ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
27 հուլիսի 2009 թ. |
N 09-180-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 27.07.2009 թ. կայացած նիստի).
Հրամայում եմ`
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն)՝ Համլետ Թադևոսյանի «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեության ԱԳ N 0560 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն)՝ «Հողշինմոնիտորինգ» ՊՈԱ կազմակերպության «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեության ԱԳ N 0480 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
3. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝
. «Ակվարիում» ՍՊ ընկերությանը տրամադրել «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» գործունեության լիցենզիա։
4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Ֆ. Բաշոյանի վրա։
Կոմիտեի նախագահ` |
Ե. Զախարյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(27.07.2009թ. հր. N 09-180-Լ)
Հ/Հ | Ֆիզիկական անձ(անուն, ազգանուն իրավա-բանական անձ (անվանումը և գործու-նեության իրակա-նացման վայրը) | Բնակու-թյան վայրը, Գտնվելու վայրը | Լիցեն-զիայի համարը | Լիցեն-զիան տալու ամսա- թիվը |
Հարկ վճարողի հաշվառ- ման համարը (ՀՎՀՀ) |
Գրանց-ման հա- մարը |
Գործու- նեության տե- սակը |
Գործունեու-թյան իրականա-ցման վայրը | Գործողու-թյան ժամկետը | Տեղեկու- թյուններ գրանցամա-տյանում լիցեն- զիայի վերա-ձևակերպ- ման, նրա գործողու- թյան կասեց-ման, դադարեց- ման մասին |
Այլ տեղե-կություն-ներ |
1. |
Համլետ Թադևոսյան |
Արագածոտնի մ զ, հ-ք Օշական |
ԱԳN0560 |
18.07.05թ. |
|
560 |
Տեղագրական և կադաստրային քարտեզագրում |
ՀՀ |
Անժամկ. |
Դադարեցվել է դիմումի համաձայն |
|
2. |
«Հողշինմոնի-տորինգ» ՊՈԱԿ |
Ք. Երևան, Կոմիտաս 35/2 |
ԱԳN0480 |
26.03.04թ. |
00082032 |
480 |
Տեղագրական և կադաստրային քարտեզագրում |
ՀՀ |
Անժամկ. |
Դադարեցվել է դիմումի համաձայն |
|
3. |
«Ակվարիում» ՍՊԸ |
Ք. Եղեգնա-ձոր, Միկո-յանի փ. 3 |
ԱԳN0844 |
27.07.09թ. |
08902266 |
839 |
Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում |
ՀՀ |
Անժամկ. |
|
Լիցենզիայի տրամադրում |