ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
11 օգոստոսի 2008 թ. |
N 1127-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.
Հրամայում եմ`
1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.
Ա/Ձ Լաուրա Ավագյան | դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական) | |
«Ջուլի Ֆարմ» ՍՊԸ | դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում) | |
«Օն Կլինիկ Անի» ՍՊԸ | բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում) |
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝
1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզրաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացությունների համաձայն.
2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.
3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո։
Նախարար |
Հ. Քուշկյան |
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ց Ա Ն Կ
(ՀՀ առողջապահության նախարարի 11.08.2008 թ. N 1127-Ա հրաման)
Հ/հ |
Ֆիզ. անձ – |
Ֆիզ. անձ՝ |
Լիցենզիայի համարը |
Լիցեն-զիան տալու ամսա- |
Գրանց-ման համարը |
Գործունեության տեսակը |
Գործունեության իրականացման |
Գործո-ղու- |
1 |
Ա/Ձ Լաուրա Ավագյան |
Արարատի մարզ, |
Ա-XX-000485 |
11.08.08 |
329 |
Դեղատնային գործունեություն |
Վ. Արտաշատ համայն-քում բժշկական ամբու-լատորիայի թիվ 2 |
անժամ-կետ |
2 |
«Ջուլի Ֆարմ» ՍՊԸ |
Արմավիրի մարզ. |
Կ-XX-001156 |
11.08.08 |
315 |
Դեղատնային գործունեություն |
ք. Երևան, |
անժամ-կետ |
13 |
«Օն կլինիկ Անի» ՍՊԸ |
ք. Երևան, Չեխովի փող., շ.48, շինություն 27 |
Կ-XX-001228 |
11.08.08 |
338 |
Բժշկական օգնություն և սպա-սարկում (վիրաբուժական, գինե-կոլոգիական, մաշկաբանական, ուրոլոգիական, ֆիզիոթերապևտիկ, ֆունկցիոնալ ախտորոշիչ /ուլտրաձայնային/) |
ք. Երևան, |
անժամ-կետ |