«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 հուլիսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 10210255
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
7 հուլիսի 2010 թ. |
N 127-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի ԹԻՎ 64-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի 2010 թվականի հունիսի 10-ի N 22 արձանագրության 43-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմում փաստաթղթաշրջանառության ընթացքում յունիկոդ տառատեսակները կիրառելու նպատակով.
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2010 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ներքին գործավարության կարգը հաստատելու մասին» թիվ 64-Ն հրամանի 1-ին կետով հաստատված /Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ներքին գործավարության կարգի/ 2-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ՝
«Փաստաթղթաշրջանառությունը պետական մարմինների միջև իրականացվում է յունիկոդ տառատեսակով։»։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Գ. Դանիելյան