ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
23 նոյեմբերի 2010 թ. |
N 405-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 23.11.2010թ. կայացած նիստի).
Հրամայում եմ`
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն անհատ ձեռնարկատեր Լևոն Խաչատրյանի «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0636 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև խախտման պատճառի վերացումը։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 22.11.2010թ. ներկայացրած դիմումի համաձայն) «Սարվան Ռիելթի» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0815 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 22.11.2010թ. ներկայացրած դիմումի համաձայն) անհատ ձեռնարկատեր Աշոտ Ասլանյանի «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0635 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը վերապահել կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Դավթյանին։
Կոմիտեի նախագահ` Ե. Զախարյան
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(23.11.2010թ. հր. 405-Լ)
Հ/հ |
Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն), իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը) |
Բնակության վայրը, |
Լիցենզիայի համարը |
Լիցենզիան տալու ամսաթիվը |
Հարկ վճարողի հաշվառման համարը(ՀՎՀՀ) |
Գրանցման համարը |
Գործու-նեության տեսակը |
Գործու-նեության իրականացման վայրը |
Գործողության ժամկետը |
Տեղեկու-թյուններ գրանցա-մատյանում լիցենզիայի վերաձևա-կերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին |
Այլ տեղեկու-թյուններ |
1 |
Լևոն Խաչատրյան (ԱՁ) |
Ք. Արմավիր, Թումանյան 1 նրբ., 16տ. |
ԱԳ0636 |
23.11.06թ. |
49541315 |
635 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամկետ |
Կասեցվել է տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով |
|
2 |
«Սարվան Ռիելթի» ՍՊԸ |
Ք. Գյումրի, Մուսայելյան 50/1 |
ԱԳ0815 |
21.11.08թ. |
05535448 |
810 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամկետ |
Դադարեցվել է դիմումի համաձայն |
|
3 |
Աշոտ Ասլանյան (ԱՁ) |
Ք. Երևան, Կուզնեցովի 2, բն. 23 |
ԱԳ0635 |
23.11.06թ. |
30917161 |
634 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամկետ |
Դադարեցվել է դիմումի համաձայն |