Գլխավոր տեղեկություն
Համար
N 1167-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.08.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.08.02/19(402) Հոդ.300
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Ընդունման ամսաթիվ
10.06.2011
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
10.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 հուլիսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 12411344

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

10 հունիսի 2011 թ.

N 1167-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի ԹԻՎ 02/695 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2 հոդվածի դրույթները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1005-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 18-րդ կետի 4-րդ ենթակետի դրույթներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի «Հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելուց առաջ հարկային մարմնի ղեկավարի կողմից հրապարակվող հանձնարարագրի և հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին արգելանքն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կայացվող որոշման ձևերը հաստատելու մասին» 2002 թվականի մայիսի 22-ի թիվ 02/695 հրամանի`

1) Նախաբանում ««Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30 հոդվածին համապատասխան և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 11.05.2002թ. «Չկատարված հարկային պարտավորության դիմաց հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու և դատարանի վճռից հետո բռնագանձված գույքն իրացնելու կարգը հաստատելու մասին» թիվ 520 որոշման 2-րդ կետը՝» բառերը փոխարինել «Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2 հոդվածի դրույթները`» բառերով:

2. Հրամանի տեքստում «ՀՀ կառավարության 11.05.2002թ. «Չկատարված հարկային պարտավորության դիմաց հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու և դատարանի վճռից հետո բռնագանձված գույքն իրացնելու կարգը հաստատելու մասին» թիվ 520 որոշմամբ» հաստատված կարգի 7-րդ կետով» բառերը փոխարինել ««Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2 հոդվածով սահմանված» բառերով և տեքստից հանել «և նույն կարգի 10-րդ կետով սահմանված» բառերը:

3. Հրամանի տեքստում «ՀՀ ՊԵ նախարար» բառերը փոխարինել «ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ» բառերով` համապատասխան հոլովառությամբ, ինչպես նաև «ՊԵՆ» հապավումը փոխարինել «ՀՀ ԿԱ ՊԵԿ» հապավումով:

4. Հրամանով հաստատվող հանձնարարագրի`

1) 1-ին տողում «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերով:

2) 5-րդ տողում «չկատարաված հարկային պարտավորության չափը» բառերը փոխարինել «չկատարված պարտավորության չափը» բառերով և 7-րդ տողում «չկատարված հարկային պարտավորության չափով» բառերը` «չկատարված հարկային պարտավորության չափով» բառերով:

3) Հրամանով հաստատվող հանձնարարագրում «Հիմք՝ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30 հոդված և «Չկատարված հարկային պարտավորության դիմաց հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու և դատարանի վճռից հետո բռնագանձված գույքն իրացնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 11.05.2002թ. թիվ 520 որոշումը» բառերը փոխարինել «Հիմք` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2 հոդված:» բառերով:

4) Հարկ վճարողի իրավունքները և պարտականությունները բաժնի`

ա. 1-ին կետում «հաշտության համաձայնագիր» բառերը փոխարինել «պարտավորությունների աստիճանական մարման ժամանակացույց» բառերով:

բ. 9-րդ կետում «Չկատարված հարկային պարտավորության դիմաց հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու և դատարանի վճռից հետո բռնագանձված գույքն իրացնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 11.05.2002թ. թիվ 520 որոշմամբ հաստատված կարգի պահանջները:» բառերը փոխարինել «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2 հոդվածի պահանջները:»:

5) «Ստացա հանձնարարագրի 2-րդ օրինակը» բառերը փոխարինել «ստացա հանձնարարագրի պատճենը» բառերով:

5. Հրամանով հաստատվող որոշման ձևի`

1) 4-րդ տողում «հարկային պարտավորության» բառերը փոխարինել «պարտավորության» բառով և «ըստ հարկատեսակների» բառերը փոխարինել «ըստ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների» բառերով:

2) 6-րդ տողում «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30 հոդվածով և «Չկատարված հարկային պարտավորության դիմաց հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու և դատարանի վճռից հետո բռնագանձված գույքն իրացնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 11.05.2002թ. թիվ 520 որոշմամբ» բառերը փոխարինել «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2 հոդվածի դրույթներով`» բառերով:

3) 10-րդ տողում «տնօրինել» բառից հետո լրացնել «և /կամ տիրապետել» բառերը:

4) 12-րդ տողում «բողոքարկումը» բառից առաջ լրացնել «վարչական կարգով» բառերով և «Չկատարված հարկային պարտավորության դիմաց հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու և դատարանի վճռից հետո բռնագանձված գույքն իրացնելու» Կարգի 13 կետի չի կասեցնում արգելադրման գործընթացը» բառերը փոխարինել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.2 հոդվածի 14-րդ մասի` չի կասեցնում որոշման կատարումը» բառերով:

5) 15-րդ տողում «որոշման մեկ օրինակը» բառերը փոխարինել «որոշման պատճենը» բառերով:

6) 16-րդ կետում «օտարելու, վերացնելու կամ ոչնչացնելու» բառերը փոխարինել «վատնելու, օտարելու, թաքցնելու կամ ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելու» բառերով:

6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախագահի ժամանակավոր
պաշտոնակատար

Ա. Ալավերդյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան