«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 դեկտեմբերի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 10210451
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
24 նոյեմբերի 2010 թ. |
թիվ 229-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51.30-րդ հոդվածի 3-րդ մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել.
1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական հատուկ ծառայության մրցութային հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:
2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական հատուկ ծառայության ատեստավորման հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Գ. Դանիելյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 229-Ն հրամանի |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում (այսուհետ՝ Քրեակատարողական ծառայություն) քաղաքացիական հատուկ ծառայության (այսուհետ՝ քաղաքացիական հատուկ ծառայության) թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ (այսուհետ՝ մրցույթ) անցկացնող մրցութային հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) աշխատակարգը:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք), սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:
3. Հանձնաժողովի անդամության թեկնածուները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության (այսուհետ` քրեակատարողական վարչություն) պետի տեղակալներից, քրեակատարողական վարչության` քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող համապատասխան ստորաբաժանումից (այսուհետ` լիազոր ստորաբաժանում), համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներից, «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից կամ գիտական, առողջապահական կամ ուսումնական այլ հաստատությունից:
4. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակները կազմվում են լիազոր ստորաբաժանման կողմից և հաստատվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից:
5. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.
1) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը, հեռախոսահամարները (աշխատանքային, բջջային) և այլն,
2) քաղաքացիական հատուկ ծառայության այն պաշտոնը (պաշտոնները), որի թափուր լինելու դեպքում անցկացվող մրցույթին կոնկրետ թեկնածուն որպես Հանձնաժողովի անդամ կարող է մասնակցել:
6. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակների հաստատումից հետո ցուցակներում ընդգրկված անձինք լիազոր ստորաբաժանման միջոցով գրավոր տեղեկացվում են Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:
7. Լիազոր ստորաբաժանումը հաստատված ցուցակները կոդերով տարանջատում է ըստ բնագավառների և մասնագիտությունների ու զետեղում համակարգչում:
8. Հանձնաժողովը կազմվում է համակարգչում նախօրոք զետեղված և համակարգչի կողմից պատահական ընտրված 6 թեկնածուներից` մրցույթն անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ` հետևյալ հարաբերակցությամբ.
1) երկու թեկնածու` լիազոր ստորաբաժանման ներկայացուցիչներ,
2) երկու թեկնածու` համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ներկայացուցիչներ,
3) երկու թեկնածու` «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կամ գիտական, առողջապահական կամ ուսումնական այլ հաստատության համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչներ:
9. Լիազոր ստորաբաժանումը, մրցույթն սկսելուց առնվազն մեկ օր առաջ, ընտրված թեկնածուներին տեղեկացնում է Հանձնաժողովի անդամ ընտրվելու, մրցույթի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին:
10. Եթե համակարգչի միջոցով ընտրված թեկնածուի (թեկնածուների) Հանձնաժողովի կազմում ընդգրկվելը (ժամանակավոր անաշխատունակության, բացակայության և այլ պատճառներով) անհնարին է, ապա համակարգչի միջոցով ընտրվում է այլ թեկնածու` պահպանելով սույն աշխատակարգի 8-րդ կետում նշված հարաբերակցությունը:
11. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատվում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող անձի հրամանով: Նույն հրամանով Հանձնաժողովի անդամներից նշանակվում է Հանձնաժողովի նախագահ և քարտուղար: Մրցույթի ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին անհնար դառնալու դեպքում Հանձնաժողովի կազմը չի համալրվում: Մրցույթի ընթացքում Հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին անհնար դառնալու դեպքում Հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում են Հանձնաժողովի նախագահ կամ քարտուղար:
12. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է Հանձնաժողովի կազմը հաստատվելու պահից և դադարեցնում գործունեությունը` համաձայն սույն աշխատակարգի:
13. Լիազոր ստորաբաժանումը, մրցույթի արդյունքների գրավոր բողոքի և ընդունված որոշման հիման վրա, կարող է միջնորդել համապատասխան ստորաբաժանումներին իրենց կողմից առաջադրված Հանձնաժողովների անդամության թեկնածուներին ցուցակներից հանել և համապատասխան միջոցներ ձեռնարկել այն թեկնածուի նկատմամբ, ով` լինելով Հանձնաժողովի անդամ, դրսևորել է սուբյեկտիվ մոտեցում կամ ընդգրկված լինելով Հանձնաժողովի կազմում, առանց նախապես տեղեկացնելու, անհարգելի պատճառով չի մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
14. Հանձնաժողովի խնդիրներն են`
1) ապահովել քաղաքացիների համար քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիությունը` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից.
2) ապահովել անցկացվող մրցույթի թափանցիկությունը և հրապարակայնությունը:
15. Հանձնաժողովը`
1) լիազոր ստորաբաժանումից ստանում է մրցույթին մասնակցելու համար դիմած անձի փաստաթղթերը, ինչպես նաև թեստավորման անցկացման համար անհրաժեշտ ամփոփաթերթերը, Հանձնաժողովի կնիքը և տվյալ թափուր պաշտոնի անձնագրի օրինակը,
2) քննության է առնում փաստաթղթերի ճշտությունը, ամբողջականությունը և կայացնում է որոշում դիմած անձին մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին,
3) մինչև թեստավորում սկսելը ստուգում և կնքում է ամփոփաթերթերի ու քվեարկության համար նախատեսված արկղը,
4) կազմում է թեստեր` մրցույթի թեստավորման փուլն անցկացնելու համար,
5) անցկացնում է մրցույթի մասնակիցների (այսուհետ` մասնակիցներ) թեստավորում,
6) ստուգում և գնահատում է մասնակիցների թեստավորման առաջադրանքները,
7) ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները,
8) քննարկում է թեստավորման արդյունքների հետ կապված մասնակիցների բողոքները,
9) հրապարակում է մրցույթի հաջորդ` հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը,
10) որոշում է կայացնում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրը անցկացնելու մասին,
11) մասնակիցների հետ անցկացնում է հարցազրույց,
12) կազմում է քվեաթերթեր,
13) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է քվեարկություն,
14) քվեարկության արդյունքում յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ կայացնում է որոշում,
15) ամփոփում է մրցույթի արդյունքները,
16) իրականացնում է քննարկումներ առանձին հարցերի շուրջ,
17) հրապարակում է մրցույթի արդյունքները,
18) հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ տալիս է եզրակացություն,
19) լիազոր ստորաբաժանմանը հանձնում է կնիքը, ինչպես նաև թեստավորում անցկացնելու համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը և մրցութային փաթեթը,
20) իրականացնում է Օրենքով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
16. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
17. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:
18. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով: Հավասար ձայների դեպքում որոշիչ է Հանձնաժողովի նախագահի ձայնը:
19. Հանձնաժողովի անդամի կողմից մրցույթ անցկացնելու կարգը խախտելու դեպքում, Հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենը ներկայացնում է հանձնաժողովի անհատական կազմը հաստատած պաշտոնատար անձին, որը իր հրամանով կարող է ազատել Հանձնաժողովի անդամին տվյալ Հանձնաժողովի կազմից:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
20. Հանձնաժողովի նախագահը`
1) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները,
2) վարում է Հանձնաժողովի նիստերը,
3) կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները,
4) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողությունը,
5) հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը,
6) մասնակցում է հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր մասնակցի համար անցկացվող քվեարկությանը` քվեարկելով կողմ կամ դեմ,
7) որոշում է մրցույթի հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ,
8) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
21. Հանձնաժողովի քարտուղարը`
1) արձանագրում է Հանձնաժողովի նիստերը,
2) բացատրում է մասնակիցներին թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը,
3) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ
22. Հանձնաժողովի անդամը`
1) վարում է նիստերը` Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ,
2) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողություն,
3) մասնակցում է հարցազրույցի անցկացմանն ու տալիս հարցեր մասնակիցներին,
4) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում` տալիս է ճիշտ պատասխանը,
5) մասնակցում է հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր մասնակցի համար անցկացվող քվեարկությանը` քվեարկելով կողմ կամ դեմ,
6) ստորագրում է մրցույթի եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում է «հատուկ կարծիքը կցվում է» բառերը,
7) ծանոթանում է նիստերի արձանագրություններին,
8) կարող է բողոքարկել մրցույթի արդյունքները,
9) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
23. Հանձնաժողովը, կնիքը և չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև մրցութային փաթեթը լիազոր ստորաբաժանմանը հանձնելուց հետո, դադարեցնում է իր գործունեությունը:
24. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 229-Ն հրամանի |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում (այսուհետ` Քրեակատարողական ծառայություն) քաղաքացիական ծառայողների (այսուհետ` քաղաքացիական ծառայողներ) ատեստավորման հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) աշխատակարգը:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք), սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:
3. Հանձնաժողովի անդամության թեկնածուները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության (այսուհետ` քրեակատարողական վարչություն) պետի տեղակալներից, քրեակատարողական վարչության` ատեստավորման նախապատրաստական աշխատանքներ իրականացնող համապատասխան ստորաբաժանումից (այսուհետ` լիազոր ստորաբաժանում), համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներից, «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից կամ գիտական, առողջապահական կամ ուսումնական այլ հաստատությունից:
4. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակները կազմվում են լիազոր ստորաբաժանման կողմից և հաստատվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից:
5. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.
1) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը, հեռախոսահամարները (աշխատանքային, բջջային) և այլն,
2) քաղաքացիական հատուկ ծառայության այն պաշտոնը (պաշտոնները), որը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի ատեստավորմանը կոնկրետ թեկնածուն որպես Հանձնաժողովի անդամ կարող է մասնակցել:
6. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակների հաստատումից հետո ցուցակներում ընդգրկված անձինք լիազոր ստորաբաժանման միջոցով գրավոր տեղեկացվում են Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:
7. Լիազոր ստորաբաժանումը հաստատված ցուցակները կոդերով տարանջատում է ըստ բնագավառների և մասնագիտությունների ու զետեղում համակարգչում:
8. Հանձնաժողովը կազմվում է համակարգչում նախօրոք զետեղված և համակարգչի կողմից պատահական ընտրված 6 թեկնածուներից` մրցույթն անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ` հետևյալ հարաբերակցությամբ.
1) երկու թեկնածու` լիազոր ստորաբաժանման ներկայացուցիչներ,
2) երկու թեկնածու` համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ներկայացուցիչներ,
3) երկու թեկնածու` «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կամ գիտական, առողջապահական կամ ուսումնական այլ հաստատության համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչներ:
9. Լիազոր ստորաբաժանումը, ատեստավորումն սկսելուց առնվազն մեկ օր առաջ, ընտրված թեկնածուներին տեղեկացնում է Հանձնաժողովի անդամ ընտրվելու, ատեստավորում անցկացնելու օրվա, ժամի և վայրի մասին:
10. Եթե համակարգչի միջոցով ընտրված թեկնածուի (թեկնածուների) Հանձնաժողովի կազմում ընդգրկվելը (ժամանակավոր անաշխատունակության, բացակայության և այլ պատճառներով) անհնարին է, ապա համակարգչի միջոցով ընտրվում է այլ թեկնածու` պահպանելով սույն աշխատակարգի 8-րդ կետում նշված հարաբերակցությունը:
11. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատվում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող անձի հրամանով: Նույն հրամանով Հանձնաժողովի անդամներից նշանակվում է Հանձնաժողովի նախագահ և քարտուղար: Ատեստավորման ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին անհնար դառնալու դեպքում Հանձնաժողովի կազմը չի համալրվում: Ատեստավորման ընթացքում Հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին անհնար դառնալու դեպքում Հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում են Հանձնաժողովի նախագահ կամ քարտուղար:
12. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է Հանձնաժողովի կազմը հաստատվելու պահից և դադարեցնում գործունեությունը` համաձայն սույն աշխատակարգի:
13. Լիազոր ստորաբաժանումը, ատեստավորման արդյունքների գրավոր բողոքի և ընդունված որոշման հիման վրա, կարող է միջնորդել համապատասխան ստորաբաժանումներին իրենց կողմից առաջադրված Հանձնաժողովների անդամության թեկնածուներին ցուցակներից հանել և համապատասխան միջոցներ ձեռնարկել այն թեկնածուի նկատմամբ, ով` լինելով Հանձնաժողովի անդամ, դրսևորել է սուբյեկտիվ մոտեցում կամ ընդգրկված լինելով Հանձնաժողովի կազմում, առանց նախապես տեղեկացնելու, անհարգելի պատճառով չի մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
14. Հանձնաժողովի խնդիրն է ատեստավորման միջոցով որոշել քաղաքացիական ծառայողի համապատասխանությունը իր զբաղեցրած պաշտոնին:
15. Հանձնաժողովը`
1) լիազոր ստորաբաժանումից ստանում է քաղաքացիական ծառայողների ցանկը և այդ քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերի օրինակները, ծառայողական բնութագրերը և առարկությունները վերջիններիս վերաբերյալ (այդպիսիք լինելու դեպքում), ինչպես նաև Հանձնաժողովի կնիքը,
2) իրականացնում է քննարկումներ առանձին հարցերի շուրջ,
3) մինչև թեստավորում սկսելը ստուգում և կնքում է ամփոփաթերթերի ու քվեարկության համար նախատեսված արկղը,
4) անցկացնում է փաստաթղթային ատեստավորում,
5) անցկացնում է թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորում,
6) կազմում է թեստեր` թեստավորման փուլն անցկացնելու համար,
7) անցկացնում է քաղաքացիական ծառայողների թեստավորում,
8) ստուգում և գնահատում է քաղաքացիական ծառայողների թեստավորման առաջադրանքները,
9) ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները,
10) քննարկում է թեստավորման արդյունքների հետ կապված քաղաքացիական ծառայողների բողոքները,
11) հաստատում և հրապարակում է ատեստավորման հաջորդ` հարցազրույցի փուլ անցած քաղաքացիական ծառայողների ցուցակը,
12) որոշում է կայացնում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրը անցկացնելու մասին,
13) քաղաքացիական ծառայողների հետ անցկացնում է հարցազրույց,
14) կազմում է քվեաթերթեր,
15) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է քվեարկություն,
16) քվեարկության արդյունքում յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի վերաբերյալ կայացնում է որոշում,
17) ամփոփում է ատեստավորման արդյունքները,
18) յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար կազմում է ատեստավորման թերթ,
19) լիազոր ստորաբաժանմանը հանձնում է կնիքը, ինչպես նաև քաղաքացիական ծառայողների թեստավորում անցկացնելու համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը և ատեստավորման փաթեթը,
20) իրականացնում է Օրենքով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
16. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
17. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:
18. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով: Հավասար ձայների դեպքում որոշիչ է Հանձնաժողովի նախագահի ձայնը:
19. Հանձնաժողովի անդամի կողմից ատեստավորում անցկացնելու կարգը խախտելու դեպքում, Հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենը ներկայացնում է հանձնաժողովի անհատական կազմը հաստատած պաշտոնատար անձին, որը իր հրամանով կարող է ազատել Հանձնաժողովի անդամին տվյալ Հանձնաժողովի կազմից:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
20. Հանձնաժողովի նախագահը`
1) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները,
2) վարում է Հանձնաժողովի նիստերը,
3) կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները,
4) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողությունը,
5) հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը,
6) մասնակցում է հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր մասնակցի համար անցկացվող քվեարկությանը` քվեարկելով կողմ կամ դեմ,
7) որոշում է ատեստավորման հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ,
8) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
21. Հանձնաժողովի քարտուղարը`
1) արձանագրում է Հանձնաժողովի նիստերը,
2) բացատրում է մասնակիցներին թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը,
3) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ
22. Հանձնաժողովի անդամը`
1) վարում է նիստերը` Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ,
2) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողություն,
3) մասնակցում է քաղաքացիական ծառայողների հետ հարցազրույցի անցկացմանն ու տալիս հարցեր քաղաքացիական ծառայողներին,
4) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը,
5) մասնակցում է հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար անցկացվող քվեարկություններին,
6) ստորագրում է ատեստավորման թերթը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում գրառում է «հատուկ կարծիքը կցվում է» բառերը,
7) ծանոթանում է նիստերի արձանագրություններին,
8) կարող է բողոքարկել ատեստավորման արդյունքները,
9) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
23. Հանձնաժողովը կնիքը և չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև ատեստավորման փաթեթը լիազոր ստորաբաժանմանը հանձնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:
24. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել օրենսդրությամբ սահմանված կարգով: