ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
18 հունվարի 2010 թ. ք. Երևան |
N 7-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԻ ՇԱՐՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 34-րդ հոդվածի 6-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության տեսակների լիցենզավորող հանձնաժողովի 2010 թվականի հունվարի 15-ի N 2 եզրակացությունը.
1. Կասեցնել ներքոհիշյալ կազմակերպություններին տրամադրված լիցենզիաների գործողությունը մինչև խախտման պատճառի վերացումը.
1) «ԱՐՏՎԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2009 թվականի հունիսի 12-ի ՏԾ N 01078 լիցենզիայի գործողությունը:
2) «ԺԱՍՄԻՆԱ ԹՐԱՎԵԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի դեկտեմբերի 5-ի ՏԾ N 00464 լիցենզիայի գործողությունը:
3) «ՇՎԱՌՑՌՈԲ-ԼԻԶԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2009 թվականի հունվարի 29-ի ՏԾ N 00528 լիցենզիայի գործողությունը:
4) «ՌԵԴ ԲԼՅՈՒ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի հունիսի 27-ի ՏԾ N 00312 լիցենզիայի գործողությունը:
5) «ԷԼԵՆ ՏՐԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի մայիսի 8-ի ՏԾ N 00227 լիցենզիայի գործողությունը:
6) «ՌՈԲԵՐՏ ԵՎ ՄԱՐՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի հունիսի 9-ի ՏԾ N 00271 լիցենզիայի գործողությունը:
7) «ՄՊՀ ԿԱՐԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՏԾ N 00502 լիցենզիայի գործողությունը:
8) «ՓԱՐԱՎՈՆ ԳՈԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2009 թվականի օգոստոսի 24-ի ՏԾ N 01216 լիցենզիայի գործողությունը:
2. Սույն հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության պետին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Սարգսյան |
