«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 օգոստոսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 10207305
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
13 օգոստոսի 2007 թ. |
N 204-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով.
Հրամայում եմ՝
1. Հաստատել քաղաքացիական կացության ակտերի գրանցումների վկայականների տրամադրման կարգը (հավելված N 1)՝ կցվում է։
2. Հաստատել քաղաքացիական կացության ակտերի գրանցումների վկայականների տրամադրման պահանջագրի ձևը (հավելված N 2)՝ կցվում է։
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գ. Մալխասյան |
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 14-ի «Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների լրացման կարգը, դրանց նմուշները և քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման փաստը հաստատող այլ փաստաթղթերի ձևաթղթերի նմուշները հաստատելու մասին» N 469-Ն որոշմամբ հաստատված քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականները (այսուհետ՝ վկայականներ) տրամադրում է Նախարարության ՔԿԱԳ գործակալության կառուցվածքային ստորաբաժանումներին, ՔԿԱԳ տարածքային բաժիններին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով` Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներին կամ դիվանագիտական ներկայացուցչություններին (այսուհետ՝ ՔԿԱԳ մարմիններ)։
2. Վկայականների ընդունումը և բացթողումն իրականացվում է Նախարարության ՔԿԱԳ գործակալությունում՝ ՔԿԱԳ գործակալության պետի հսկողությամբ կամ նրա հանձնարարությամբ՝ գործակալության պետի տեղակալի հսկողությամբ։
3. Վկայականները ելքագրվում են ելքի օրդերներով՝ ՔԿԱԳ մարմինների կողմից ներկայացված պահանջագրերի հիման վրա (հավելված N 2)։ Ելքի օրդերներում ՔԿԱԳ վկայականի յուրաքանչյուր տեսակ ելքագրվում է առանձին՝ ըստ սերիաների և համարների։ Ելքի օրդերները կազմվում են երեք օրինակից, որոնք պահվում են Նախարարության ՔԿԱԳ գործակալությունում, ՔԿԱԳ մարմնում, Նախարարության հաշվապահական հաշվառման բաժնում:
4. ՔԿԱԳ մարմիններին տրամադրված վկայականների հաշվառումը տարվում է Նախարարության հաշվապահական հաշվառման բաժնի հաշվառման գրքում՝ ըստ վկայականների յուրաքանչյուր տեսակի։ Գրքում նշվում է ՔԿԱԳ վկայականի բացթողման ժամանակը (ամիս, ամսաթիվ, տարեթիվ), սերիան, համարը, քանակը և ստացող ՔԿԱԳ մարմնի անվանումը և ստացող անձի անունը, ազգանունը։
5. ՔԿԱԳ գործակալությունից վկայականները տրամադրվում են ՔԿԱԳ մարմնի ղեկավարին կամ նրա կողմից լիազորված անձին։
6. Վկայականները Նախարարությունում և ՔԿԱԳ մարմիններում պահպանվում են չհրկիզվող պահարաններում կամ երկաթյա արկղերում։
7. ՔԿԱԳ մարմիններում խոտանված, վնասված, թերի տպագրված վկայականները համապատասխան ակտով ոչնչացվում են ՔԿԱԳ մարմնի աշխատանքային գործունեության ստուգման արդյունքում։
Հավելված N 2 |
Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր
(Ձև 49)
Խնդրում եմ ____________________________________________________
բաժին բաց թողնելու _______________________________________________
ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ՝
1. Ծննդյան _____________________________________________________
2. Ամուսնության __________________________________________________
3. Մահվան _____________________________________________________
4. Ամուսնալուծության ______________________________________________
5. Որդեգրության __________________________________________________
6. Հայրության ճանաչման _____________________________________________
7. Անվան, ազգանվան և հայրանվան փոխման ________________________________
ԳՐԱՆՑՄԱՆ ԱԿՏԵՐ՝
1. Ծննդյան ____________________________________________________
2. Ամուսնության _________________________________________________
3. Մահվան ____________________________________________________
4. Ամուսնալուծության ______________________________________________
5. Որդեգրության __________________________________________________
6. Հայրության ճանաչման ____________________________________________
7. Անվան, ազգանվան և հայրանվան փոխման _______________________________
Այլ փաստաթղթեր՝ ________________________________________________