«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 հոկտեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11407373
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
25 սեպտեմբերի 2007 թ. ք. Երևան |
N 108-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 223-Հ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 209-րդ հոդվածով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 87-րդ հոդվածով սահմանված դրույթները՝ պետական գույքի գնահատման և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերի կազմման աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարի 2001 թվականի սեպտեմբերի 4-ի «Մասնավորեցվող պետական գույքի գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների փաթեթը հաստատելու մասին» թիվ 223-Հ հրամանով հաստատված մասնավորեցվող պետական գույքի գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների փաթեթի ներկայացվող տեղեկանքների կազմը լրացնել «Ձև N 17» տեղեկանքով (կցվում է):
Վարչության պետ` |
Կ. Կիրակոսյան |
Ձև N 17
Տ ե ղ ե կ ա ն ք _____________________________________________________________ Ընկերության (առևտրային կազմակերպության) անվանումը
զբաղեցրած հողամասերի, դրանց տարածագնահատման գոտիականության և գործակիցների, ինչպես նաև անշարժ գույքի կադաստրային արժեքների վերաբերյալ*
թվերով և տառերով
*) Տրամադրվող տեղեկատվության փաստաթղթային հիմքերը, այդ թվում՝
|