ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 ապրիլի 2009 թ. |
N 274-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՄԱՆԱԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեություն իրականացնելու լիցենզիա տալու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունները՝
Հրամայում եմ`
1. «ՄԱՆԱԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցում իրականացնելու` առնվազն հիմնական ընդհանուր կրթության հիմքով, առկա ուսուցմամբ, 2 ամիս տևողությամբ, ընդունելության սահմանային 60 տեղով` B կարգի, 3 ամիս տևողությամբ, ընդունելության սահմանային 210 տեղով` BC կարգի տրանսպորտային միջոցների վարորդների պատրաստման լիցենզիա:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության պետ Մ. Մակիչյանին:
Նախարար` |
Ս. Սեյրանյան |