Գլխավոր տեղեկություն
Համար
N 13-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (11.04.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.04.01/13(331) Հոդ.151
Ընդունող մարմին
Քաղաքաշինության նախարար
Ընդունման ամսաթիվ
19.02.2009
Ստորագրող մարմին
Քաղաքաշինության նախարար
Ստորագրման ամսաթիվ
19.02.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 մարտի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 11709119

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

19 փետրվարի 2009 թ.
ք. Երևան

  N 13-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԱՐՐԱՅԻՆ ՆՈՐՄԵՐԻ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1 հոդվածի և ՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի N 42-Ն որոշման համաձայն.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել գնագոյացման նորմատիվ փաստաթղթերի համակարգի տարրային նորմերի և չափորոշիչների մշակման և հաստատման կարգը՝ համաձայն հավելվածի։

 

Նախարար`

Վ. Վարդանյան

 

 

Հավելված

 

 

Հաստատված է
ՀՀ քաղաքաշինության նախարարի
2009 թ. փետրվարի 19-ի
N 13-Ն հրամանով

 

Կ Ա Ր Գ

 

ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԱՐՐԱՅԻՆ ՆՈՐՄԵՐԻ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Կարգը (մեթոդական ցուցումները) մշակվել է «ՀՀ կառավարության 2008 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» ՀՀ կառավարության 24.07.08 թվականի N 870-Ն որոշմամբ նախատեսված միջոցառումների ծրագրի շրջանակներում` շինարարական, մոնտաժային, հատուկ շինարարական աշխատանքների (այդ թվում՝ թողարկման-կարգաբերման) նախահաշվային տարրային նորմերի մշակումը մասնագիտացված կազմակերպությունների կողմից միասնական կարգով (մեթոդով) իրականացնելու և համակարգչային համապատասխան ծրագրերում ներառելու համար:

Նախահաշվային տարրային նորմերը (ՆՏՆ) հանդիսանում են ՀՀ քաղաքաշինության նախարարի 2008 թվականի փետրվարի 15-ի թիվ 20-Ն հրամանով հաստատված «Գնագոյացման նորմատիվ փաստաթղթերի համակարգ շինարարությունում» 2008 թ. շինարարական նորմերի (ՀՀՇՆ IV-16.01.01-2008) բաղադրիչ մասը: Նախահաշվային տարրային նորմերի մշակման սույն կարգը կամ մեթոդական ցուցումները պարտադիր են ՀՀ պետական բյուջեի հաշվին ՀՀ տարածքում քաղաքաշինական մասնագիտացված գործունեություն ծավալող բոլոր սուբյեկտների համար և կրում են խորհրդատվական (կողմնորոշիչ) բնույթ ոչ պետական բյուջեի միջոցների, այդ թվում` համայնքային բյուջեների հաշվին իրականացվող քաղաքաշինական փաստաթղթերի մշակման աշխատանքների և շինարարության նախահաշվային արժեքների որոշման (հաշվարկման) համար:

2. Նոր ՆՏՆ-ի մշակումը կատարվում է նախկինում գործող ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 82 հրամանով հաստատված ՆՏՆ-84 (ՍՆիՊ IV- 2- 84 «Շինարարական կոնստրուկցիաների և աշխատանքների տարրային նախահաշվային նորմերի ժողովածուներ») ժողովածուների փոխարեն` հավելված 1-ի (անվանացանկի) համաձայն:

3. Նշված աշխատանքների համակարգումն ու համաձայնեցումը իրականացվում է լիազոր մարմնի կողմից:

4. Մասնագիտացված կազմակերպությունները (կամ մասնագիտական աշխատանքային խմբում ընդգրկված նախագծողները) նախապատրաստական փուլում կատարում են հետևյալ միջոցառումները.

1) կազմում են տեխնիկական առաջադրանք և աշխատանքային ծրագիր, որոնք համաձայնեցվում են լիազոր մարմնի հետ,

2) նախագծային փաստաթղթերից առանձնացվում են տեխնիկական պայմաններն ու աշխատանքների կազմակերպման նախագծերը,

3) որոշվում են ելակետային տվյալները և համաձայնեցվում լիազոր մարմնի հետ,

4) առանձին աշխատանքների կատարման և աշխատանքային գծագրերի մշակման համար ընտրվում են տեխնոլոգիական քարտեր,

5) կազմվում են ՆՏՆ-ի ամփոփագրեր` աշխատատարության (մարդ/ժամ), շինարարական մեքենաների շահագործման (մեք/ժամ), նյութածախսի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների օգտագործման տարրային նորմերի չափորոշիչներ,

5. ՆՏՆ-ի մշակումն իրականացվում է սույն մեթոդական ցուցումների պահանջներին համապատասխան` ըստ 2-10 բաժինների:

6. ՆՏՆ-ի ժողովածուների նախագծերը համաձայնեցման ու փորձաքննության են ներկայացվում լիազոր մարմնին` սահմանված կարգով վերջիններիս հաստատումն ապահովելու համար:

 

2. ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՏԱՐՐԱՅԻՆ ՆՈՐՄԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

7. ՆՏՆ-ի յուրաքանչյուր ժողովածու բաղկացած է.

1) տեխնիկական մասից

2) նախահաշվային տարրային նորմերի ՆՏՆ չափորոշիչների աղյուսակներից` ըստ հավելված 2-ում նշված թ.1 օրինակելի ձևի:

8. Ժողովածուի տեխնիկական մասը կազմված է`

1) «Ընդհանուր ցուցումներ»,

2) «Աշխատանքների ծավալի հաշվարկման կանոններ»,

3) «Նախահաշվային նորմերի նկատմամբ կիրառվող գործակիցներ» բաժիններից:

9. «Ընդհանուր ցուցումներ» բաժինը ներառում է ընդհանուր դրույթներ և պահանջներ տարրային նորմերի կիրառման կարգի վերաբերյալ:

10. «Աշխատանքների ծավալի հաշվարկման կանոններ» բաժինը ներառում է հաշվարկման օրինակելի ձևեր, կանոններ և բանաձևեր:

11. «Նախահաշվային նորմերի նկատմամբ կիրառվող գործակիցներ» բաժինը ներառում է կոնստրուկտիվ տարրերի և աշխատանքների առանձնահատկությունները կամ հատուկ պայմանները հաշվի առնող գործակիցներ:

12. ՆՏՆ-ի տվյալները ամփոփվում են աղյուսակներում` կից պարզաբանումներով: Պարզաբանումներում ներկայացվում է աշխատանքների կազմը` հիմնական և օժանդակ միջոցառումների ամբողջական ցանկով:

13. Յուրաքանչյուր տեսակի ծախսերի տարրին տրվում է ծածկագիր: ՆՏՆ-ի աղյուսակներին ևս տրվում են ծածկագրեր, որոնք էլ ընդգրկում են աղյուսակի և ժողովածուի համարները (համարակալումները): Կարող են նախատեսվել լրացուցիչ համարակալման վանդակներ այլ աղյուսակների համար: Փորձաքննությունից հետո աղյուսակներին, տարրային նախահաշվային նորմերի դրույթներին, ծախսերի տարրերին տրվում են ծածկագրեր: Ծածկագրերը տեղադրվում են ՆՏՆ ժողովածուում մինչև հաստատումը:

14. Բանվորների անվանացանկն ընդունվում է ըստ մասնագիտությունների` որակավորման դասակարգման համար անհրաժեշտ չափորոշիչների (տարիֆի) համաձայն:

 

3. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

15. Տեխնիկական առաջադրանքն ընդգրկում է ՆՏՆ-ի մշակման կամ լրամշակման հիմնավորումները, աշխատանքների կատարման ժամկետները, հիմնական նպատակներն ու խնդիրները, նորմատիվային սկզբնաղբյուրները, աշխատանքների ընդհանուր արժեքը և աշխատանքների կատարման փուլերը:

16. Աշխատանքային ծրագիրը ընդգրկում է` ՆՏՆ-ը աշխատանքների տեսակների ցանկով:

 

4. ՆՏՆ ՄՇԱԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ԲԱԶԱ

 

17. Նախապատրաստական փուլում.

1) հստակեցվում են կոնստրուկցիաներին, շինություններին և աշխատանքների տեսակներին բնորոշ առանձնահատկությունները` ելնելով տարածքային, բնակլիմայական և այլ պայմաններից,

2) ընտրվում են տիպային և կրկնակի օգտագործվող (տնտեսապես շահավետ) նախագծերը, որոնք կարող են ծառայել` որպես նմուշ-տարբերակներ,

3) ստուգվում է նոր նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների հավաստագրերի համապատասխանությունը (առկայությունը),

4) ընտրվում են կառուցվող օբյեկտների կամ առանձին տեսակի աշխատանքների կազմակերպման նախագծեր, որոնք կարող են համարվել նմուշ-տարբերակ կամ ելակետային պայման,

5) ուսումնասիրվում, վերլուծության, ինչպես նաև տեղայնացման են ենթարկվում ՀՀ տարածքում (այդ թվում արտերկրներում) գործող տարրային նորմերը (այդ թվում` ռեսուրսային) չգործածվող (ոչ արդիական) նորմերի կիրառումը բացառելու նպատակով:

18. Գործող նորմերը վերանայվում են և նորերը մշակվում են նախագծման նորմատիվ փաստաթղթերի համաձայն:

 

17. ՆՏՆ-ԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՐԳ

 

19. ՆՏՆ-երով սահմանվող աշխատանքների չափման միավորները նախատեսվում են գործող նորմատիվ փաստաթղթերի համաձայն: ՆՏՆ-երի մշակման ընթացքում կիրառվող չափման միավորների ցանկը ներկայացվում է ըստ Հավելված 2 -ի:

20. Յուրաքանչյուր նախահաշվային նորմի (չափորոշիչի) համար մշակվում է տեխնոլոգիական քարտ` աշխատանքների և գործողությունների, շինմեքենաների և մեխանիզմների բնութագրերի ցանկով: Աշխատանքների ծավալների հաշվարկը կատարվում է համաձայն հավելված 4-ի թիվ 1 օրինակելի ձևի:

21. ՆՏՆ-երը մշակվում են ծախսերի գնահաշվարկի սկզբունքով` ըստ հավելված 4-ի թիվ 2 օրինակելի ձևի:

Այն ներառում է՝

1) շինհրապարակի սահմաններում հիմնական արտադրությունում զբաղված բանվորների աշխատանքի աշխատատարության` բեռնման (բարձման) և բեռնաթափման աշխատանքների ծախսերը (մարդ/ժամ)` ըստ հավելված 3-ի թիվ 1 օրինակելի ձևի (առանձին դեպքերում կարող են հաշվառվել նաև ներտարածքային տրանսպորտի շահագործման ծախսերը, լիազոր մարմնի հետ համաձայնեցնելով),

2) մեխանիզատորների աշխատատարության, շինմեքենաների և մեխանիզմների պահանջարկի ծախսերը (մեքենա/ժամ)` ըստ հավելված 4-ի, թիվ 3 օրինակելի ձևի,

3) շինարարական կոնստրուկցիաների, պատրաստվածքների ծախսերը և նյութածախսը` ըստ հավելված 4-ի թիվ 4 օրինակելի ձևի:

22. Տարրային նորմերի գնահաշվարկում չեն հաշվառվում արտադրական հարմարանքների և սարքավորումների ծախսերը, որոնք թվարկված են հավելված 5-ում և միաժամանակ հաշվառվում են.

1) վերադիր ծախսերում, որպես սպասարկման ծախսեր

2) ժամանակավոր շենքեր և շինությունների կազմում հաշվառվող շինմեքենաների և մեխանիզմների շահագործման և պահպանման ծախսեր:

23. Գործող արտադրությունների տեխնիկական վերազինման և վերակառուցման, ինչպես նաև շենքերի և շինությունների հիմնանորոգման աշխատանքների ծախսերը հաշվի առնող հատուկ նորմեր են մշակվում այն դեպքում, երբ աշխատանքների կատարման տեխնոլոգիան և ռեսուրսների պահանջարկը էապես տարբերվում է գործող ՆՏՆ-ով սահմանվող նորմերից:

24. Հատուկ ՆՏՆ-երի մշակման համար հիմք են հանդիսանում Կապալառուի, Պատվիրատուի և Նախագծողի կողմից համատեղ կազմված` նմանատիպ աշխատանքների անհրաժեշտությունը հաստատող ակտի առկայությունը:

25. Հատուկ նախահաշվային նորմերը մշակվում են սույն Կարգի համաձայն` արտադրությունում կիրառվող հին տեխնոլոգիաների և շինարարական հին մեքենաների օգտագործման և շահագործման դեպքում, որոնց համար հիմք են հանդիսանում.

1) ՆՏՆ-երի գործող ժողովածուները,

2) նոր նորմերը` տեխնիկական նորմավորման մեթոդով (ժամանակաչափումով (խրոնոմետրաժի) ստացված տվյալների կամ տեխնոլոգիական քարտերի (հաշվարկների) հիման վրա մշակված:

 

18. ՆՏՆ-Ի ԿԱԶՄՈՒՄ ՀԱՇՎԱՌՎՈՂ ԱՇԽԱՏԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԻ ՈՐՈՇՈՒՄ

 

26. Աշխատատարության նորմի որոշումն իրականացվում է գործող նորմատիվ բազայի հիման վրա:

Աշխատատարության նորմը համապատասխանեցվում է աշխատանքների կազմակերպման ժամանակավոր տեխնոլոգիաներին:

27. Աշխատատարությունը որոշվում է.

1) տիպային տեխնոլոգիական քարտերի համաձայն` ըստ աշխատանքների տեսակի կամ աշխատանքների կազմակերպման նախագծի,

2) աշխատանքի գործող նորմատիվ բազայի համաձայն:

28. Բանվորների աշխատատարության կամ աշխատանքի ծախսերի ամփոփագիրը կազմվում է` ըստ հավելված 3-ի թիվ 1 օրինակելի ձևի: Աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ փոքրածավալ գործառույթները ծախսերում պարտադիր հաշվառելու նպատակով ամփոփ ծախսերի նկատմամբ կարող է կիրառվել շտկող գործակից:

29. Շինարարական մեքենաներն ու մեխանիզմները շահագործող բանվորների աշխատատարությունը որոշվում է մեքենա/ժամ ծախսերի գնահաշվարկից համապատասխան ծախսերի ընտրությամբ և ընդգրկվում մեքենաների և մեխանիզմների պահանջարկի և մեխանիզատորների աշխատանքների ծախսերի ամփոփագրերում` ըստ հավելված 3-ի թիվ 1 օրինակելի ձևի:

 

19. ՆՏՆ-Ի ԿԱԶՄՈՒՄ ՀԱՇՎԱՌՎՈՂ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ՈՐՈՇՈՒՄ

 

30. Շինմեքենաների և մեխանիզմների պահանջարկի որոշումը կատարվում է ըստ աշխատանքների կազմակերպման նախագծի կամ տիպային տեխնոլոգիական քարտերի համաձայն: Այդ գործընթացն ապահովելու համար կարող են օգտագործվել Շինարարական նորմերի համապատասխան ժողովածուներ:

31. Մեքենա/ժամ նորմերն ընդունվում են շահագործման պահանջարկի համաձայն.

1) հիմնական մեքենաների, որոնց արտադրողականությունը որոշում է (հողային, ճանապարհային, խողովակաշարերի մաքրման և հիդրոմեկուսացման և այլն) աշխատանքների կազմակերպման արդյունավետությունը (տեմպը).

2) մեքենաների, որոնց շահագործումն անմիջականորեն կապված է տանող (ведущей) մեքենայի հետ.

3) մեքենաների, որոնք սպասարկում են միաժամանակ մեկ կամ մի քանի տեխնոլոգիական պրոցեսներ:

32. Այլ շինարարական մեքենաների և մեխանիզմների պահանջարկը որոշվում է տոկոսային հարաբերությամբ` հիմնական մեքենաների շահագործման ծախսերի արժեքից:

33. Շինարարական մեքենաների և մեխանիզմների պահանջարկի ամփոփագիրը կազմվում է` ըստ հավելված 4-ի թիվ 3 օրինակելի ձևի:

 

20. ՆՏՆ-Ի ԿԱԶՄՈՒՄ ՇԻՆԱՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՏՐԱՍՏՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ՈՐՈՇՈՒՄ

 

34. Շինանյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների պահանջարկը որոշվում է նյութածախսի նորմատիվ ցուցանիշների (ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 82 հրամանով հաստատված ՍՆիՊ 5.01.18-86 «Դրույթ շինարարությունում նյութերի ծախսերի արտադրական նորմավորման») ժողովածուի հիման վրա` ըստ շինարարական, մոնտաժային և հատուկ աշխատանքների հիմնական տեսակների:

Առանձին տեսակի շինանյութերի և այլ նյութական ռեսուրսների ծախսի նորմերի բացակայության դեպքում դրանց պահանջարկը որոշվում է աշխատանքային նախագծերով:

Տեղական և արտասահմանյան արտադրության նոր նյութերի պահանջարկը որոշվում է ըստ աշխատանքների կազմակերպման տեխնոլոգիական քարտերի:

35. Նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների բնութագրերը տրվում են նախագծին համապատասխան և կից ներկայացվում գնահաշվարկներում և ծախսերի ամփոփագրում:

36. Անխուսափելի և դժվար վերացվող կորուստներն ու թափոնները, որոնք առաջանում են շինհրապարակի սահմաններում տեխնոլոգիական պրոցեսով նախատեսված աշխատանքների կազմակերպման և կատարման արդյունքում, հաշվի են առնվում շինանյութերի պահանջարկի որոշման ժամանակ:

Առանձին տեսակի նյութական ռեսուրսների կորուստների և թափոնների կառավարումը իրականացվում է ՀՀ կառավարության «ՀՀ շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառում գործողության ազգային ծրագրի մասին» 2001 թվականի օգոստոսի 1-ի N 1204-Ն որոշմամբ նախատեսված իրավական ակտերի (նորմերի) համաձայն:

