«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 նոյեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 10209405
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
19 նոյեմբերի 2009 թ. |
N 287-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ ՔՀ-66-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողության իրականացման կարգը և հասարակական դիտորդների խմբի կազմը սահմանելու մասին» թիվ ՔՀ-66-Ն հրամանի 2-րդ կետով հաստատված N 2 հավելվածի 12-րդ կետի 2-րդ սյունակում «Տիգրան Ներսիսյան» բառերը փոխարինել «Լաուրա Գասպարյան» բառերով։
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Ա. Գիզիրյանին՝
1) 5-օրյա ժամկետում քրեակատարողական հիմնարկների և մարմինների պետերին իրազեկել Տիգրան Ներսիսյանի լիազորությունների դադարեցնելու և Խմբի կազմում Լաուրա Գասպարյանին ընդգրկելու մասին,
2) 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ստորագրմանը ներկայացնել Լաուրա Գասպարյանին՝ Խմբի կազմում ընդգրկված լինելու անդամությունը հաստատող վկայականը։
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տասներորդ oրը:
Գ. Դանիելյան |