ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
8 մայիսի 2008 թ. |
N 160-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՅԿ ԵՎ ԵՂԲԱՅՐՆԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԿՈՒ N 00187 ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ ՆԵՐԴԻՐՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության տեսակների լիցենզավորող հանձնաժողովի 2008 թվականի մայիսի 8-ի N 7/2 եզրակացությունը.
Ուժը կորցրած ճանաչել.
«ՀԱՅԿ ԵՎ ԵՂԲԱՅՐՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված «Ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման» գործունեության ՏԿՈՒ N 00187 լիցենզիան և լիցենզիայի 11 (տասնմեկ) ներդիրները:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Գ. Սարգսյան |