությունները չկատարելու, թերի կատարելու, կամ վերազանցելու համար.
բ) որոշումներ կայացնելու լիազորությունների առումով՝
- որոշումներ կայացնելու, հանձնարարականներ տալու և հիմնախնդիրներ լուծելու իրավասությունները.
գ) աշխատանքային շփումների և ներկայացուցչության առումով՝
- իր լիազորությունների շրջանակներում աշխատանքային շփումները ստորաբաժանումների հետ.
- աշխատանքային շփումները և ներկայացուցչությունը Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների, միջազգային և այլ կազմակերպությունների իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ,
դ) առաջադրված խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման առումով՝
- ռազմավարական և կազմակերպական հիմնախնդիրների ստեղծագործական լուծման ունակություններ.
ե) գիտելիքների և հմտությունների առումով՝
- ունի մաքսային, հարկային, ոստիկանական, զինվորական կամ քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների առնվազն երկու տարվա ծառայության ստաժ.
- լիազորությունների հետ կապված Հայաստանի Հանրապետության օրենսդրության, միջազգային համաձայնագրերի անհրաժեշտ իմացություն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- համակարգչի և ժամանակակից տեխնիկական միջոցներից օգտվելու իմացություն.
- առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում.
- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում:
III. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԻ ՆԿԱՐԱԳՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
5. Մաքսային ծառայության գլխավոր խմբում պաշտոն զբաղեցնող մաքսային ծառայողի պաշտոնի նկարագրի պահանջներն են.
ա) աշխատանքի կազմակերպման, ղեկավարման և պատասխանատվության առումով՝
- կազմակերպման, ղեկավարման և (կամ) վերահսկման աշխատանքների ունակությունը.
- ենթակայությունը և հաշվետու լինելը իր անմիջական ղեկավարին.
- ստորաբաժանումների և ծառայողների ենթակայությունը.
- պատասխանատվությունը իրեն վերապահված լիազորությունները չկատարելու, թերի կատարելու, կամ վերազանցելու համար.
բ) որոշումներ կայացնելու լիազորությունների առումով՝
- որոշումներ կայացնելու, հանձնարարականներ տալու և հիմնախնդիրներ լուծելու իրավասությունները.
գ) աշխատանքային շփումների և ներկայացուցչության առումով՝
- իր լիազորությունների շրջանակներում աշխատանքային շփումներն այլ ստորաբաժանումների հետ.
- աշխատանքային շփումները և ներկայացուցչությունը Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների, միջազգային և այլ կազմակերպությունների իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ.
դ) առաջադրված խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման առումով՝
- մասնագիտական նշանակության և կազմակերպական խնդիրների ստեղծագործական լուծման, գնահատման և բացահայտման ունակություններ.
ե) գիտելիքների և հմտությունների առումով՝
- լիազորությունների հետ կապված Հայաստանի Հանրապետության օրենսդրության, միջազգային համաձայնագրերի անհրաժեշտ իմացություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- համակարգչի և ժամանակակից տեխնիկական միջոցներից օգտվելու իմացություն.
- առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում.
- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում:
(5-րդ կետը փոփ. 20.05.05 N 05/29-Ն, 10.02.11 N 47-Ն)
IV. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԻ ՆԿԱՐԱԳՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
6. Մաքսային ծառայության առաջատար խմբում պաշտոն զբաղեցնող մաքսային ծառայողի պաշտոնի նկարագրի պահանջներն են.
ա) աշխատանքի կազմակերպման, ղեկավարման և պատասխանատվության առումով՝
- մասնակցությունը կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին.
- ենթակայությունը և հաշվետու լինելը.
- պատասխանատվությունը իրեն վերապահված լիազորությունները չկատարելու, թերի կատարելու, կամ վերազանցելու համար.
բ) որոշումներ կայացնելու լիազորությունների առումով՝
- որոշումներ կայացնելու, հանձնարարականներ տալու և հիմնախնդիրներ լուծելու մասնակցության իրավասությունները.
գ) աշխատանքային շփումների և ներկայացուցչության առումով՝
- իր լիազորությունների շրջանակներում աշխատանքային շփումներն այլ ստորաբաժանումների հետ.
- աշխատանքային շփումների շրջանակը և ներկայացուցչությունը Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների, միջազգային և այլ կազմակերպությունների իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ.
դ) առաջադրված խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման առումով՝
- մասնագիտական նշանակության և կազմակերպական խնդիրների ստեղծագործական լուծման, գնահատման և բացահայտման ունակություններ և դրանց լուծմանը մասնակցելու իրավասություններ.
ե) գիտելիքների և հմտությունների առումով՝
- լիազորությունների հետ կապված Հայաստանի Հանրապետության օրենսդրության, միջազգային համաձայնագրերի անհրաժեշտ իմացություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- համակարգչի և ժամանակակից տեխնիկական միջոցներից օգտվելու իմացություն.
- առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում.
- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում:
(6-րդ կետը փոփ. 20.05.05 N 05/29-Ն, 10.02.11 N 47-Ն)
V. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԻ ՆԿԱՐԱԳՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
7. Մաքսային ծառայության կրտսեր խմբում պաշտոն զբաղեցնող մաքսային ծառայողի պաշտոնի նկարագրի պահանջներն են.
ա) աշխատանքի կազմակերպման, ղեկավարման և պատասխանատվության առումով՝
- մասնակցությունը կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին.
- ենթակայությունը և հաշվետու լինելը իր անմիջական ղեկավարին.
- պատասխանատվությունը իրեն վերապահված լիազորությունները չկատարելու, թերի կատարելու, կամ վերազանցելու համար.
բ) որոշումներ կայացնելու լիազորությունների առումով՝
- որոշումներ կայացնելու, հանձնարարականներ տալու և հիմնախնդիրներ լուծելու մասնակցության իրավասությունները.
գ) աշխատանքային շփումների և ներկայացուցչության առումով՝
- աշխատանքային շփումներն այլ ստորաբաժանումների հետ.
դ) առաջադրված խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման առումով՝
- մասնագիտական նշանակության և կազմակերպական խնդիրների ստեղծագործական լուծման, գնահատման և բացահայտման ունակություններ և դրանց լուծմանը մասնակցելու իրավասություններ.
ե) գիտելիքների և հմտությունների առումով՝
- լիազորությունների հետ կապված Հայաստանի Հանրապետության օրենսդրության, միջազգային համաձայնագրերի անհրաժեշտ իմացություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- համակարգչի և ժամանակակից տեխնիկական միջոցներից օգտվելու իմացություն.
- առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում:
VI. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆԻ ՆԿԱՐԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
8. Մաքսային ծառայողի պաշտոնի նկարագիրը կարող է փոփոխվել, Օրենքով մաքսային ծառայողի պաշտոնի խմբի դասակարգման փոփոխության դեպքերում, վերադաս մաքսային մարմնի ղեկավարի հրամանով:
(հավելվածը փոփ. 20.05.05 N 05/29-Ն, 10.02.11 N 47-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
15.09.2016, N 174-Ն | 13.10.2016, N 02/81-Ն | |
10.02.2011, N 47-Ն | 11.03.2011, N 02/81-Ն | |
20.05.2005, N 05/29-Ն | 25.06.2005, N 02/81-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|