«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 դեկտեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 32209472
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
23 դեկտեմբերի 2009 թ. |
N 380-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԻՑ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 10-ի N 1435-Ն որոշման 2-րդ կետը.
Հրամայում եմ՝
Հաստատել`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին կից կոլեգիայի կազմը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին կից կոլեգիայի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
Կոմիտեի նախագահ՝ |
Ե. Զախարյան |
Հավելված N 1 ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի դեկտեմբերի 23-ի N 380-Ն հրամանի |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԻՑ ԿՈԼԵԳԻԱՅԻ
1. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ (կոլեգիայի նախագահ)
2. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալներ
3. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար
4. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գույքի գրանցման վարչության պետ
5. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի հաշվառման վարչության պետ
6. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ֆինանսահաշվային վարչության պետ
7. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ
8. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ
Հավելված N 2 ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի դեկտեմբերի 23-ի N 380-Ն հրամանի |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԻՑ ԿՈԼԵԳԻԱՅԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) նախագահին կից կոլեգիան (այսուհետ` կոլեգիա) խորհրդակցական մարմին է:
II. ԿՈԼԵԳԻԱՅԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
2. Կոլեգիայի նախագահը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահն է (այսուհետ` կոլեգիայի նախագահ):
3. Կոլեգիայի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը (այսուհետ՝ կոմիտեի նախագահ):
4. Կոլեգիայի կազմում կարող են ընդգրկվել կոմիտեի նախագահի տեղակալները, կոմիտեի աշխատակազմի ղեկավարը, կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։
5. Կոլեգիան իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ: Անհրաժեշտության դեպքում արտահերթ նիստ կարող է գումարվել կոլեգիայի նախագահի կամ անդամների պարզ մեծամասնության նախաձեռնությամբ:
6. Կոլեգիայի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է կոլեգիայի անդամների կեսից ավելին:
7. Կոլեգիայի նիստերը վարում է կոլեգիայի նախագահը:
8. Կոլեգիայի նիստերին կարող են հրավիրվել կոլեգիայի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող կոմիտեի աշխատողները, Հայաստանի Հանրապետության այլ նախարարությունների, ինչպես նաև իրենց համաձայնությամբ հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
9. Կոլեգիայի նիստերին մասնակցում են նաև կոմիտեի աշխատակազմի ընդհանուր բաժնի պետը և համապատասխան աշխատողը, որոնք իրականացնում են սույն աշխատակարգով իրենց վերապահված գործառույթները:
III. ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
10. Կոլեգիայի նիստերն անցկացվում են կոլեգիայի նախագահի կողմից հաստատված օրակարգով: Կոլեգիայի նախագահը որոշում է կոլեգիայի նիստի անցկացման վայրը և ժամը: Կոլեգիայի յուրաքանչյուր անդամ կոլեգիայի նիստի օրակարգում ընդգրկելու համար կարող է նիստից առնվազն 3 օր առաջ հարց ներկայացնել:
11. Կոլեգիայի օրակարգում նշվում են`
1) կոլեգիայի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը.
2) քննարկման ենթակա հարցերը.
3) քննարկվող յուրաքանչյուր հարցը զեկուցողի անունը, ազգանունը:
12. Կոլեգիայի նիստերի օրակարգը և քննարկվելիք հարցերին վերաբերող այլ անհրաժեշտ փաստաթղթերը կոլեգիայի անդամներին են փոխանցվում նիստից առնվազն 2 աշխատանքային օր առաջ:
13. Կոլեգիայի աշխատանքային գործունեության կազմակերպչական-տեխնիկական ապահովումն իրականացնում է կոմիտեի աշխատակազմի ընդհանուր բաժինը:
IV. ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆՊԱՏԱԿԸ, ՔՆՆԱՐԿՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
14. Կոլեգիայի նպատակն է`
1) կոմիտեի գործունեության ռազմավարական պլանավորման, քաղաքական որոշումների ընդունման միջոցառումների ծրագրերի մշակման գործընթացներին օժանդակելը.
2) ռազմավարական ծրագրերի իրականացմանը, գնահատմանը և այդ գործընթացներում քաղաքացիական հասարակության մասնակցությանը նպաստելը.
3) կոմիտեի կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ մշակելը և ներկայացնելը:
15. Կոլեգիայում քննարկվող հարցերի շրջանակն ընդգրկում է`
1) կոմիտեի համակարգի բարեփոխումների, ընդհանուր քաղաքականության ուղղությունների, ինչպես նաև առաջնահերթությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրի, ազգային ռազմավարական ծրագրերի (ԱՀՌԾ, հակակոռուպցիոն, միջնաժամկետ ծախսերի և այլն) հիման վրա կոմիտեի գործունեության տարեկան ծրագրի ձևավորումը և գերակա ուղղությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
3) Հայաստանի Հանրապետության ազգային ռազմավարական ԱՀՌԾ, հակակոռուպցիոն, միջնաժամկետ ծախսերի և այլ ծրագրերի, կոմիտեի համապատասխան ոլորտների զարգացման ռազմավարությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
4) կոմիտեի տարեկան բյուջետային ծրագրերի պլանավորումը.
5) կոմիտեի քաղաքականության, ծրագրերի, ոլորտում իրականացվող բարեփոխումների և դրանց գործնական ազդեցության գնահատման և մոնիթորինգի ցուցանիշների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
6) կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից մատուցվող հանրային ծառայությունների մատուցման որակի և մատչելիության գնահատումը.
7) կոմիտեի համակարգում և համակարգից դուրս տեղեկատվության տրամադրման (հաղորդակցային) ռազմավարության քննարկումը.
8) կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության ուսումնասիրությունների արդյունքների քննարկումը.
9) կոլեգիայի նախագահի նախաձեռնությամբ ռազմավարական և քաղաքականությանն առնչվող այլ հարցեր:
16. Կոլեգիան բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ կարող է ընդունել խորհրդատվական բնույթի որոշումներ:
17. Կոլեգիայում անցկացվող քննարկումների կամ կոլեգիայի որոշումների հիման վրա կոլեգիայի նախագահը կարող է ընդունել որոշումներ:
V. ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ԵՎ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
18. Կոլեգիայի նիստերն արձանագրվում են:
19. Արձանագրությունը կազմում է կոմիտեի աշխատակազմի ընդհանուր բաժնի համապատասխան աշխատողը:
20. Կոլեգիայի նիստը կարող է տեսագրվել կամ ձայնագրվել, որի վերաբերյալ համապատասխան նշում է կատարվում կոլեգիայի նիստի արձանագրության մեջ:
21. Նիստի արձանագրության մեջ նշվում է`
1) նիստի անցկացման ամիսը, ամսաթիվը և վայրը, նիստը սկսելու և ավարտելու ժամերը.
2) նիստի օրակարգը.
3) նիստին մասնակցող, հրավիրված անձանց և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների անունները.
4) քննարկվող հարցերի, զեկուցումների և ելույթների հիմնական դրույթները.
5) ընդունված որոշումները, դրանց տարածման և (կամ) հրապարակման ձևերը:
22. Նիստի արձանագրությանը կցվում է քննարկված հարցերին վերաբերող նյութեր, այդ թվում` քննարկման ներկայացված իրավական և այլ փաստաթղթերի (հայեցակարգեր, ռազմավարություններ, հաշվետվություններ և այլն) նախագծեր, գրավոր զեկույցների և ելույթների տեքստերը:
23. Կոլեգիայի նիստի արձանագրությունը ստորագրվում է կոլեգիայի նախագահի կողմից 3 աշխատանքային օրվա ընթացքում:
24. Կոլեգիայի նիստերի արձանագրությունները պահվում են կոմիտեի աշխատակազմում:
VI. ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
25. Կոլեգիայի նախագահը`
1) նախագահում է կոլեգիայի նիստերը.
2) հաստատում է կոլեգիայի օրակարգը և ստորագրում կոլեգիայի նիստերի արձանագրությունները.
3) լսում է կոլեգիայի կողմից ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին հաշվետվությունները և տալիս ցուցումներ ու հանձնարարականներ.
4) ընդունում է որոշումներ քննարկված քաղաքականության ծրագրերի իրականացման համար ֆինանսական, կրթական, տեղեկատվական, մարդկային և այլ ռեսուրսների բաշխման մասին.
5) որոշում է կոլեգիայի նիստերին հրավիրվող անձանց կազմը.
6) իրականացնում է սույն աշխատակարգով սահմանված այլ լիազորություններ:
26. Կոլեգիայի անդամն իրավունք ունի՝
1) ներկայացնելու հարցեր` կոլեգիայի օրակարգում ընդգրկելու համար.
2) ներկայացնելու բանավոր կամ գրավոր կարծիք` կոլեգիայի նիստերի ընթացքում քննարկվող հարցերի շուրջ.
3) մասնակցելու որոշումների ընդունման համար քվեարկությանը:
27. Կոլեգիայի անդամը պարտավոր է մասնակցել կոլեգիայի նիստերին:
VII. ԿՈԼԵԳԻԱՅԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
28. Կոլեգիայի անդամի լիազորությունները դադարեցվում են`
1) իր դիմումի համաձայն.
2) հարգելի պատճառով 3 անգամ անընդմեջ կոլեգիայի նիստերին չներկայանալու դեպքում.
3) կոմիտեի նախագահի նախաձեռնությամբ։
VIII. ԿՈԼԵԳԻԱՅՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
29. Կոլեգիայի նիստերի արձանագրությունները կամ արձանագրության քաղվածքները տրամադրվում են կոլեգիայի բոլոր անդամներին, իսկ ընդունված որոշումները տեղադրվում են կոմիտեի ինտերնետային կայքում:
30. Կոլեգիայի նիստերի արձանագրությունների կամ արձանագրության քաղվածքների տրամադրումը կոլեգիայի անդամներին ապահովում է կոմիտեի աշխատակազմի ընդհանուր բաժինը: