«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 հունվարի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 10011024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 դեկտեմբերի 2010 թ. |
N 32-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՊՈՒՅՏ ԵՎ ՀԱՐԿԱՊՈՒՅՏ ՀԱԶԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» ՍԿ N 3.1.1-012-10 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 7-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ Եմ՝
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում կապույտ և հարկապույտ հազի համաճարակաբանական հսկողություն» ՍԿ N 3.1.1-012-10 սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը` համաձայն հավելվածի:
Նախարար ՝ |
Հ. Քուշկյան |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2010 թ. դեկտեմբերի 14-ի N 32-Ն հրամանի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՊՈՒՅՏ ԵՎ ՀԱՐԿԱՊՈՒՅՏ ՀԱԶԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
N 3.1.1-012-10 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ
Բ Ա Ժ Ի Ն 1
ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ
1. Կապույտ և հարկապույտ հազի համաճարակաբանական հսկողության սույն սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը նախատեսված են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների համար (այսուհետ` կազմակերպություն)` անկախ կազմակերպաիրավական ձևից և գերատեսչական պատկանելությունից:
2. Սույն սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը ներառում են կապույտ կամ հարկապույտ հազի դեպքերի հայտնաբերման, ախտորոշման, դեպքերի վարման, կապույտ հազի դեմ պատվաստումների, կոնտակտավորների հսկողության, կանխարգելման և այլ հարցեր, որոնք ուղղված են կապույտ հազի և հարկապույտ հազի համաճարակաբանական հսկողության ապահովմանը:
Բ Ա Ժ Ի Ն 2
ԿԱՊՈՒՅՏ ԵՎ ՀԱՐԿԱՊՈՒՅՏ ՀԱԶՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՍԿԱԾՈՎ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ, ԳՐԱՆՑՈՒՄ, ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ՀՍԿՈՒՄ
Գ Լ ՈՒ Խ 1
ԿԱՊՈՒՅՏ ԵՎ ՀԱՐԿԱՊՈՒՅՏ ՀԱԶՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՍԿԱԾՈՎ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ
3. Կապույտ և հարկապույտ հազով հիվանդների կամ հիվանդության կասկածով անձանց հայտնաբերումն իրականացնում են կազմակերպությունների բոլոր մասնագիտությունների բուժաշխատողները`
1) բնակչության բժշկական օգնության դիմելիս,
3) մասնավոր բժշկական գործունեություն իրականացնող բժշկի ընդունելության ժամանակ,
4) կապույտ և հարկապույտ հազով հիվանդների հետ շփված անձանց նկատմամբ բժշկական հսկողություն իրականացնելիս,
5) կապույտ հազի դեպքի ստանդարտ բնորոշմանը (հավելված 1) համապատասխանող անձանց լաբորատոր հետազոտություններն իրականացնելիս:
4. Կապույտ և հարկապույտ հազի վաղ հայտնաբերման նպատակով`
1) 7 օր և ավելի հազ ունեցող յուրաքանչյուր երեխա ուղեգրվում է երկնվագ մանրէաբանական հետազոտության (2 օր անընդմեջ կամ օրը մեջ)` սահմանելով բժշկական հսկողություն,
2) ծննդատանը (բաժանմունք), մանկական հիվանդանոցում (բաժանմունք), առողջարանում, մանկական նախադպրոցական և հատուկ կրթական կազմակերպությունում, դպրոցում աշխատող յուրաքանչյուր մեծահասակ ուղեգրվում է երկնվագ մանրէաբանական հետազոտության (2 օր անընդմեջ կամ օրը մեջ), եթե`
ա. հազը տևում է 7 օր և ավելի,
բ. համապատասխանում է կապույտ հազի կասկածելի դեպքի բնորոշմանը,
գ. առկա է շփման փաստ կապույտ հազով հիվանդի հետ:
5. Կապույտ հազի լաբորատոր հաստատման նպատակով մանրէաբանական հետազոտության համար կենսանյութի նմուշառումը, փոխադրումը, անհրաժեշտ նյութերը և սնուցող միջավայրերը ներկայացված են հավելված 3-ում:
6. Կլինիկորեն չճշտված դեպքերի ախտորոշման նպատակով և մանրէաբանական հաստատման բացակայության դեպքում երեխաները և մեծահասակները հետազոտվում են շճաբանական (ագլյուտինացիայի ռեակցիա, պասիվ հեմոգլյուտինացիայի ռեակցիա, իմունոֆերմենտային անալիզ և այլն) մեթոդով:
Գ Լ ՈՒ Խ 2
ԿԱՊՈՒՅՏ ԵՎ ՀԱՐԿԱՊՈՒՅՏ ՀԱԶԻ ԴԵՊՔԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ, ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
1. Կապույտ և հարկապույտ հազի յուրաքանչյուր կասկածելի դեպքի մասին, հայտնաբերող բուժանձնակազմի (այդ թվում` լաբորատորիայի անձնակազմի) կողմից անմիջապես հեռախոսով տրվում է շտապ հաղորդում Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն (ըստ տարածքի), այնուհետև` 24 ժամվա ընթացքում ուղարկելով շտապ հաղորդման «Ձև ՇՀ 1» ձևը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 20-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման գործընթացի կազմակերպում և իրականացում» ՍԿ 3.1.6.009-08 սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի, բացառությամբ` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի, «Արմենիկում ԲԿ» փակ բաժնետիրական ընկերության և Երևանի «Շտապ բժշկական օգնություն» պետական փակ բաժնետիրական ընկերության, որոնք հաղորդում են «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:
7. Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարզային և տարածքային կենտրոնների կողմից կասկածելի դեպքի վերաբերյալ շտապ հաղորդում ստանալուց հետո անմիջապես կատարվում է հաղորդում «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն` հաշվառման և հակահամաճարակային միջոցառումների նկատմամբ հսկողության նպատակով:
8. «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը դեպքի վերաբերյալ հեռախոսով հաղորդում է Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կենտրոնական ապարատ և Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կենտրոններին (ըստ բնակության վայրի):
9. Դեպքի ախտորոշումը փոփոխելու կամ ժխտելու կամ հաստատելու կամ մահվան մասին բուժկանխարգելիչ կազմակերպության կողմից անմիջապես տրվում է հեռախոսով շտապ հաղորդում Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն (ըստ տարածքի), այնուհետև` 24 ժամվա ընթացքում ուղարկելով նոր շտապ հաղորդման ձևը (Ձև ՇՀ 1)` նշելով սկզբնական ախտորոշումը, փոխված կամ հաստատված կամ ժխտված ախտորոշման կամ մահվան ամսաթիվը և լաբորատոր հետազոտման արդյունքները, բացառությամբ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի, «Արմենիկում ԲԿ» փակ բաժնետիրական ընկերության, որոնք հաղորդում են «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:
10. Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարզային և տարածքային կենտրոնների կողմից ախտորոշումը փոփոխված կամ ժխտված կամ հաստատված կամ մահվան դեպքի վերաբերյալ շտապ հաղորդում ստանալուց հետո անմիջապես կատարվում է հաղորդում «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:
11. «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունն ախտորոշումը փոփոխված կամ ժխտված կամ հաստատված կամ մահվան դեպքի վերաբերյալ հեռախոսով հաղորդում է Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կենտրոնական ապարատ և Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարզային կամ տարածքային կենտրոններին (ըստ բնակության վայրի):
12. Կապույտ և հարկապույտ հազի դեպքերի լիարժեք, հավաստի և ժամանակին հաշվառումը, գրանցումը, հաղորդումը, հաշվետվությունների ամբողջականությունը, նաև լիովին և օպերատիվ հաղորդումը Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն ապահովում են կազմակերպությունների ղեկավարները:
13. Բոլոր կազմակերպություններում կապույտ և հարկապույտ հազի յուրաքանչյուր դեպք գրանցվում և հաշվառվում է «Վարակիչ հիվանդությունների հաշվառման մատյանում»` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 21-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի համաճարակաբանական հսկողություն» ՍԿ 3.1.1-010-08 սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի:
14. Կապույտ և հարկապույտ հազի դեպքերի վերաբերյալ հաշվետվությունները ներկայացվում են կառավարելի վարակիչ հիվանդությունների «Ձև N Պ-4/հ» վարչական վիճակագրական ձևով` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 19-Ն` «Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման ոլորտում վարչական վիճակագրական հաշվետվական ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի օգոստոսի 25-ի N 16-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» հրամանի: Համարիչում նշվում են կապույտ հազի, իսկ հայտարարում` հարկապույտ հազի դեպքերը:
15. Բոլոր մակարդակներում դեպքերի բացակայության պայմաններում ներկայացվում է զրոյական հաշվետվություն: Յուրաքանչյուր հիվանդության տողում «Ընդամենը» սյունակում նշվում է 0:
16. Բոլոր մակարդակներում պահպանվում են հաշվետվության կրկնօրինակները` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 9-ի «Պահպանության ժամկետի նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը հաստատելու մասին» թիվ 351-Ն որոշմամբ սահմանված ժամկետների:
Գ Լ ՈՒ Խ 3
ԿԱՊՈՒՅՏ ՀԱԶԻ ՎԱՐԱԿԻ ԱՂԲՅՈՒՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
17. Կապույտ հազով հիվանդներին կլինիկական ընթացքի բարդությունից կախված, ցուցաբերվում է ամբուլատոր բժշկական օգնություն և նրանց նկատմամբ սահմանվում է բժշկական հսկողություն:
18. Պարտադիր հոսպիտալացման ենթակա են`
1) երեխաները` կյանքի առաջին ամիսների ընթացքում,
2) 5-6 ամսականից բարձր երեխաները` հիվանդության ծանր ընթացքի, ուղեկցող հիվանդությունների (առաջնահերթ ծննդաբերական էնցեֆալոպաթիա, ցնցումային համախտանիշ, խոր անհասություն, թերաճ 2-3-րդ աստիճանի, սրտի բնածին արատ, քրոնիկական թոքաբորբ, բրոնխիալ ասթմա), կապույտ հազի և սուր շնչական վիրուսային և այլ վարակների համակցված ընթացքի դեպքերում,
3) փակ մանկական կազմակերպությունների սաները (մանկատներ, հատուկ կրթական, գիշերօթիկ և այլն):
19. Կյանքի առաջին տարում կապույտ կամ հարկապույտ հազով հիվանդ կամ դրա կասկածով երեխաները մեկուսացվում են բոքսային բաժանմունքներում, ավելի բարձր տարիքի անձինք մեկուսացվում են ինֆեկցիոն հիվանդանոցի (բաժանմունքի) առանձին հիվանդասենյակներում` ապահովելով նրանց մեկուսացումն այլ վարակիչ հիվանդներից:
20. Կապույտ կամ հարկապույտ հազով կամ կասկածով հիվանդների հոսպիտալացման ուղեգրերում, բացի անկետային տվյալներից, նշվում են նաև հիվանդության սկզբնական ախտանշանները, տեղեկություններ կանխարգելիչ պատվաստումների և կապույտ հազով հիվանդի հետ շփման փաստի մասին:
21. Ստացիոնարում առաջին 3 օրվա ընթացքում` հակաբիոտիկներ նշանակելու փաստից անկախ կատարվում է երկնվագ մանրէաբանական հետազոտություն` հիվանդության հարուցիչները հայտնաբերելու նպատակով:
22. Կապույտ հազով բոլոր հիվանդները (երեխաներ և մեծահասակներ), որոնք հայտնաբերվել են մանկական նախադպրոցական կազմակերպություններում, մանկական առողջարաններում, ամառային հանգստյան կազմակերպություններում, ծննդատներում, հիվանդանոցների մանկական բաժանմունքներում, դպրոցներում, հատուկ կրթական և գիշերօթիկ դպրոցներում ենթակա են մեկուսացման հիվանդության սկզբից հաշված 5 օր տևողությամբ հակաբիոտիկային բուժում ստանալու դեպքում, իսկ հակաբիոտիկային բուժման բացակայության դեպքում մեկուսացվում են հիվանդության սկզբից 3 շաբաթ տևողությամբ:
23. Կապույտ հազով հիվանդների մոտ բուժումից հետո մանրէաբանական հետազոտություններ չեն իրականացվում: Բացառություն են կազմում փակ մանկական կազմակերպություններից հոսպիտալացված երեխաները, որոնք դուրս են գրվում մանրէաբանական հետազոտության 2 բացասական արդյունքի դեպքում:
Գ Լ ՈՒ Խ 4
ԿԱՊՈՒՅՏ ՀԱԶԻ ՕՋԱԽՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
24. Կապույտ կամ հարկապույտ հազի վարակի օջախում միջոցառումները (հիվանդների բուժօգնություն, շփված անձանց նկատմամբ բժշկական հսկողություն, անհրաժեշտության դեպքում պատվաստումների իրականացում, բնակչության շրջանում իրազեկման և քարոզչության աշխատանքներ) կազմակերպում և իրականացնում են բուժկանխարգելիչ կազմակերպությունները:
25. Կապույտ կամ հարկապույտ հազի վարակի օջախում եզրափակիչ ախտահանում չի կատարվում: Կատարվում է ամենօրյա խոնավ մաքրում և հաճախակի օդափոխում:
Գ Լ ՈՒ Խ 5
ԿԱՊՈՒՅՏ ՀԱԶՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՀԵՏ ՇՓՎԱԾ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՍԿԱԾՈՎ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
26. Կապույտ հազով հիվանդի հետ շփված մինչև 7 տարեկան երեխաները, որոնք չեն հիվանդացել կապույտ հազով, անկախ պատվաստումային կարգավիճակից, հազի առկայության դեպքում մեկուսացվում են տանը: Թույլատրվում է հաճախել կազմակերպություն կլինիկական առողջացումից հետո` երկնվագ մանրէաբանական հետազոտության բացասական արդյունքներից հետո:
27. Կապույտ հազով հիվանդների տանը բուժման դեպքում մինչև 7 տարեկան կոնտակտավորների նկատմամբ սահմանվում է բժշկական հսկողություն հիվանդի 5 օր հակաբիոտիկային բուժումից, կլինիկական ապաքինումից, 2 բացասական մանրէաբանական հետազոտությունների արդյունքներից հետո ևս 5 օր տևողությամբ, եթե հիվանդը հակաբիոտիկային բուժում է ստացել, իսկ եթե չի ստացել կամ կիսատ է ստացել հակաբիոտիկային բուժումը, սահմանվում է բժշկական հսկողություն կլինիկական ապաքինումից և 2 բացասական մանրէաբանական հետազոտությունների արդյունքներից հետո ևս 21 օր տևողությամբ:
28. Կապույտ հազով հիվանդի հետ շփված և մանկական նախադպրոցական կազմակերպություններում, մանկատներում, ծննդատներում, հիվանդանոցների մանկական բաժանմունքներում, մանկական առողջարանային և ամառային հանգստի, հատուկ կրթական կազմակերպություններում, հանրակրթական և գիշերօթիկ դպրոցներում մեծահասակները, հազի առկայության դեպքում մեկուսացվում են աշխատանքից և թույլատրվում են աշխատանքի երկնվագ մանրէաբանական հետազոտության բացասական արդյունքներից հետո (անընդմեջ կամ 2 օր ընդմիջումով):
29. Կապույտ հազով հիվանդի հետ սերտ շփված մինչև 7 տարեկան երեխաները, ովքեր չեն ստացել կապույտ հազի բաղադրիչ պարունակող պատվաստանյութ կամ ունեն թերի պատվաստումային կարգավիճակ, 21 օր տևողությամբ չեն թույլատրվում հաճախել մանկական նախադպրոցական կազմակերպություն և դպրոց կամ 5 օր տևողությամբ, եթե նշված ժամկետում ստանում են հակաբիոտիկային բուժում:
30. Կապույտ հազով հիվանդի հետ սերտ շփված մինչև 7 տարեկան երեխաները, ովքեր չեն ստացել կապույտ հազի բաղադրիչ պարունակող պատվաստանյութի 4 դեղաչափ կամ 1 դեղաչափ վերջին 3 տարվա ընթացքում, շփումից անմիջապես հետո պատվաստվում են կապույտ հազի բաղադրիչ պարունակող պատվաստանյութի 1 դեղաչափով:
31. Կապույտ հազով հիվանդի օջախում մինչև 1 տարեկան երեխաներին և 37-40 շաբաթական հղիությամբ հղիներին (նորածնին վարակի փոխանցման ռիսկի պատճառով), անկախ տարիքից և պատվաստումային կարգավիճակից, իրականացվում է հակաբիոտիկային կանխարգելիչ բուժում էրիթրոմիցինով, կլարիթրոմիցինով կամ ազիթրոմիցինով, 7 օր տևողությամբ:
Բ Ա Ժ Ի Ն 3
ԿԱՊՈՒՅՏ ՀԱԶԻ ԴԵՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ
Գ Լ ՈՒ Խ 6
ԿԱՊՈՒՅՏ ՀԱԶԻ ԴԵՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ, ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ, ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
32. Կապույտ հազի դեմ կանխարգելիչ պատվաստումների կազմակերպումը և իրականացումը, հաշվառումը և հաշվետվությունների ներկայացումը, բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների և բժշկական հակացուցումների վարումը, հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի գրանցումը, հաշվառումը, հաղորդումը և համաճարակաբանական հետազոտությունն իրականացվում են համաձայն «Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման գործընթացի կազմակերպում և իրականացում» ՍԿ 3.1.6 սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի:
33. Կապույտ հազի դեմ կանխարգելիչ պատվաստումներն իրականացվում են Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված ժամկետներում և պատվաստանյութերով:
34. Պատվաստումների հաշվետվությունները կատարվում են համաձայն վարչական վիճակագրական ձևերի:
35. Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով բուժկանխարգելիչ կազմակերպությունների ղեկավարների կողմից ապահովվում է`
1) 12 ամսական (11 ամսական 29 օրական) երեխաների առնվազն 95%-ի ընդգրկվածություն երեք դեղաչափ պատվաստումներում,
2) 23 ամսական 29 օրական երեխաների առնվազն 95%-ի ընդգրկվածություն 4 դեղաչափ պատվաստումներում:
Հավելված 1
ԿԱՊՈՒՅՏ ՀԱԶԻ ԴԵՊՔԻ ԲՆՈՐՈՇՈՒՄ
Կլինիկական դեպքի բնորոշում Կապույտ հազը սուր վարակիչ հիվանդություն է, որն ուղեկցվում է շնչառական ուղու հանկարծակի կատառալ բորբոքումով, գրգռիչ հազով, որը հիվանդության զարգացման հետ (1-2 շաբաթից) աստիճանաբար ձեռք է բերում նոպայաձև բնույթ` նոպայաձև կրկնվող, ուժգին և անզուսպ (տևում է 1-2 ամիս կամ ավելի) և կարող է ուղեկցվել հազից հետո փսխումով` առանց որևէ արտահայտված պատճառի: Լաբորատոր հաստատման չափանիշներ ● Խորխից Բորդետելա պերտուզիս (Bordetella pertussis) մանրէների անջատում ԿԱՄ ● Պոլիմերազային շղթայական ռեակցիայով գենոմիկ հաջորդականությունների հայտնաբերում ԿԱՄ ● Դրական զույգ շիճուկների միջոցով: Դեպքի դասակարգում Կասկածելի 2 շաբաթից ոչ պակաս տևողությամբ նոպայաձև հազի դեպք Հավանական Կասկածելի դեպք գումարած ներքոհիշյալ ախտանիշներից որևէ մեկը. - հազի նոպա հանկարծակի, աղմկոտ շնչառությամբ Հաստատված Հավանական դեպք գումարած |
Հավելված 2
ԿԱՊՈՒՅՏ ՀԱԶԻ ԴԵՊՔԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ՔԱՐՏ
1. Մարզ___________________ Տարածք_______________________________________________
2. Նույնականացման համար_________________________________________________________
3. Շտապ հաղորդման ստացման ամսաթիվ _____________________________________________
4. Շտապ հաղորդում ուղարկող ԲԿԿ-ի անվանում ________________________________________
5. Համաճարակաբանական հետազոտության ամսաթիվ __________________________________
I. Ընդհանուր տվյալներ
1. Հիվանդի ազգանուն, անուն, հայրանուն ______________________________________________
2. Տարիք (մինչև 2 տարեկան երեխաների համար նշել ծննդյան թիվ, ամիս, օր) _________________
3. Սեռ ___________________________________________________________________________
4. Հիվանդը տեղացի է, եկվոր է (ընդգծել)
5. Որտեղից է ժամանել, ամսաթիվ _____________________________________________________
6. Բնակավայրի հասցե ______________________________________________________________
մարզ |
տարածք | բնակավայր |
7. Աշխատանքի վայր (երեխաների համար` մանկական նախադպրոցական կազմակերպության կամ դպրոցի անվանում) ________________________________________________________________
8. Մասնագիտություն_______________________________________________________________
9. Վերջին հաճախման ամսաթիվ ______________________________________________________
10. Հիվանդության սկիզբ, ամսաթիվ ___________________________________________________
11. Առաջնակի դիմած ԲԿԿ-ի անվանում և ամսաթիվ ______________________________________
12. Հիվանդանոց ուղարկելու ամսաթիվ և բժշկի ազգանուն, ________________________________
13. Հոսպիտալացման ամսաթիվ և վայր_________________________________________________
14. Հոսպիտալացման փոխադրամիջոց ________________________________________________
15. Կլինիկական ախտորոշումն ընդունման ժամանակ ____________________________________
16. Հիվանդի գանգատներ ___________________________________________________________
17. Հիվանդության վերջնական ախտորոշում և ելք (բուժված, մահացած), ամսաթիվ ____________
II. Հիվանդության պատմություն
1. Հիվանդության պատմության համար ________________________________________________
2. Ախտանիշներ (ընդգծել)՝
● Նոպայաձև հազ (այո, ոչ) ___________________________________________________________
● Նոպայաձև հազ հանկարծակի` աղմկոտ շնչառությամբ (այո, ոչ) ___________________________
● Փսխում հազից հետո, առանց որևէ ակնառու պատճառի (այո, ոչ)
3. Բուժման սկիզբ, ամսաթիվ _________________________________________________________
4. Բուժման տեսակը _______________________________________________________________
5. Հիվանդը շփվել է հաստատված կամ կասկածելի դեպքի հետ վերջին 10 օրվա ընթացքում ____________________________________________________________________________________
6. Հիվանդը դուրս է եկել հանրապետությունից (բնակավայրից) մինչև հիվանդանալը երկու շաբաթվա ընթացքում (այո, ոչ, անհայտ է) (ընդգծել)
7. Եթե այո, մեկնելու ամսաթիվ _________________ վայր _______________________________
8. Բռնկման առկայություն տվյալ բնակավայրում (այո, ոչ, անհայտ է) (ընդգծել)
9. Հիվանդն ունի արդյոք հետազոտության համար մատչելի պատվաստման քարտ
(այո, ոչ, անհայտ է) (ընդգծել)
Տվյալներ պատվաստման մասին
Ստացած պատվաստանյութի դեղաչափեր | |||||
Դեղաչափ |
I |
II |
III |
IV |
Նկատառում |
Ամսաթիվ |
|||||
Պատվաստանյութի անվանում և սերիա |
10. Դեպքի դասակարգում (նշել)
● Կասկածելի
● Հավանական
● Հաստատված (բերովի, տեղական)
III. Լաբորատոր հետազոտություններ
Նմուշի տեսակ/ |
Հետազոտության ամսաթիվ |
Դրական/ ամսաթիվ |
Բացասական/ ամսաթիվ | |
Անջատված է |
||||
Կապույտ հազի դեմ IgG կամ IgA |
||||
Թելավոր հեմագլյուտինինային անտիգեն |
IV. Օջախի հիգիենիկ-համաճարակային նկարագրություն
1. Բնակարանային պայմանների նկարագրություն (առանձին բնակարան, սեփական տուն, հանրակացարան և այլն) (նշել) ________________________________________________________________
2. Հիվանդացման դեպքեր մանկական նախադպրոցական կազմակերպությունում (դպրոց) անվանում _________________________________________________ դեպքերի թիվ ___________________
քանի խումբ (դասարան) է ընդգրկվել __________________________________________________
խմբում (դասարան) եղած երեխաների թվաքանակը ______________________________________
խումբը (դասարան) մեկուսացված է՝ այո, ոչ (ընդգծել)
V. Վարակի աղբյուր
1. Վարակի կասկածելի աղբյուր (հիվանդ, կասկածելի, անախտանիշ մանրէակիր)
ԱԱՀ |
Հասցե |
