«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 մարտի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 12411124
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
28 փետրվարի 2011 թ. |
N 75-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 02/207 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով`
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2001 թվականի փետրվարի 26-ի «Մաքսային արժեքի մանրամասնությունների հայտարարագրի լրացման կարգի հաստատման մասին» թիվ 02/207 հրամանով հաստատված կարգի 1.2.1 կետում «(1-ին մեթոդ)» բառերից հետո լրացնել «, ընդ որում ՀՀ մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերի ներկայացումից հետո մաքսային մարմինները 2 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում կամ մերժում են մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների՝ սույն կետում նշված մեթոդով հաշվարկված մաքսային արժեքը։ Մաքսային մարմինների կողմից սույն կետով սահմանված ժամկետում նշված մեթոդով հաշվարկված մաքսային արժեքի ընդունման կամ մերժման վերաբերյալ համապատասխան որոշում չկայացնելու դեպքում հայտարարատուի կողմից ներկայացված մաքսային արժեքը համարվում է ընդունված։» բառերը։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։
Նախագահ |
Գ. Խաչատրյան |