37. Մոնոլիտ բետոնից և երկաթբետոնից կոնստրուկցիաների, ինչպես նաև ամրակապման միջոցով հողային աշխատանքների իրականացման ընթացքում ըստ անհրաժեշտության օգտագործվող անտառանյութի և այլ շրջանառու (բազմակի օգտագործվող) նյութերի պահանջարկը որոշվում է պատրաստի կառուցվածքների ապամոնտաժումից ստացված մնացորդի և լրացուցիչ նյութածախսի հաշվառումով` ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 82 հրամանով հաստատված ՍՆիՊ 5.01.18-86 «Դրույթ շինարարությունում նյութերի ծախսերի արտադրական նորմավորման» և ՍՆիՊ 5.01.01-82 «Ծախսերի նորմեր նյութերի, շինվածքների և խողովակների 1 մլն ռուբ. նախահաշվային արժեքով շինմոնտաժային աշխատանքների. Կոմունալ տնտեսություն. Բնակչության կենցաղային սպասարկում» և այլ իրավական ակտերի համաձայն:

38. Այլ նյութերի պահանջարկը որոշվում է ըստ աշխատանքների տեսակի խմբավորման` հիմնական նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արժեքի 5%-ի չափով:

 

21. ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄ

 

39. ՆՏՆ-ի կազմում չեն հաշվառվում անմիջապես արտադրությունից կամ ձեռքբերման այլ վայրից մինչև կառուցվող օբյեկտին կից պահեստը նյութական ռեսուրսների տեղափոխման (բացառությամբ բեռնման կամ պահեստավորման) ծախսերը:

Նշված ծախսերը ամբողջությամբ հաշվառվում են նյութերի արժեքում:

40. ՆՏՆ-ի կազմում հաշվի են առնվում բոլոր այն ծախսերը, որոնք անմիջականորեն կապված են շինհրապարակի սահմաններում նյութական ռեսուրսների տեղափոխման հետ (այդ թվում՝ կոնկրետ մոնտաժվող հատվածին շինանյութերի մատակարարման կամ մոտեցման ծախսերը):

Կարող են հաշվառվել նաև մինչև 1 կմ տարածության վրա առանձին տեսակի նյութական ռեսուրսների տեղափոխման մինչև 20% ծախսերը, որոնք կատարվում են շինհրապարակում վերամբարձ մեխանիզմի աշխատանքի սահմանագծում: Նոր նորմերի մշակման ընթացքում կարող են նախատեսվել նաև ներտարածքային տրանսպորտային ծախսեր:

41. Շինարարական հրապարակում շինանյութերի բեռնաթափման ծախսերի պահանջարկը ընդգրկվում է բանվորների աշխատատարության ծախսերի ամփոփագրում` ըստ հավելված 3-ի թ. 1 օրինակելի ձևի:

42. Ներտարածքային տրանսպորտի մեքենա/ժամ ծախսերը ներառվում են մեխանիզատորների աշխատատարության, շինարարական մեքենաների և մեխանիզմների պահանջարկի ամփոփագրում` ըստ հավելված 4-ի թ 3 օրինակելի ձևի:

 

22. ՆՏՆ ԺՈՂՈՎԱԾՈՒՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ, ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄ

 

43. ՆՏՆ մշակող կազմակերպությունները ներկայացնում են հաստատման ժողովածուների նախագծերը և դրանք հիմնավորող փաստաթղթերը` ՀՀ քաղաքաշինության նախարարի 2008 թվականի փետրվարի 15-ի թիվ 20-Ն հրամանով հաստատված «Գնագոյացման նորմատիվ փաստաթղթերի համակարգ շինարարությունում» ՀՀՇՆ IV-16.01.01-2008 -ի համաձայն

1) փաստաթղթային տարբերակ` 3 օրինակից

2) էլեկտրոնային տարբերակ` 1 կրիչ. ՆՏՆ աղյուսակի կառուցվածքն ու ձևաչափը:

44. ՆՏՆ ժողովածուները կազմվում են և համարակալվում` ըստ աշխատանքների տեսակի` հավելված 1-ի համաձայն: Ժողովածուի բոլոր բաժիններն ու աղյուսակները համարակալվում են:

45. ՆՏՆ յուրաքանչյուր աղյուսակի համար կազմվում են հետևյալ հիմնավորող փաստաթղթերը.

1) բացատրագիր, որտեղ հղումներ են կատարվում նախագծերին, տիպային կոնստրուկցիաներին, աշխատանքային գծագրերին, որոնց հիման վրա մշակվել են տարրային նախահաշվային նորմերը, աշխատանքների կատարման պայմաններն ու մեթոդները, մեքենաների և մեխանիզմների ընտրության սկզբունքները, տվյալների խոշորացման կամ միջինացման հիմնավորումները, ինչպես նաև այլ տեղեկատվություն ելակետային տվյալների մասին,

2) աշխատանքային պրոցեսների տեխնոլոգիական քարտերը` տեխնոլոգիական գործընթացի մանրամասն թվարկումով` ըստ աշխատանքների տեսակի,

3) գնահաշվարկներ` ծախսերի մանրամասներով,

4) բանվորների աշխատանքների ծախսերի (աշխատատարության) ամփոփագրեր,

5) շինարարական մեքենաների և մեխանիզմների պահանջարկի, ինչպես նաև մեխանիզատորների աշխատանքի ծախսերի ամփոփագրեր,

6) շինանյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների ծախսերի ամփոփագրեր,

7) ՆՏՆ մշակման ընթացքում օգտագործվող աշխատանքների կազմակերպման նախագիծ, գծագրեր և այլ փաստաթղթեր:

 

Հավելված 1

ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ

 ՏԱՐՐԱՅԻՆ ՆՈՐՄԵՐԻ և ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ

 ՄՇԱԿՄԱՆ և ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԻ

 

ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՏԱՐՐԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ

 

N
ժողով.

Ժողովածուի անվանումը

Ժողովածուի
ծածկագիրը*
ՀՀՇՆ

Մշակող կազմակեր.
անվանումը

1

2

3

4

1. Շինարարական և հատուկ շինարարական աշխատանքներ (ծածկագիր 02)

1

Հողային աշխատանքներ

ՆՏՆ ...-02-01-**

 

2

Հանքածածկաշերտային աշխատանքներ

ՆՏՆ ...-02-02-**

 

3

Հորատապայթեցման աշխատանքներ

...

 

4

Հորատանցքեր

...

 

5

Ցցային աշխատանքներ: Գրունտների ամրակապում: Իջուցիկ հորեր

...

 

6

Միաձույլ բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ

...

 

7

Հավաքովի բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ

...

 

8

Կոնստրուկցիաներ աղյուսից և բլոկներից

...

 

9

Մետաղական կոնստրուկցիաներ

...

 

10

Փայտե կոնստրուկցիաներ

...

 

11

Հատակներ

...

 

12

Տանիքներ

...

 

13

Շինարարական կոնստրուկցիաների և սարքավորումների
պաշտպանություն քայքայումից (կոռոզիայից)

...

 

14

Գյուղական շինարարությունում օգտագործվող կոնստրուկցիաներ

...

 

15

Հարդարման աշխատանքներ

...

 

16

Ներքին խողովակաշարեր

...

 

17

Ջրմուղկոյուղի` ներքին կառուցվածքներ

...

 

18

Ջեռուցում` ներքին կառուցվածքներ

...

 

19

Գազամատակարարում` ներքին կառուցվածքներ

...

 

20

Օդափոխություն և օդի լավորակում

...

 

21

Շենքերի էլեկտրալուսավորվածություն

...

 

22

Ջրմուղ -արտաքին գծեր

...

 

23

Կոյուղի -արտաքին գծեր

...

 

24

Ջերմամատակարարում և գազատար խողովակաշար` արտաքին գծեր

...

 

25

Մայրուղային և արդյունագործական խողովակաշարեր

...

 

26

Ջերմամեկուսիչ աշխատանքներ

...

 

27

Ավտոմոբիլային ճանապարհներ

...

 

28

Երկաթգծեր

...

 

29

Թունելներ և մետրոպոլիտեններ

...

 

30

Կամուրջներ և խողովակներ

...

 

31

Աերոդրոմներ

...

 

32

Տրամվայի ուղիներ

...

 

33

Էլեկտրահաղորդակցուղիներ

...

 

34

Կապի, ռադիո և հեռահաղորդակցության կառուցվածքներ

...

 

35

Լեռնանցումային աշխատանքներ

...

 

36

Հիդրոտեխնիկական կառույցների հողային կոնստրուկցիաներ

...

 

37

Հիդրոտեխնիկական կառույցների բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ

...

 

38

Հիդրոտեխնիկական կառույցների քարե կոնստրուկցիաներ

...

 

39

Հիդրոտեխնիկական կառույցների մետաղական կոնստրուկցիաներ

...

 

40

Հիդրոտեխնիկական կառուցվածքների փայտե կոնստրուկցիաներ

...

 

41

Հիդրոմեկուսիչ աշխատանքներ հիդրոտեխնիկական կառուցվածքներում

...

 

42

Ափի ամրակապման աշխատանքներ

...

 

43

Նավարանների և սահահարթակների նավատար ուղիներ

...

 

44

Ստորջրյա շինարարական (ջրասուզման) աշխատանքներ

...

 

45

Արդյունաբերական վառարաններ և խողովակներ

...

 

46

Շենքերի և շինությունների վերակառուցման աշխատանքներ

...

 

48

Կանաչապատում, պաշտպանիչ անտառատնկիներ, բազմամյա պտղատու տնկիներ

...

 

49

Նավթի և գազի հորատանցքեր

...

 

50

Նավթի և գազի հորատանցքեր ծովափնյա պայմաններում

...

 

 

 

 

 

2. Մոնտաժային աշխատանքներ (ծածկագիր 02)

1

Մետաղամշակման սարքավորումներ

ՆՏՆ ...-02-01-**

 

2

Փայտամշակման սարքավորումներ

ՆՏՆ ...-02-02-…

 

3

Վերհան տրանսպորտային միջոցների սարքավորումներ

 

4

Ջարդիչ-աղացող, հարստացման և ագլոմերացիոն աշխատանքների համար անհրաժեշտ սարքավորումներ

 

5

Կշռիչ սարքավորումներ

 

6

Ջերմաուժային սարքավորումներ

 

7

Կոմպրեսորային մեքենաներ, ճնշիչներ և օդափոխիչներ

 

8

Էլեկտրատեխնիկական սարքավորումներ

 

9

Էլեկտրական վառարաններ

 

10

Կապի սարքավորումներ

 

11

Հաշվիչ տեխնիկայի, ավտոմատացման միջոցներ և սարքեր

 

12

Տեխնոլոգիական խողովակաշարեր

 

13

Ատոմային էլեկտրակայանների սարքավորումներ

 

14

Գլոցվածքային (прокатное) արտադրության սարքավորումներ

 

15

Գազի մաքրման սարքավորումներ

 

16

Սև մետաղների արտադրության սարքավորումներ

 

17

 Գունավոր մետաղների արտադրության սարքավորումներ

 

18

Նավթամշակման արտադրության և քիմիական ձեռնարկությունների սարքավորումներ

 

19

Ածուխի և տորֆի արտադրության սարքավորումներ

 

20

Ե/գծի ազդանշանային, կենտրոնացման և բլոկավորման սարքավորումներ

 

21

Մետրոպոլիտենի և թունելների սարքավորումներ

 

22

Հիդրոէլեկտրակայանների և հիդրոտեխնիկական կառույցների սարքավորումներ

 

23

Էլեկտրատեխնիկական արդյունաբերության սարքավորումներ

 

24

Շինանյութերի արդյունաբերության սարքավորումներ

 

25

Թղթի և ցելյուլոզի (թաղանթանյութի) արտադրության սարքավորումներ

 

26

Տեքստիլ (մանածագործվածքի) արդյունաբերության սարքավորումներ

 

27

Պոլիգրաֆիական արդյունաբերության սարքավորումներ

 

28

Սննդի արդյունաբերության սարքավորումներ

 

29

Թատերական կազմակերպությունների սարքավորումներ

 

30

Հացահատիկի վերամշակման և պահպանման համար նախատեսված սարքավորումներ

 

31

Կինեմատոգրաֆիայի կազմակերպությունների սարքավորումներ

 

32

Կապի միջոցների (այդ թվում՝ էլեկտրոնային) կազմակերպությունների սարքավորումներ

 

33

Թեթև արդյունաբերության սարքավորումներ

 

34

Առողջապահական կազմակերպությունների և բժշկական արդյունաբերության սարքավորումներ

 

35

Գյուղատնտեսական արտադրության սարքավորումներ

 

36

Կոմունալ տնտեսության և կենցաղային ծառայության կազմակերպությունների սարքավորումներ

 

37

Ընդհանուր նշանակության սարքավորումներ

 

38

Տեխնոլոգիական մետաղական կոնստրուկցիաներ, ռեզերվուարներ (պահեստարաններ) և գազամբարներ

 

39

Եռակցման միացումների հսկողություն

 

 

3. Թողարկման - կարգաբերման աշխատանքներ

1

Էլեկտրատեխնիկական սարքավորումներ

ՆՏՆ ...-02-17-…

 

2

Կառավարման ավտոմատացված համակարգեր

 

3

Օդափոխության և օդի լավորակման համակարգեր

 

4

Վերհան տրանսպորտային միջոցների (ամբարձիչների) սարքավորումներ

 

5

Մետաղամշակման սարքավորումներ (դարբնոցամամլիչային սարքավորումներ)

 

6

Սառնարանային և կոմպրեսորային կայանքներ

 

7

Ջերմաէներգետիկական սարքավորումներ

 

8

Փայտամշակման սարքավորումներ

 

9

Ջրամատակարարման և և կոյուղու շինություններ

 

*

ՆՏՆ-ի ծածկագրերը ընդունվում են 81-01-94 համաձայն

 

 

**

Գործարկման տարին

 

 

 

Հավելված 2

ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ

ՏԱՐՐԱՅԻՆ ՆՈՐՄԵՐԻ և ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ

ՄՇԱԿՄԱՆ և ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԻ

 

ՆՏՆ չափորոշիչների աղյուսակ

 

Ձև-N-1

 

Անվանումը_________________________________________________

 

Աշխատանքի կազմը__________________________________

 

Աղյուսակ__________

(ծածկագիր)

Չափորոշիչների ____________________

(չափիչ)

 

Հ/հ
N

Աշխատ.
ծած-կագիրը

Ծախսերի տարրերի անվանումը

Չափման
միավոր

Չափորոշիչների ցուցանիշներ կամ աշխատանքների տեսակների ամբողջական անվանում

1

2

….,n

1

2

3

4

5

6

….,m

1

 

Բանվորների աշխատատարություն
Աշխատանքի միջին կարգը

մարդ/ժամ

 

 

 

2

 

Մեքենավարի աշխատատարությունը

մարդ/ժամ

 

 

 

3

 

Մեքենաներ:
հիմնական (անվանումը)
այլ

մեք./ժամ
%-ով հիմնական շին. մեքենաների ծախսերի արժեքից

 

 

 

4

 

Նյութեր, սարքեր և կոնստրուկցիաներ
հիմնական (անվանումը)
այլ

%-ով հիմնական նյութերի, սարքերի արժեքից

 

 

 

ՆՏՆ-ի մշակման ընթացքում կիրառվող չափման միավորներ

կգ; 10կգ; 100կգ

տ; 10տ; 100տ

մ; 10մ; 100մ; 1000մ; գծմ;

կմ; 10կմ; 100կմ

մ3

կվտ/ժամ

100 հատ քար

սարք; կցվածք; 100 թերթ

և այլն

 

Հավելված 3

ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ

 ՏԱՐՐԱՅԻՆ ՆՈՐՄԵՐԻ և ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ

 ՄՇԱԿՄԱՆ և ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԻ

 

Ձև-N-1

 

ԱՄՓՈՓԱԳԻՐ

 

Բանվորների աշխատատարության կամ աշխատանքի ծախսերի

 

Հ/հ
N

Մասնագիտությունների
ծածկագիրը

Դասակարգումների և մասնագիտությունների անվանումը

Քանակը մարդ/ժամ

1

2

3

4

 

 

Մեքենավար

 

 

 

Տանիքագործ

 

 

 

Կռունկավար

 

 

Կազմեց`

Ստուգեց`

 

Հավելված 4

ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ

ՏԱՐՐԱՅԻՆ ՆՈՐՄԵՐԻ և ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ
ՄՇԱԿՄԱՆ և ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԻ

 

Ձև-N-1

 

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ

 

Գ Ն Ա Հ Ա Շ Վ Ա Ր Կ Ի Ն  Կ Ի Ց

 

չափորոշիչ ______

(չափիչ)

 

Հ/հ

Տեխնոլոգիական հաջորդականություն կամ գործողություններ

Չափման
միավոր

Աշխատանքների ծավալների
հաշվարկ

Հաշվարկ` բանաձևի կիրառմամբ

Աշխատանքների
ծավալներ

1

2

3

4

5

 

 

 

 

 

 

Կազմեց`

Ստուգեց`

 

Ձև-N-2

 

Գ Ն Ա Հ Ա Շ Վ Ա Ր Կ  N

 

(կոնստրուկտիվ տարրի կամ աշխատանքների տեսակների անվանումը)

 

չափորոշիչ ______

(չափիչ)

 

Հ/հ
N

Հիմնավորում

Աշխատանք-ների և ծախսերի անվանումը

Չափման
միավոր

Տեխնոլոգիական պրոցեսների ծավալը

Ռեսուրսների պահանջարկ

Միավորի արժեքը

Ընդամենը`
սյուն 5 x սյուն 6

1

2

3

4

5

6

7

 

 

 

 

 

 

 

 

Կազմեց`

Ստուգեց`

 

Հավելված 4

ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ

ՏԱՐՐԱՅԻՆ ՆՈՐՄԵՐԻ և ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ

ՄՇԱԿՄԱՆ և ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԻ

 

Ձև-N-3

 

Ա Մ Փ Ո Փ Ա Գ Ի Ր

 

Մեխանիզատորների աշխատատարության, շինարարական մեքենաների ԵՎ մեխանիզմների պահանջարկ

 

Հ/հ
N

Հիմնավորում

Շինարարական մեքենաների և մեխանիզմների անվանումը

Շին. մեքենաների պահանջարկ-ժամ մեխանիզմների համար չ/մ` մեք/ժամ

Մեխանիզա-տորների աշխատա-տարության չ/մ` մարդ/ժամ

1

2

3

4

5

 

 

 

 

 

 

Կազմեց`

Ստուգեց`

 

Ձև-N-4

 

Ա Մ Փ Ո Փ Ա Գ Ի Ր

 

Շինարարական կոնստրուկցիաների, պատրաստվածքների արժեքի ԵՎ նյութածախսի

 

Հ/հ
N

Հիմնավորում

Կոնստրուկցիաների, սարքերի և նյութերի անվանումը

Չափման միավոր

Քանակ

1

2

3

4

5

 

 

 

 

 

 

Կազմեց`

Ստուգեց`

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան