ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
9 սեպտեմբերի 2009 թ. |
N 780-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«Մարաթուկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրով լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, հիմք ընդունելով «Մարաթուկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Գ. Հակոբյանի 2009թ. սեպտեմբերի 3-ի դիմումը.
Հրամայում եմ՝
1. «Մարաթուկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրով գործունեության 2005թ. նոյեմբերի 19-ի N 356 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև 2010թ. սեպտեմբերի 1-ը:
2. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:
Նախարար`
Ա. Աշոտյան