Երբ է հիվանդա-ցել |
Նույնակա-նացման համար |
Շփման տեղ և ամսաթիվ |
Հետազոտության արդյունքներ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
VI. Օջախում ձեռնարկվող միջոցառումներ
Օջախում հիվանդի հետ շփում ունեցող անձանց նկատմամբ հսկողություն | ||||||||||
ազգանուն, անուն, հայրանուն |
տարիք |
հասցե |
հիվանդի հետ շփման ամսաթիվ |
աշխատանքի վայր, մասնագիտություն (մանկական կազմակերպություն) |
պատվաս-տումային կարգավիճակ |
լաբորատոր հետազո-տության ամսաթիվ և արդյունք |
դիտարկ-ման ժամկետ |
դիտարկման արդյունք |
միջոցառումների անվանում (իմունո-գլոբուլին, պատվաստում և այլն) | |
առողջ |
հիվանդ/ | |||||||||
VII. Դեպքի վերջնական դասակարգում (ընդգծել)
1. Ախտորոշումը հաստատված է կլինիկորեն (այո, ոչ)
2. Ախտորոշումը հաստաված է լաբորատոր (այո, ոչ)
3. Ախտորոշումը ժխտված է (այո, ոչ)
_____________________________________________________________________________
Լրացուցիչ տեղեկատվություն
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
Եզրակացություն _________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
Հետազոտություն կատարող
համաճարակաբան
_____________________________________________________________________
(անուն, ազգանուն, ստորագրություն)
Հավելված 3
ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ
1. Մանրէաբանական ախտորոշման նպատակով, կրկնակի` մեկ կամ երկու օր ընդմիջումով անհրաժեշտ է կատարել հիվանդության վաղ շրջանում (ոչ ուշ, քան հիվանդության 3-րդ շաբաթվա սկիզբը): Ավելի ուշ ժամկետներում հետազոտության արդյունավետությունը խիստ նվազում է: Հարուցչի անջատման արդյունավետությունը կախված է հետևյալ գործոններից`
- հետազոտման ժամկետ,
- կրկնակի հետազոտություն,
- նմուշառման, տեղափոխման և ցանքսի կանոնների պահպանում,
- օգտագործվող միջավայրերի և նյութերի որակը:
Նմուշառման նյութ է հետըմպանային լորձը: Նմուշառումը կատարվում է ըմպանի հետին պատի լորձաթաղանթից` հետըմպանային կամ քիթըմպանային տամպոնի (վիրախծուծի) օգնությամբ կամ «հազային թիթեղիկների» միջոցով: Վերջինիս դեպքում սնուցող միջավայրով թասը մոտեցնում են հիվանդի բերանին` հազի նոպայի ժամանակ, խուսափելով թքի, խորխի կամ փսխման զանգվածի հետ կոնտամինացիայից: Հետըմպանային վիրախծուծները պետք է ունենան 110-1200 կորություն: Նմուշառումը կատարվում է բերանի խոռոչից ըմպանի հետին պատի ներքևի մասից` չկպչելով նշիկներին, քիմքին և լեզվին:
Ստացված կենսանմուշը տեղափոխվում է լաբորատորիա ոչ ուշ, քան 2-4 ժամվա ընթացքում` պահպանելով ջերմաստիճանային պայմանները` 10-370 Ց:
2. Նմուշառման համար անհրաժեշտ են հետևյալ նյութերը.
- հզոր լույսի աղբյուր կոկորդի լուսավորման համար,
- ստերջ քիթըմպանային (հետըմպանային) վիրախծուծ,
- ստերջ շպատել (մածկաթիակ):
3. Պահանջվող ստերջ միջավայրեր և սարքավորում.
- ստերեոստիկ մանրադիտակ,
- Բորդե-Ժանգուի միջավայր (կարտոֆիլագլիցերինային ագար), որին ավելացվում է ձիու կամ ոչխարի արյուն (20%), ինչպես նաև կողմնակի միկրոֆլորան ճնշելու համար ցեֆալեքսին (20-40 մգ/մլ միջավայրին), ԿԱՄ
- Կազեինաածխային ագար (բորդետելագար), որին ավելացվում է ձիու կամ ոչխարի արյուն (10%), ինչպես նաև կողմնակի միկրոֆլորան ճնշելու համար՝ ցեֆալեքսին (20-40մգ/մլ միջավայրին),
- ՄՊԱ` Թիրոզինով,
- Սիմոնսի միջավայր,
- Ռեակտիվներ միզանյութը որոշելու համար (Զաքսի եղանակով),
- Ադսորբցված մոնոռեցեպտոր շիճուկներ (ֆակտոր 1, ֆակտոր 14, ֆակտոր 12)` ագլյուտինացիայի ռեակցիայում հարուցչի շճային տարբերակը որոշելու համար:
Մանրէբանական հետազոտությունը տևում է 1-7 օր և միայն 6-րդ օրը, կասկածելի գաղութների բացակայության դեպքում տրվում է վերջնական բացասական պատասխան: