ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 հուլիսի 2008 թ. |
N 583-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«Հանրապետական N 2 հատուկ կրթահամալիր» պետական ոչ առԵՎտրային կազմակերպությանը միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով ԿԳ նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «Հանրապետական N 2 հատուկ կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային 40 տեղով կրթական գործունեության լիցենզիա:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը և կազմակերպումը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության պետ Մ. Մակիչյանին:
Նախարար` |
Ս. Սեյրանյան |