«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 նոյեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 11509403
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
5 նոյեմբերի 2009 թ. |
N 145-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N 37-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 1821-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրության 12-րդ կետի «ա» ենթակետի պահանջներով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2006 թվականի մարտի 15-ի «Պետական նպաստների նշանակման և վճարման կիրարկումն ապահովող հրահանգները հաստատելու մասին» N 37-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) Հրամանի 1-ին կետում «և հավելված N 2-ի» բառերը փոխարինել «, հավելված N 2-ի և հավելված N 3-ի» բառերով.
2) հրամանը լրացնել նոր հավելված N 3-ով` համաձայն հավելվածի.
3) Հրամանի N 1 հավելվածում`
ա. 2-րդ կետում «ծառայությունների տարածքային գործակալությունը» բառերը փոխարինել «ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը» բառերով.
բ. 6-րդ կետում «5-օրյա» բառերը փոխարինել «1-օրյա» բառերով.
գ. 31-րդ կետը «քարտի» բառից հետո լրացնել «կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի» բառերը.
դ. 36-րդ կետը «նախարարություն» բառից հետո շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ. «, մարզպետարանի, Երևանի քաղաքապետարանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմ է ներկայացնում փոխադարձ հաշվետվության ակտի մեկ oրինակը:».
ե. Ձև N 1-ը «գործակալություն» բառից հետո լրացնել «(բաժին)», իսկ «գործակալությանը» բառից հետո` «(բաժնին)» բառերով.
զ. Ձև N 2-ը «գործակալության» բառից հետո լրացնել «(բաժնի)» բառով.
է. Ձև N 3-ը «գործակալություն» բառից հետո լրացնել «(բաժին)» բառով.
ը. Ձև N 4-ը «գործակալություն» բառից հետո լրացնել «(բաժին)», «գործակալությունում» բառից հետո` «(բաժնում)», «գործակալության» բառից հետո` «(բաժնի)», իսկ «գործակալությանը» բառից հետո` «(բաժնին)» բառերով.
թ. Ձև N 5-ը և ձև N 6 -ը «գործակալության» բառից հետո լրացնել «(բաժնի)» բառը.
ժ. Ձև N 7-ը և ձև N 8-ը «գործակալություն» բառից հետո լրացնել «(բաժին)», իսկ «գործակալության» բառից հետո` «(բաժնի)» բառերով.
ժա. Ձև N 9-ը «գործակալությունը» բառից հետո լրացնել «(բաժինը)», «գործակալության» բառից հետո` «(բաժնի)», իսկ «գործակալությանը» բառից հետո` «(բաժնին)» բառերով.
ժբ. Ձև N 10-ը «գործակալությանը» բառից հետո լրացնել «(բաժնին)» բառով.
3) N 2 հավելվածում`
ա. 2-րդ կետում «ծառայությունների տարածքային գործակալությունը» բառերը փոխարինել «ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը» բառերով.
բ. 23-րդ կետը «քարտի» բառից հետո լրացնել «կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի» բառերով.
գ. 28-րդ կետը «նախարարություն» բառից հետո շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ. «, մարզպետարանի, Երևանի քաղաքապետարանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմ է ներկայացնում փոխադարձ հաշվետվության ակտի մեկ oրինակը:».
դ. Ձև N 1Ա-ն «գործակալություն» բառից հետո լրացնել «(բաժին)» բառով.
ե. Ձև N 2Ա-ն, ձև N 4Ա-ն և ձև N 8Ա-ն «գործակալության» բառից հետո լրացնել «(բաժնի)» բառով.
զ. Ձև N 3Ա-ն, ձև N 5Ա-ն և ձև N 6Ա-ն «գործակալություն» բառից հետո լրացնել «(բաժին)», իսկ «գործակալության» բառից հետո` «(բաժնի)» բառերով.
է. Ձև N 7Ա-ն «գործակալությունը» բառից հետո լրացնել «(բաժինը)», «գործակալության» բառից հետո` «(բաժնի)», իսկ «գործակալությանը» բառից հետո` «(բաժնին)» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գ. Պետրոսյան |
Հավելված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2009 թվականի նոյեմբերի 5-ի N 145-Ն հրամանի
«Հավելված N 3 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2006 թվականի մարտի 15-ի N 37-Ն հրամանի |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ
1. Սույն հրահանգով սահմանվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի (այսուհետ` նպաստ) տեղական տեղեկատվական բազաներում ամրագրված անհատական տվյալների շահագործման կարգը: Տեղական տեղեկատվական բազաներ (այսուհետ` տեղեկատվական բազա) մուտքի թույլտվություն ունի այն շահագործող անձնակազմը:
2. Յուրաքանչյուր աշխատող սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի (այսուհետ` գործակալություն) ղեկավարի (այսուհետ` պետ) կարգադրությամբ կատարում է իրեն ամրակցված սպասարկման որոշակի տարածքի նպաստառուների հաշվառումը և նրանց տվյալների տեղեկատվական բազայի սպասարկումը, նրանց անհատական տվյալների, դրանց փոփոխությունների մուտքագրումը տեղեկատվական բազա, նպաստի իրավունքի որոշումը:
3. Գործակալության աշխատողն իր ծածկագրով և նշանաբանով մուտք ունի իր սպասարկման տարածքի տեղեկատվական բազա:
4. Գործակալության աշխատողի ծածկագիրը և նշանաբանը տեղեկատվական բազայում լրացնում է տեղեկատվական բազայի պատասխանատու աշխատողը (այսուհետ` ադմինիստրատոր), ապահովելով յուրաքանչյուր աշխատակցի կողմից ծածկագրի գաղտնի մուտքագրումը:
5. Ադմինիստրատորի պարտականություններն ամրացվում են գործակալության աշխատողներից մեկին` պետի կարգադրությամբ:
6. Ադմինիստրատորը պահպանում է տվյալների տեղեկատվական բազայի ամբողջականությունը, իրականացնում տեղեկատվական բազայի սպասարկման բոլոր ֆունկցիաները` բազայի սպասարկում, բառարանների կազմում, նշանաբանների փոփոխություն, տվյալ տեղեկատվական բազայում կրկնակի հաշվառման հայտնաբերում, տեղափոխված գործի համարի մուտքագրում, վճարող մարմնի աշխատողի երթուղիների մուտքագրում, ցուցակի հերթականության ընտրություն, նպաստի իրավունքի իրացման գործառույթներ, ռեեստրի մուտքագրում, հաշվետվության կազմում:
7. Ադմինիստրատորն ապահովում է գործակալության և տեղական ու կենտրոնական տեղեկատվական բազան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված` շահագործող կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) միջև տվյալների փոխանակումը:
8. Ադմինիստրատորի բացակայության դեպքում նրան փոխարինում է համապատասխան մեկ այլ աշխատող, որի վրա ադմինիստրատորի լիազորությունները դրվում են պետի կարգադրությամբ: Փոխարինող ադմինիստրատորը տեղեկատվական բազայում աշխատում է հիմնական ադմինիստրատորի նշանաբանով, սակայն իր ծածկագրով: Ծածկագրի գաղտնի փոփոխությունն ապահովում է հիմնական ադմինիստրատորը: Ծածկագրի փոփոխության հանգամանքը, տեղեկատվական բազայի և փաստաթղթերի հանձնում-ընդունումն արձանագրվում է, որը ստորագրում են ադմինիստարտորը և նրան փոխարինող համապատասխան աշխատողը:
9. Ադմինիստրատորի անսպասելի բացակայության դեպքում փոխարինող ադմինիստրատորի տեղեկատվական բազա մուտքի թույլտվությունն ապահովում է կազմակերպության աշխատողը:
10. Ադմինիստրատորի` աշխատանքի վերադարձի դեպքում, հանձնում-ընդունումը կատարվում է սույն հրահանգի 8-րդ կետում նշված կարգով:
11. Գործակալության աշխատողներից մեկի բացակայության ընթացքում նրան փոխարինում է այլ աշխատող, որին այդ լիազորությունները փոխանցվում են պետի կարգադրությամբ: Փոխարինող աշխատողն աշխատում է տեղեկատվական բազայում հիմնական աշխատողի նշանաբանով, սակայն իր ծածկագրով, որի գաղտնի մուտքագրումը տեղեկատվական բազա ապահովում է ադմինիստրատորը: Ծածկագրի փոփոխության հանգամանքը և տեղեկատվական բազայի, համապատասխան փաստաթղթերի հանձնում-ընդունումն արձանագրվում է սույն հրահանգի 8-րդ կետում նշված կարգով: Աշխատողի անսպասելի բացակայության դեպքում արձանագրությունը ստորագրում են ադմինիստրատորն ու փոխարինող աշխատողը:
12. Գործակալության աշխատողի աշխատանքի վերադարձի ժամանակ հանձնում-ընդունումը կատարվում է սույն հրահանգի 8-րդ կետում նշված կարգով:
13. Տեղեկատվական բազայի անվտանգ շահագործումն ապահովում են մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, Գյումրու, Վանաձորի, Արարատի, Ջերմուկի քաղաքապետարնների աշխտակազմերի քարտուղարները, իսկ Երևանում` Երևանի վարչական շրջանների ղեկավարները:
14. Տեղեկատվական բազայի անվտանգության մաթեմատիկական ծրագրային ապահովումն իրականացնում է կազմակերպությունը:
15. Տեղեկատվական բազայում ընտանիքում տեղի ունեցած փոփոխություններն ամրագրվում են այդ մասին փաստաթղթերը ներկայացնելուց անմիջապես հետո` 1-օրյա ժամկետում:
16. Երեխայի երկու տարին լրանալու դեպքում փոփոխումը կատարվում է տվյալ ամսվա ընթացքում համակարգչային ծրագրային եղանակով:
17. Կենտրոնական տեղեկատվական բազան արդիականացվում է ոչ պակաս քան ամիսը մեկ անգամ, գործակալությունների տրամադրած արդիականացված տեղեկատվական բազաների միջոցով մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 8-ը:
18. Կենտրոնական տեղեկատվական բազայում իրականացվում են համադրումներ ծնողների կամ երեխաների կրկնակի հաշվառումները հայտնաբերելու նպատակով` ամբողջ կենտրոնական տեղեկատվական բազայում:»: