Գլխավոր տեղեկություն
Համար
N 04-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (26.02.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.02.16/6(324) Հոդ.74
Ընդունող մարմին
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Ընդունման ամսաթիվ
20.01.2009
Ստորագրող մարմին
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.01.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.02.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

9 փետրվարի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 12109056

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

20 հունվարի 2009 թ.
ք. Երևան

N 04-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 15-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 11-ի «Համայնքային ծառայողի ատեստավորման կարգը սահմանելու մասին» N 15-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) հրամանով սահմանված կարգի (այսուհետ` կարգ) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Համայնքային ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա:».

2) կարգի 6-րդ կետի «գ» ենթակետը «գտնվող» բառից հետո լրացնել «, վերապատրաստում անցնող» բառերով.

3) կարգի 8-րդ կետում «ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ համայնքային ծառայողները» բառերը փոխարինել «ժամանակավոր անաշխատունակ, ինչպես նաև վերապատրաստում անցնող համայնքային ծառայողները» բառերով.

4) կարգի 9-րդ և 10-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Ատեստավորումներն անցկացնում է համայնքի ղեկավարի կողմից սահմանված կարգով ստեղծված ատեստավորման հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով):

Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է իր որոշմամբ հանձնաժողովի կազմում լրացուցիչ ընդգրկել համապատասխան մասնագետի` աշխատակարգային նիստում հաստատելով այդ մասնագետի թեկնածությունը:

Հանձնաժողովի աշխատանքների տեխնիկական սպասարկումն իրականացնելու համար սույն կարգով նախատեսված դրույթների կատարման անմիջական պատասխանատուն համապատասխան համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձն է (այսուհետ` լիազորված անձ):

10. Ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է համապատասխան համայնքի ղեկավարի աշխատակազմը (այսուհետ` աշխատակազմ):

Ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու համար սույն կարգով նախատեսված դրույթների կատարման անմիջական պատասխանատուն համապատասխան համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարն է (այսուհետ` աշխատակազմի քարտուղար):».

5) կարգի 11-րդ և 12-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը աշխատակազմի քարտուղարը հաստատում է հաջորդ տարում հերթական ատեստավորման ենթակա համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի 2-րդ և 3-րդ ենթախմբերի ու կրտսեր պաշտոնների խմբի պաշտոններ զբաղեցնող աշխատակազմի համայնքային ծառայողների ցուցակը, ինչպես նաև համայնքի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում հաջորդ տարում հերթական ատեստավորման ենթակա համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների խմբի և առաջատար պաշտոնների խմբի 1-ին ենթախմբի պաշտոններ զբաղեցնող աշխատակազմի համայնքային ծառայողների ցուցակը:

12. Մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ը համայնքի ղեկավարը հաստատում է հաջորդ տարում հերթական ատեստավորման ենթակա համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների խմբի և առաջատար պաշտոնների խմբի 1-ին ենթախմբի պաշտոններ զբաղեցնող աշխատակազմի համայնքային ծառայողների ցուցակը:».

6) կարգի 13-րդ կետում «կայացման կամ դիմումի ներկայացումից» բառերը փոխարինել «ընդունումից» բառով.

7) կարգի 15-րդ կետի 1-ին պարբերությունից, 16-րդ և 28-րդ կետերից հանել «համապատասխան համայնքի» բառերը.

8) կարգի 16-րդ կետից հանել «նաև գրավոր դիմումը,» բառերը.

9) կարգի 16-րդ կետը և 64-րդ կետի 3-րդ պարբերությունը «երկու» բառերից հետո լրացնել «կիսամյակային» բառերը.

10) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 25.1. կետով.

«25.1. Եթե հանձնաժողովը, իսկ գրավոր բողոքի առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ լիազորած մարմին) ընդունել է սույն կարգի 24-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված որոշումը, ապա համայնքային ծառայողը թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորման է ենթակա տվյալ որոշումն ընդունվելուց հետո` երկամսյա ժամկետում:».

11) կարգի 27-րդ կետի «բ» ենթակետում «հանձնաժողովն ընդունել է» բառերը փոխարինել «հանձնաժողովը, իսկ գրավոր բողոքի առկայության դեպքում` լիազորած մարմինը ընդունել են» բառերով.

12) կարգի 29-րդ կետից հանել «գումարած նիստում» բառերը.

13) կարգի 30-րդ կետի 2-րդ պարբերության «գ» ենթակետում «50» թիվը փոխարինել «70» թվով, իսկ «դ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

14) կարգի 33-րդ կետից հանել «համայնքի» բառը.

15) կարգի 37-րդ կետում «բոլոր» բառը փոխարինել «նիստին ներկա» բառերով.

16) կարգի 47-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«47. Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակն սպառվելուց հետո համայնքային ծառայողն ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ, իսկ թեստավորման առաջադրանքների վրա նշելով իր անունը և ազգանունը այն հանձնում է հանձնաժողովի անդամին ու դուրս գալիս սենյակից:».

17) կարգի 64-րդ կետի երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր մասնակցին պետք է տրվի առնվազն հինգ հարց:».

18) կարգի 68-րդ կետի «ա» և «գ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

19) կարգի 70-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«70. Քվեարկության արդյունքում ընդունված է համարվում այն որոշումը, որն ստացել է հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմ ձայները, իսկ ձայների հավասարության դեպքում` սույն կարգի 68-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված որոշումը:».

20) կարգի 72-րդ կետը «բառերը» բառից հետո լրացնել «` կցելով հատուկ կարծիքը» բառերով.

21) կարգի 74-րդ կետի

ա. 1-ին պարբերությունում «ատեստավորում» բառը փոխարինել «հարցազրույցի փուլն» բառերով.

բ. 3-րդ պարբերության «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) ատեստավորման անցկացման վայրը, ինչպես նաև ատեստավորման արդյունքների հրապարակման տարին, ամիսը, ամսաթիվը և ժամը.».

22) կարգի 75-րդ և 76-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«75. Ատեստավորման արդյունքները հրապարակվելուց հետո այդ արդյունքները կարող են համայնքային ծառայողի (իր արդյունքների մասով) կամ հանձնաժողովի անդամի կողմից գրավոր բողոքարկվել:

Սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված գրավոր բողոքը (այսուհետ` գրավոր բողոք) քննության է առնում լիազորած մարմինը:

Գրավոր բողոքը պետք է տրվի ատեստավորման արդյունքները հրապարակվելուց հետո մեկ ժամվա ընթացքում` ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմին, որն այն ստանալուց հետո առնվազն սույն կարգի 78-րդ կետի «ը» - «ժդ», «ժթ», «ի» և «իա» ենթակետերով նախատեսված փաստաթղթերի պատճենների և հարցազրույցի ամբողջ փուլի ձայնագրության հետ միասին անմիջապես ուղարկում է լիազորած մարմին:

Ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմը ատեստավորման ավարտից մեկ ժամ հետո պարտավոր է տեսանելի ցուցանակի վրա հրապարակել գրավոր բողոքի առկայության կամ բացակայության մասին տեղեկություն: Գրավոր բողոքի առկայության դեպքում հրապարակման մեջ պարտադիր պետք է նշվի այն համայնքային ծառայողի անուն, ազգանուն և հայրանունը, ում ատեստավորման արդյունքների վերաբերյալ ներկայացվել է գրավոր բողոք:

Գրավոր բողոքը լիազորած մարմինը քննության է առնում այն իր աշխատակազմում մուտքագրվելուց հետո աշխատանքային հինգ oրվա ընթացքում:

Գրավոր բողոքը քննության առնելիս լիազորած մարմինը, ըստ անհրաժեշտության, կարող է հրավիրել համապատասխան մասնագետ:

Գրավոր բողոքը քննության առնելիս ուսումնասիրվում են տվյալ ատեստավորման հարցազրույցի փուլում համայնքային ծառայողի կողմից տրված պատասխանները, դրանց վերաբերյալ հանձնաժողովի համապատասխան անդամի գնահատականները (ճիշտ կամ սխալ լինելը), դրանք համադրվում են քվեարկության արդյունքների հետ և ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը.

ա) փաստաթղթային ատեստավորման դեպքում` կոնկրետ համայնքային ծառայողի զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու մասին կամ կոնկրետ համայնքային ծառայողի թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորման ենթակա լինելու մասին.

բ) թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորման դեպքում` կոնկրետ համայնքային ծառայողի զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու մասին կամ կոնկրետ համայնքային ծառայողի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին:

Սույն կետի յոթերորդ պարբերությամբ նախատեսված որոշումը լիազորած մարմինն ընդունելուց հետո նույն oրը ուղարկում է տվյալ ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմին:

Սույն կետի յոթերորդ պարբերությամբ նախատեսված որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

Գրավոր բողոքի քննության և ընդունված որոշման հիման վրա լիազորած մարմինը կարող է իրավասու մարմիններին և պաշտոնատար անձանց ներկայացնել համապատասխան միջնորդություններ:

76. Ատեստավորման արդյունքների հրապարակումից հետո, սույն կարգի 75-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի բացակայության դեպքում հանձնաժողովից ստացված համայնքային ծառայողի ատեստավորման թերթն աշխատակազմը եռoրյա ժամկետում ուղարկում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին:

Սույն կարգի 75-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում, սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով ատեստավորման թերթի հետ միաժամանակ ուղարկվում է նաև լիազորած մարմնի սույն կարգի 75-րդ կետի յոթերորդ պարբերությամբ նախատեսված որոշումը` դա ստանալուց անմիջապես հետո և այդ մասին տեսանելի ցուցանակի վրա հրապարակում է տեղեկություն:».

23) կարգի 78-րդ կետի «ժե» և «ժզ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

24) կարգի 79-րդ, 80-րդ և 81-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«79. Հանձնաժողովի, իսկ գրավոր բողոքի դեպքում` լիազորած մարմնի սույն կարգի 75-րդ կետով նախատեսված որոշումները պարտադիր են համայնքային ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի համար:

80. Եթե հանձնաժողովը, իսկ գրավոր բողոքի դեպքում լիազորած մարմինն ընդունել են ատեստավորվող համայնքային ծառայողի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշում, համայնքային ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն ատեստավորման թերթը, իսկ սույն կարգի 76-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում նաև լիազորած մարմնի սույն կարգի 75-րդ կետի յոթերորդ պարբերությամբ նախատեսված համապատասխան որոշումը ստանալուց հետո, աշխատանքային երեք oրվա ընթացքում, ընդունում է համայնքային ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշում:

81. Համայնքային ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը համայնքային ծառայողի ժամանակավոր անաշխատունակության կամ արձակուրդում գտնվելու ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշում է ընդունում նրա աշխատանքի ներկայանալու oրվանից` աշխատանքային երեք oրվա ընթացքում:».

25) կարգի 86-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:

 

Ա. Գևորգյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան