«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 հոկտեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11807374
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
15 հոկտեմբերի 2007 թ. |
N 752-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 5-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 5-րդ կետով և «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային ու հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումները և դրանց կիրառման ցուցումները հաստատելու մասին» N 5-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Հրամանի հավելված 5-ի «Ընթացիկ ծախսեր» դասի «Դրամաշնորհներ» 460000 կատեգորիայի «463000 Դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին» խումբը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
2 | 463000 | Ընթացիկ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին | 2631 | |||||
2 | 463100 | Ընթացիկ դրամաշնորհներ պետական կառավարման հատվածին | 2631 | |||||
2 | 463110 | Ընթացիկ դրամաշնորհներ պետական կառավարման հատվածին | 2631 | |||||
2 | 463111 | Ընթացիկ դրամաշնորհներ պետական կառավարման հատվածին | 2631 | |||||
2 | 463200 | Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին | 2631 | |||||
2 | 463210 | Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին | 2631 | |||||
2 | 463211 | Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին | 2631 | |||||
2 | 463300 | Պետական բյուջեից համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաներ | 2631 | |||||
2 | 463310 | Պետական բյուջեից համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաներ | 2631 | |||||
2 | 463311 | Պետական բյուջեից համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաներ | 2631 | |||||
2 | 463400 | Օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների կորուստների փոխհատուցում | 2631 | |||||
2 | 463410 | Օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների կորուստների փոխհատուցում | 2631 | |||||
2 | 463411 | Օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների կորուստների փոխհատուցում | 2631 | |||||
2 | 463500 | Այլ ընթացիկ դրամաշնորհներ համայնքներին | 2631 | |||||
2 | 463510 | Այլ ընթացիկ դրամաշնորհներ համայնքներին | 2631 | |||||
2 | 463511 | Այլ ընթացիկ դրամաշնորհներ համայնքներին | 2631 | |||||
2 | 463600 | Ընթացիկ դրամաշնորհներ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին | 2631 | |||||
2 | 463610 | Ընթացիկ դրամաշնորհներ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին | 2631 | |||||
2 | 463611 | Ընթացիկ դրամաշնորհներ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին | 2631 | |||||
2 | 463700 | Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին | 2631 | |||||
2 | 463710 | Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին | 2631 | |||||
2 | 463711 | Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին | 2631 | |||||
2 | 463800 | Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների առևտրային կազմակերպություններին | 2631 | |||||
2 | 463810 | Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների առևտրային կազմակերպություններին | 2631 | |||||
2 | 463811 | Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների առևտրային կազմակերպություններին | 2631 | |||||
2 | 463900 | Այլ ընթացիկ դրամաշնորհներ | 2631 | |||||
2 | 463910 | Այլ ընթացիկ դրամաշնորհներ | 2631 | |||||
2 | 463911 | Այլ ընթացիկ դրամաշնորհներ | 2631 | |||||
2 | 465000 | Կապիտալ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին | 2632 | |||||
2 | 465100 | Կապիտալ դրամաշնորհներ պետական կառավարման հատվածին | 2632 | |||||
2 | 465110 | Կապիտալ դրամաշնորհներ պետական կառավարման հատվածին | 2632 | |||||
2 | 465111 | Կապիտալ դրամաշնորհներ պետական կառավարման հատվածին | 2632 | |||||
2 | 465200 | Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին | 2632 | |||||
2 | 465210 | Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին | 2632 | |||||
2 | 465211 | Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին | 2632 | |||||
2 | 465300 | Այլ կապիտալ դրամաշնորհներ համայնքներին | 2632 | |||||
2 | 465310 | Այլ կապիտալ դրամաշնորհներ համայնքներին | 2632 | |||||
2 | 465311 | Այլ կապիտալ դրամաշնորհներ համայնքներին | 2632 | |||||
