«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 հուլիսի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 10009261
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
16 հուլիսի 2009 թ. |
N 16-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԴԻՍՊԱՆՍԵՐԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԼԱՆԻ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 4-ի «Հաշմանդամ մանուկների ու պատանիների անընդմեջ վերականգնման համակարգում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պարապմունքների կազմակերպման, մեթոդաբանական ու բժշկական աջակցության կարգը սահմանելու մասին» N 659-Ն որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1300-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը.
Հրամայում եմ՝
1. Հաստատել մասնագիտացված դիսպանսերային բժշկական հսկողություն իրականացնող բժշկական հաստատություններում հաշվառված երեխաների վարման անհատական պլանի ձևաթուղթը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին`
սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հ. Դարբինյանին:
Նախարար՝ |
Հ. Քուշկյան |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2009 թ. հուլիսի 16-ի N 16-Ն հրամանի |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԼԱՆԻ ՁԵՎԱԹՈՒՂԹ
ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԴԻՍՊԱՆՍԵՐԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ
1. Տարածքային ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատության
___________________ |
________________ |
անվանումը |
գտնվելու վայրը |
2. Երեխա ______________________ |
/___/____________ |
անունը, ազգանունը, հայրանունը |
ծննդյան օրը, ամիսը, տարին |
__________________________________________________________________
անձնագրի/ծննդյան վկայականի համարը
__________________________________________________________________
երեխայի մշտական բնակության վայրը |
հեռախոսի համարը |
3. Մասնագիտացված դիսպանսերային բուժհաստատության անվանումը
__________________________________________________________________
հասցեն |
անվանումը |
4. Դիսպանսեր հսկողության տակ գտնվող երեխայի ախտորոշումը (կցել կատարված հետազոտությունների արդյունքները և քաղվածք դիսպանսերային հսկողության քարտից)
_____________________________________________________________
_____________________________________________________________
5. Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունում դիսպանսեր հիվանդի վարման անհատական պլան
ա) մասնագետների զննում`
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
բ) կլինիկական հետազոտություններ`
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
գ) հատուկ առաջարկներ, այդ թվում երեխային թույլատրվող ֆիզիկական ակտիվության տեսակի, ծանրաբեռնվածության աստիճանի և դպրոցում ֆիզկուլտուրայի պարապմունքների անցկացման հատուկ պայմանների մասին`
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
6. Բուժող բժիշկ
___________________________________________________________________
անունը, ազգանունը |
հեռախոսի համարը |
7. Ուղեգրող մասնագիտացված դիսպանսերային բուժհաստատության տնօրեն
_______________________________
անունը, ազգանունը
___________________ |
________________ |
|
օրը, ամիսը, տարին |
ստորագրություն |
Կ.Տ. |