ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
27 մայիսի 2008 թ. ք. Երևան |
N 08-145-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 27.05.2008թ. կայացած նիստի).
Հրամայում եմ`
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) «Պրոգրես Ռիելթի» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0673 լիցենզիայի գործողությունը կասեցնել` մինչև խախտման պատճառի վերացումը:
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն (որակավորված անձի բացակայության դեպքում) «Մոս-Արտ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0653 լիցենզիայի գործողությունը կասեցնել` մինչև խախտման պատճառի վերացումը:
3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «ԷՅԷՅԱՌՋԻ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0646 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել:
4. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասի համաձայն` «Սեյբոլտ-Արմենիա» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0035 լիցենզիայի գործողության կասեցումը` տրված կոմիտեի 15.05.07թ. N 08-135-Լ հրամանով, համարել վերացված:
5. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական և կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները`
ա) «Հույսի Ագույց» ՍՊ ընկերությանը տրամադրել «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա.
բ) «Գոլդեն Տաուեր» ՍՊ ընկերությանը և «Նիսի» ՍՊ ընկերությանը տրամադրել «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա:
6. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը` կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա:
Կոմիտեի նախագահ | Մ. Վարդանյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(27.05.2008թ. հր. N 08-145-Լ)
Հ/հ | Ֆիզիկական անձ (անունը, ազգանունը) իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը) | Բնակության վայրը, գտնվելու վայրը | Լիցեն- զիայի համարը |
Լիցենզիան տալու ամսաթիվը | Հարկ վճարողի հաշվառման համարը /ՀՎՀՀ/ |
Գրանց- ման համարը |
Գործու- նեության տեսակը |
Գործու- նեության իրակա- նացման վայրը |
Գործո- ղության ժամկետը |
Տեղեկու- |
Այլ տեղեկու- թյուններ |
1. | «Պրոգրես Ռիելթի» ՍՊԸ | Ք. Երևան, Բայրոնի 12, բն. 46 | ԱԳN 0673 |
07.05.07թ. | 01557924 | 671 | Ռիելթո- րական գործու- նեություն |
ՀՀ |
Անժամկ. | Կասեցվել է տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով | |
2. | «Մոս-Արտ» ՍՊԸ | Երևան, Նալբանդյան 110շ, բն. 17 | ԱԳN 0653 |
21.02.07թ. | 02701408 | 651 | Ռիելթո- րական գործու- նեություն |
ՀՀ |
Անժամկ. | Կասեցվել է որակավորված անձի բացակա- յության պատճառով |
|
3. | «ԷՅԷՅԱՌՋԻ» ՍՊԸ | Ք. Երևան, Բարբյուսի 50 | ԱԳN 0646 |
28.12.06թ. | 00252326 | 644 | Ռիելթո- րական գործու- նեություն |
ՀՀ |
Անժամկ. | Դադարեցվել է դիմումի համաձայն |
|
4. | «Սեյբոլտ-Արմենիա» ՍՊԸ | Ք. Երևան Գարեգին Նժդեհ 9, բն. 8 | ԱԳN 0035 |
20.11.01թ. | 02210893 | 035 | Անշարժ գույքի գնահատում |
ՀՀ |
Անժամկ. | Կոմիտեի 15.05.07թ. N 08-135-Լ հրամանով տրված կասեցումը համարվել է վերացված | |
5. | «Հույսի Ագույց» ՍՊԸ | Ք. Երևան, Շրջանային 2/4, բն. 17 | ԱԳN 0773 | 27.05.08թ. | 01828174 | 768 | Անշարժ գույքի գնահատում |
ՀՀ |
Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում | |
6. | «Գոլդեն Տաուեր» ՍՊԸ | Ք. Հրազդան, Երևանյան խճ. 98 | ԱԳ1 0774 | 27.05.08թ. | 03017042 | 769 | Ռիելթո- րական գործու- նեություն |
ՀՀ |
Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում | |
7. | «Նիսի» ՍՊԸ | Ք. Երևան Նանսենի փ., 19 շ, բն. 108 | ԱԳN 0775 | 27.05.08թ. | 00862619 | 770 | Ռիելթո- րական գործու- նեություն |
ՀՀ |
Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում |