ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
4 օգոստոսի 2009 թ. |
N 1178-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՌԻԹՄՈԼՈԳԻԱԿԱՆ ՍՐՏԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՒՄԲ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԱՌԻԹՄՈԼՈԳԻԱԿԱՆ ՍՐՏԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՄԲ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները, 32-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը և «Հայաստանի «Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 27.07.2009թ. N 8671 դիմումը`
Հրամայում եմ՝
1 «Առիթմոլոգիական սրտաբանական խումբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2004 թվականի օգոստոսի 25-ին բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-000552 լիցենզիան վերաձևակերպել «Հայաստանի «Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անունով:
2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետի ժ/պ Մ. Կարապետյանին`
1) ապահովել լիցենզիայում կատարված փոփոխությունների մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար |
Հ. Քուշկյան |
