«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 նոյեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 10609395
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
30 հոկտեմբերի 2009 թ. |
N 257-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի N 126-Ն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետի պահանջը՝
Հրամայում եմ՝
1. Հաստատել անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման համար մասնագիտական որակավորման վկայականի ձևը՝ համաձայն հավելվածի:
2. Աշխատակազմի լիցենզավորման վարչության պետ Տ. Գասպարյանին՝
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան՝ եռօրյա ժամկետում սույն հրամանը ուղարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Տ. Պետրոսյանին:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար |
Գ. Ալավերդյան |
Հավելված |
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՎԿԱՅԱԿԱՆ N 0000
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ
Տրվում է __________________________________________________
(անուն, հայրանուն, ազգանուն)
առ այն, որ նա մասնակցել է անասնաբուժասանիտարական փորձաքննության լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի իրականացման համար մասնագիտական որակավորման ստուգմանը։
Մասնագիտական որակավորման հանձնաժողովի __ ________ 200 թ. եզրակացությամբ՝ արձանագրություն N __ _________-ին տրվել է _____________________ որակավորում:
(անուն, հայրանուն, ազգանուն) |
Վկայականի գործողության ժամկետը՝ անժամկետ:
Հայաստանի Հանրապետության
գյուղատնտեսության նախարար՝ _____________
Մասնագիտական որակավորման
ստուգման հանձնաժողովի նախագահ՝ ___________
Կ. Տ. |
__ _________ 200 թ. |
Գրանցման N ___________ |