ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
24 հունիսի 2009 թ. |
N 935-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.
Հրամայում եմ՝
1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.
«Դիետ Ֆարմ» ՍՊԸ |
դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական) |
«Էլեն Սմայլ» ՍՊԸ |
դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական) |
«Նատալի Ֆարմ» ՍՊԸ |
դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական) |
Ա/Ձ Յուրիկ Բարսեղյան |
դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական) |
Ա/Ձ Արտակ Բզնունի |
դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական) |
Ա/Ձ Գոռիկ Էլոյան |
դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական) |
Ա/Ձ Գևորգ Ղոսալմյան |
դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական) |
Ա/Ձ Արմեն Հակոբյան |
դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական) |
Ա/Ձ Անահիտ Թունյան |
դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական) |
Ա/Ձ Իվետա Գրիգորյան |
դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում) |
«Էրեբունի ԲԿ» ՓԲԸ |
բժշկական օգնություն և սպասարկում (դրական) |
Ա/Ձ Ալինա Մուսինյան |
բժշկական օգնություն և սպասարկում (դրական) |
«Բարեկամ» ՍՊԸ |
բժշկական օգնություն և սպասարկում (դրական) |
«Ուրցաձորիա ԱԱՊԿ» ՓԲԸ |
բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում) |
«Վարազդատ Թանգամյան» ՍՊԸ |
բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում) |
«Կարիատիդա Դենթ» ՍՊԸ |
բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում) |
«Ծովակի ԱԱՊԿ» ՓԲԸ |
բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում) |
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետի ժ/պ` Մ. Կարապետյանին՝
1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացությունների համաձայն.
2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.
3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո:
Նախարար |
Հ. Քուշկյան |