ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
2 հոկտեմբերի 2009 թ. |
N 857-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«Օհանյան վարժարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը նախադպրոցական կրթական ծրագրերով գործունեության լիցենզիա տալու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը`
Հրամայում եմ՝
1. «Օհանյան վարժարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը նախադպրոցական կրթական ծրագրերով, կրտսեր և ավագ նախադպրոցական տարիքային փուլերով, առկա ուսուցմամբ, ուսուցման լեզուն` գրական հայերեն, համակազմի սահմանային 22 և 13 տեղերով տալ կրթական գործունեության լիցենզիա:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության պետ Մ. Մակիչյանին:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտությաննախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:
Նախարար` |
Ա. Աշոտյան |