«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 դեկտեմբերի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 11610453
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
23 նոյեմբերի 2010 թ. |
N 667-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Րաֆֆու ծննդյան 175-ամյակին նվիրված «Րաֆֆի 1835-1888 Raffi» նամականիշի, համաձայն N 1 հավելվածի:
2) Լեոի (Առաքել Բաբախանյան) ծննդյան 150-ամյակին նվիրված «Լեո 1860-1932 Leo» նամականիշի, համաձայն N 2 հավելվածի:
3) Հայաստանի ազգային պատկերասրահ. Հարություն Կալենցի ծննդյան 100-ամյակին նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ. NATIONAL GALLERY OF ARMENIA. Հարություն Կալենց «Դերասանուհի Խմարայի դիմանկարը. Haroutyun Kalents "The portrait of actress Khmara"» համաձայն N 3 հավելվածի:
2. Գործողության մեջ դնել`
1) Րաֆֆու ծննդյան 175-ամյակին նվիրված «Րաֆֆի 1835-1888 Raffi» նամականիշը, սահմանելով անվանագինը` 220 դրամ, տպաքանակը` 70 000 հատ:
2) Լեոի (Առաքել Բաբախանյան) ծննդյան 150-ամյակին նվիրված «Լեո 1860-1932 Leo» նամականիշը, սահմանելով անվանագինը` 220 դրամ, տպաքանակը` 70 000 հատ:
3) Հայաստանի ազգային պատկերասրահ. Հարություն Կալենցի ծննդյան 100-ամյակին նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ. NATIONAL GALLERY OF ARMENIA. Հարություն Կալենց «Դերասանուհի Խմարայի դիմանկարը. Haroutyun Kalents "The portrait of actress Khmara"» նամականիշը, սահմանելով անվանագինը` 450 դրամ, տպաքանակը` 60 000 հատ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Մ. Վարդանյան |
Հաստատված է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2010 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 667-Ն հրամանի |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Մ. Վարդանյան |
Հաստատված է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2010 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 667-Ն հրամանի |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Մ. Վարդանյան |
Հաստատված է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2010 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 667-Ն հրամանի |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Մ. Վարդանյան |