ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
25 փետրվարի 2010 թ. |
N 255-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԾՈՎԱՍԱՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, 37-րդ հոդվածը «Ծովասարի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 09.02.2010թ. N 1444 դիմումը.
Հրամայում եմ՝
1. Ուժը կորցրած ճանաչել «Ծովասարի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը 25.09.2009 թ. տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-001366 լիցենզիան:
2. «Ծովասարի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը 25.09.2009 թ. տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX–001366 լիցենզիայի փոխարեն տրամադրել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիայի կրկնօրինակ։
3. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Ա. Հովակիմյանին`ապահովել համապատասխան տեղեկությունների գրանցումը գրանցամատյանում։
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար |
Հ. Քուշկյան |
