«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 մարտի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 12408069
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
7 փետրվարի 2008 թ. |
N 01-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 8-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածը`
Հրամայում եմ`
Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 2007 թվականի հուլիսի 23-ի «Կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց վճարված եկամուտների վերաբերյալ տեղեկություններ հարկային մարմիններին ներկայացնելու մասին» հրահանգչական նամակը հաստատելու մասին» N 8-Ն հրամանում կատարվող փոփոխությունները և լրացումները` համաձայն հավելվածի:
ՀՀ կառավարությանն առընթեր |
Վ. Բարսեղյան |
Համաձայնեցված է |
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ ՆՈՏԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 8-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԸ
Հրամանով հաստատված «Կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց վճարված եկամուտների վերաբերյալ տեղեկություններ հարկային մարմիններին ներկայացնելու մասին» հրահանգչական նամակում`
ա) 2-րդ կետում «2007 թվականի հունվարի 1-ից հետո» բառերը փոխարինել «2007 թվականի ընթացքում».
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ կետ`
«3. Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները ֆիզիկական անձանց վճարված եկամուտների վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմնին ներկայացնում են Օրենքով սահմանված կարգով, իսկ «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (18 դեկտեմբերի 2007 թվականի, ՀՕ-300-Ն) 7-րդ հոդվածի համաձայն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով սահմանված եկամուտների վերաբերյալ առաջին տարեկան տեղեկությունները ներկայացնում են 2008 թվականի համար, հետևաբար` 2008 թվականին անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց (Հայաստանի Հանրապետության քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ) վճարված եկամուտների (այդ թվում` եկամտի վճարման աղբյուրի մոտ Օրենքով սահմանված կարգով հարկվող եկամուտների և նվազեցվող եկամուտների) վերաբերյալ հարկային մարմիններին ներկայացվում են միայն տարեկան տեղեկություններ (մինչև 2009 թվականի փետրվարի 1-ը):
Ընդ որում` կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից անհատ ձեռնարկատերեր չհանդիսացող ֆիզիկական անձանց 2008 թվականի հունվարի 1-ից հետո վճարված եկամուտների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր ֆիզիկական անձի վերաբերյալ չներկայացրած տեղեկության համար 5000 դրամի չափով:»: