«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 սեպտեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 10309326
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
31 հուլիսի 2009 թ |
N 632-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՄՈՒՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳԻՉ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի դ) ենթակետով.
Հրամայում եմ`
1. Հաստատել` «Հայաստանի Հանրապետության Զբաղմունքների դասակարգիչ» ՀԴ 2009` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2005 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետության դասակարգիչ ընդունելու մասին» N 172-Ն հրամանը:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Բադալյանին:
Նախարար | Ն. Երիցյան |
Հավելված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 31 հուլիսի 2009 թ. N 632-Ն հրամանի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՄՈՒՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳԻՉ
ՆԱԽԱԲԱՆ
ԶԲԱՂՄՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԵՐ, ԵՆԹԱԽՄԲԵՐ, ՓՈՔՐ ԵՎ ՍՏՈՐԻՆ ԽՄԲԵՐ
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ` ԶԲԱՂՄՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ, ԵՆԹԱԽՄԲԵՐԻ, ՓՈՔՐ ԵՎ ՍՏՈՐԻՆ ԽՄԲԵՐԻ
ԶԲԱՂՄՈՒՆՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐՆ ԸՍՏ ՍՏՈՐԻՆ ԽՄԲԵՐԻ