2 | 465400 | Կապիտալ դրամաշնորհներ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին | 2632 | |||||
2 | 465410 | Կապիտալ դրամաշնորհներ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին | 2632 | |||||
2 | 465411 | Այլ կապիտալ դրամաշնորհներ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին | 2632 | |||||
2 | 465500 | Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին | 2632 | |||||
2 | 465510 | Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին | 2632 | |||||
2 | 465511 | Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին | 2632 | |||||
2 | 465600 | Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքների առևտրային կազմակերպություններին | 2632 | |||||
2 | 465610 | Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքների առևտրային կազմակերպություններին | 2632 | |||||
2 | 465611 | Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքների առևտրային կազմակերպություններին | 2632 | |||||
465700 | Այլ կապիտալ դրամաշնորհներ | 2632 | ||||||
465710 | Այլ կապիտալ դրամաշնորհներ | 2632 | ||||||
465711 | Այլ կապիտալ դրամաշնորհներ | 2632 |
2) Հրամանի հավելված 16-ի
ա. «Ընթացիկ ծախսեր» դասի «Դրամաշնորհներ» 460000 կատեգորիայի նկարագրության երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Դրամաշնորհները դասակարգվում են հետևյալ չորս խմբերի` դրամաշնորհներ օտարերկրյա պետություններին (461000), դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններին (462000), Ընթացիկ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին (463000) և Կապիտալ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին (465000)»:
բ. «Դրամաշնորհներ» 460000 կատեգորիայի «Խումբ 463000 -ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՅԼ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻՆ» վերնագիրը և նկարագրության մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Խումբ 463000 - ԸՆԹԱՑԻԿ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՅԼ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻՆ
Կառավարման այլ մակարդակներին դրամաշնորհները ներառում են` Ընթացիկ դրամաշնորհներ պետական կառավարման հատվածին (463100), Ընթացիկ դրամաշնորհներ համայնքներին (463200), Պետական բյուջեից համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաներ (463300), Օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների կորուստների փոխհատուցում (463400), Այլ ընթացիկ դրամաշնորհներ համայնքներին (463500), Ընթացիկ դրամաշնորհներ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին (463600), Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին (463700), Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների առևտրային կազմակերպություններին (463800) և այլ ընթացիկ դրամաշնորհներ (463900):
Համայնքներին տրամադրված դրամաշնորհները ներառում են սուբվենցիաները, դոտացիաները և այլ դրամաշնորհները: Սուբվենցիաները այն նպատակային դրամաշնորհներն են, որոնք տրամադրվում են կոնկրետ ծախսը կամ ծրագիրն իրականացնելու համար:
Այս խմբի համար կիրառվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվները
Ենթաանալիտիկ հաշիվ |
Նկարագրություն |
Ընթացիկ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին | |
463111 | Ընթացիկ դրամաշնորհներ պետական կառավարման հատվածին |
463211 | Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին |
463311 | Պետական բյուջեից համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաներ |
463411 | Օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների կորուստների փոխհատուցում |
463511 | Այլ ընթացիկ դրամաշնորհներ համայնքներին |
463611 | Ընթացիկ դրամաշնորհներ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին |
463711 | Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին |
463811 | Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների առևտրային կազմակերպություններին |
463911 | Այլ ընթացիկ դրամաշնորհներ |
Խումբ 465000 - ԿԱՊԻՏԱԼ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՅԼ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻՆ
Կառավարման այլ մակարդակներին կապիտալ դրամաշնորհները ներառում են հետևյալ սինթետիկ հաշիվները` Կապիտալ դրամաշնորհներ պետական կառավարման հատվածին (465100), կապիտալ սուբվենցիաներ համայնքներին (465200), Այլ կապիտալ դրամաշնորհներ համայնքներին (465300), Կապիտալ դրամաշնորհներ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին (465400), Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին (465500), Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքների առևտրային կազմակերպություններին (465600) և Այլ կապիտալ դրամաշնորհներ (465700):
Այս խմբի համար կիրառվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվները
Ենթաանալիտիկ հաշիվ |
Նկարագրություն |
Կապիտալ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին | |
465111 | Կապիտալ դրամաշնորհներ պետական կառավարման հատվածին |
465211 | Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին |
465311 | Այլ կապիտալ դրամաշնորհներ համայնքներին |
465411 | Կապիտալ դրամաշնորհներ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին |
465511 | Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին |
465611 | Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքների առևտրային կազմակերպություններին |
465711 | Այլ կապիտալ դրամաշնորհներ |
3) Հրամանի հավելված N 6-ի «Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր» դասի «Այլ հիմնական միջոցներ» 513000 խմբի «513299 Այլ ոչ նյութական ակտիվներ» տողից հետո լրացնել նոր տողեր հետևյալ բովանդակությամբ`
3 | 513300 | Գեոդեզիական-քարտեզագրական ծախսեր | 31132 | |||||
3 | 513310 | Գեոդեզիական-քարտեզագրական ծախսեր | 31132 | |||||
3 | 513311 | Գեոդեզիական ծախսեր | 31132 | |||||
3 | 513312 | Քարտեզագրական ծախսեր | 31132 | |||||
3 | 513400 | Նախագծահետազոտական ծախսեր | 31132 | |||||
3 | 513410 | Նախագծահետազոտական ծախսեր | 31132 | |||||
3 | 513411 | Նախագծահետազոտական ծախսեր | 31132 |
4) Հրամանի հավելված N 16 «Ընթացիկ ծախսեր» դասի «Խումբ 424000 - Այլ մասնագիտական ծառայությունների ձեռք բերում» բաժնի նկարագրության մասում «ներառել» բառից հետո լրացնել` «տարաբնույթ վերլուծությունների և համակարգված դիտարկումների կազմակերպման ու իրականացման, գույքի նկատմամբ իրավունքների գրանցման, գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության, մասնագիտական եզրակացությունների տրամադրման, գնահատման (կադաստրային, շուկայական և այլն)» բառերը: Նկարագրության մասում «հետազոտումները և պատվաստումները,» բառերից հետո հանել «գեոդեզիական ծառայությունները» բառերը:
5) Հրամանի հավելված N 17 «Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր» դասի «Խումբ 513000 - Այլ հիմնական միջոցներ» բաժնի «Սինթետիկ հաշիվ 513200 - Ոչ նյութական հիմնական միջոցներ» հաշվի նկարագրության մասի վերջում «513299 Այլ ոչ նյութական ակտիվներ» բառերից հետո լրացնել նոր պարբերություններ հետևյալ բովանդակությամբ`
«Սինթետիկ հաշիվ 513300 - Գեոդեզիական-քարտեզագրական ծախսեր
Այս հաշիվը ընդգրկում է գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների գծով իրականացվող կապիտալ ծախսերը, ինչպես նաև գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտներին վերաբերող գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների կատարման, գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների չափաբանական ապահովման գծով իրականացվող ծախսերը:
Գեոդեզիական ծախսերը ներառում են Հայաստանի Հանրապետության տարածքի համար պետական, ազգային և միջազգային պլանային ու բարձունքային համակարգերի սահմանման, կոորդինատային տարբեր համակարգերում գեոդեզիական, ծանրաչափական, գեոդինամիկական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցերի ստեղծման, թարմացման, պահպանության և զարգացման, գեոդեզիական և ծանրաչափական ցանցերի կետերի քարտադարանների (կատալոգների) ստեղծման և վարման, Հայաստանի Հանրապետության պետական սահմանի և վարչատարածքային միավորների սահմանազատման, սահմանագծման և ամրացման հետ կապված աշխատանքների կատարման գծով իրականացվող ծախսերը:
Քարտեզագրական ծախսերը ներառում են հանութային աշխատանքների իրականացման, քարտեզների ստացման նպատակով երկրագնդի հեռահար զոնդավորման, օդահանութային (աերոհանութային) աշխատանքների կատարման, ստացված նյութերի ֆոտոգրամետրիկ մշակման, պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների, հիմնարար քարտեզագրական ստեղծագործությունների (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ազգային ատլասի), տեղագրական և թեմատիկ քարտեզների, ատլասների և հատակագծերի ստեղծման, թարմացման, աշխարհագրական անվանումների հաշվառման և պետական գրանցման իրականացման, երկրատեղեկատվական համակարգերի քարտեզագրական հիմքի ստեղծման և վարման գծով իրականացվող ծախսերը: Գեոդեզիական-քարտեզագրական ծախսերն արտացոլվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշվում.
Ենթաանալիտիկ հաշիվ |
Նկարագրություն |
Գեոդեզիական-քարտեզագրական ծախսեր | |
513311 | Գեոդեզիական ծախսեր |
513312 | Քարտեզագրական ծախսեր |
Սինթետիկ հաշիվ 513400 - Նախագծահետազոտական ծախսեր
Այս հաշիվը ընդգրկում է տիպային և ոչ տիպային օբյեկտների նախագծերի մշակման գծով իրականացվող ծախսերը, որոնք չեն մտնում օբյեկտի շինարարության արժեքի մեջ: Մասնավորապես՝ բնակավայրերի պլանավորման և կառուցապատման նախագծերի, էլեկտրասնուցման և մելիորատիվ շինարարության, տնտեսության ճյուղերի տեղաբաշխման և զարգացման սխեմաների մշակման, հետախուզման, նախագծման և շինարարության, ինչպես նաև շինարարությունում նոր տեխնիկայի ներդրման, նախագծման և շինարարության առաջավոր փորձի ուսումնասիրման և ամփոփման նպատակով հետախուզական, նախագծային և փորձարարական աշխատանքների գծով համահանրապետական նորմերի, տեխնիկական պայմանների և տեխնիկական հրահանգների տիպային նախագծերի մշակման գծով ծախսերը:
Նախագծահետազոտական ծախսերը արտացոլովում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ |
Նկարագրություն |
Նախագծահետազոտական ծախսեր | |
513411 | Նախագծահետազոտական ծախսեր»: |
6) Հրամանի հավելված N 22-ի «Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման կիրառման ցուցումների» «1161 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԱՅԼ ԴԱՍԵՐԻՆ ՉՊԱՏԿԱՆՈՂ)» դասի նկարագրության մասի առաջին պարբերության «օրինակ`» բառից հետո լրացնել «անշարժ գույքի կադաստրի» բառերը:
7) Հրամանի հավելված 11-ի «Բյուջետային ծախսերի գործառական դասակարգումների» 1400 «Տնտեսական հարաբերություններ» բաժնի «1423 Ձկնորսություն և որսորդություն» բառերից հետո լրացնել «1424 Ոռոգում» բառերը:
8) Հրամանի հավելված 22-ի «Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման կիրառման ցուցումների» «1400 Տնտեսական հարաբերություններ» բաժնի՝
ա. «1421 Գյուղատնտեսություն» դասի նկարագրության մասի երկրորդ պարբերությունից հանել «, ոռոգման և դրենաժային համակարգերի» բառերը:
բ. «1423 Ձկնորսություն և որսորդություն» դասի նկարագրության մասի վերջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություններ, հետևյալ բովանդակությամբ`
«1424 Ոռոգում
- ոռոգման համակարգերի, գրունտային ջրերի որակի գնահատման ծառայությունների ձեռքբերման հետ կապված հարաբերությունների կառավարում, վերահսկողություն և կանոնակարգում,
- ոռոգման, գրունտային ջրերի որակի գնահատման ծառայությունների գործունեություն և իրականացում կամ ֆինանսավորում,
- ոռոգման և դրենաժային համակարգերի, հիդրոտեխնիկական այլ կառուցվածքների կառուցում, շահագործում և պահպանում, ներառյալ նման աշխատանքների ֆինանսավորմանն ուղղված շնորհները և սուբսիդիաները,
- ոռոգման համակարգերի, հիդրոտեխնիկական այլ կառուցվածքների և գրունտային ջրերի որակի հարցերի գծով ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում:»:
գ. «1600 Բնակարանային շինարարություն» բաժնի «1631 Ջրամատակարարում» դասի նկարագրության վերջին պարբերության «Չի ներառում` ոռոգման համակարգերը (1421)» բառերը փոխարինել «Չի ներառում` ոռոգման համակարգերը (1424) բառերով:
9) Հրամանի հավելված 11-ի «Բյուջետային ծախսերի գործառական դասակարգումների» 1800 «Հանգիստ, մշակույթ և կրոն» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
1800 | 1800 | ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ | ||
1 | 1810 | Հանգստի և սպորտի ծառայություններ | ||
1 | 1811 | Հանգստի և սպորտի ծառայություններ | ||
2 | 1820 | Մշակութային ծառայություններ | ||
1 | 1821 | Գրադարաններ | ||
2 | 1822 | Թանգարաններ և ցուցասրահներ | ||
3 | 1823 | Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ | ||
4 | 1824 | Այլ մշակութային կազմակերպություններ | ||
5 | 1825 | Արվեստ | ||
6 | 1826 | Կինեմատոգրաֆիա | ||
7 | 1827 | Հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնում և պահպանում | ||
3 | 1830 | Ռադիո- և հեռուստահաղորդումների հեռարձակման և հրատարակչական ծառայություններ | ||
1 | 1831 | Հեռուստառադիոհաղորդումներ | ||
2 | 1832 | Հրատարակչություններ, խմբագրություններ | ||
3 | 1833 | Տեղեկատվության ձեռքբերում | ||
4 | 1840 | Կրոնական և հասարակական այլ ծառայություններ | ||
1 | 1841 | Երիտասարդական ծրագրեր | ||
2 | 1842 | Քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, արհմիություններ | ||
3 | 1843 | Կրոնական և հասարական այլ ծառայություններ | ||
5 | 1850 | Հանգստի, մշակույթի և կրոնի գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ | ||
1 | 1851 | Հանգստի, մշակույթի և կրոնի գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ | ||
6 | 1860 | Հանգիստ, մշակույթ և կրոն (այլ դասերին չպատկանող) | ||
1 | 1861 | Հանգիստ, մշակույթ և կրոն (այլ դասերին չպատկանող) |
10) Հրամանի հավելված 22-ի «Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման կիրառման ցուցումներում» «1800 ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ» բաժնի՝
ա. «1821 Մշակութային ծառայություններ» դասը և դրա նկարագրության մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1821 Գրադարաններ
- գրադարանային ծառայությունների մատուցում, գրադարաններին վերաբերող հարցերի կառավարում, գրադարանների վերահսկողություն և կանոնակարգում,
- գրադարանների գործունեություն կամ ֆինանսավորում, գրադարանային գործունեության հետ կապված մշակութային միջոցառումների կազմակերպում, իրականացում կամ ֆինանսավորում,
- գրականության և արվեստի ոլորտում աշխատող անհատ անձանց կամ գրադարանային գործունեության հետ կապված մշակութային միջոցառումների խթանմամբ զբաղվող կազնակերպությունների աջակցմանն ուղղված շնորհներ և սուբսիդիաներ:
Ներառում է` ազգային, շրջանային կամ տեղական մակարդակով անցկացվող տոնակատարությունները, եթե վերջիններս նախատեսված չեն զբոսաշրջիկներ գրավելու համար:
Չի ներառում` երկրից դուրս ներկայացուցչության հանար նախատեսված (գրադարանային գործունեության հետ կապված) մշակութային միջոցառումները (1113), ազգային, շրջանային կամ տեղական մակարդակով հիմնականում զբոսաշրջիկներ գրավելու նպատակով անցկացվող տոնակատարությունները (1473):
1822 Թանգարաններ և ցուցասրահներ
- թանգարանների, արվեստասրահների, ցուցասրահների ծառայությունների մատուցում, թանգարաններին, արվեստասրահներին, ցուցասրահներին վերաբերող հարցերի կառավարում, դրանց վերահսկողություն և կանոնակարգում,
- թանգարանների, արվեստասրահների, ցուցասրահների գործունեություն կամ ֆինանսավորում, թանգարանների, արվեստասրահների, ցուցասրահների գործունեության հետ կապված մշակութային միջոցառումների կազմակերպում, իրականացում կամ ֆինանսավորում,
- անհատ արվեստագետների, գրողների, նկարիչների, կոմպոզիտորների, դիզայներների և արվեստի ոլորտում աշխատող այլ անձանց կամ թանգարանների, արվեստասրահների, ցուցասրահների գործունեության հետ կապված մշակութային միջոցառումների խթանմամբ զբաղվող կազնակերպությունների աջակցմանն ուղղված շնորհներ և սուբսիդիաներ:
Ներառում է` ազգային, շրջանային կամ տեղական մակարդակով անցկացվող տոնակատարությունները, եթե վերջիններս նախատեսված չեն զբոսաշրջիկներ գրավելու համար:
Չի ներառում` երկրից դուրս ներկայացուցչության համար նախատեսված (թանգարանների, արվեստասրահների, ցուցասրահների գործունեության հետ կապված) մշակութային միջոցառումները (1113), ազգային, շրջանային կամ տեղական մակարդակով հիմնականում զբոսաշրջիկներ գրավելու նպատակով անցկացվող տոնակատարությունները (1473):
1823 Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ
- մշակույթի տների, ակումբների, կենտրոնների ծառայությունների մատուցում, մշակույթի տներին, ակումբներին, կենտրոններին վերաբերող հարցերի կառավարում, դրանց վերահսկողություն և կանոնակարգում,
- մշակույթի տների, ակումբների, կենտրոնների գործունեություն կամ ֆինանսավորում, դրանց գործունեության հետ կապված միջոցառումների կազմակերպում, իրականացում կամ ֆինանսավորում,
- գրականության և արվեստի ոլորտում աշխատող անհատ անձանց կամ մշակույթի տների, ակումբների, կենտրոնների գործունեության հետ կապված մշակութային միջոցառումների խթանմամբ զբաղվող կազմակերպությունների աջակցմանն ուղղված շնորհներ և սուբսիդիաներ:
Ներառում է` ազգային, շրջանային կամ տեղական մակարդակով անցկացվող տոնակատարությունները, եթե վերջիններս նախատեսված չեն զբոսաշրջիկներ գրավելու համար:
Չի ներառում` երկրից դուրս ներկայացուցչության հանար նախատեսված (մշակույթի տների, ակումբների, կենտրոնների գործունեության հետ կապված) մշակութային միջոցառումները (1113), ազգային, շրջանային կամ տեղական մակարդակով հիմնականում զբոսաշրջիկներ գրավելու նպատակով անցկացվող տոնակատարությունները (1473):
1824 Այլ մշակութային կազմակերպություններ
- այլ մշակութային ծառայությունների մատուցում, այլ մշակութային ծառայություններին վերաբերող հարցերի կառավարում, այլ մշակութային հիմնարկների վերահսկողություն և կանոնակարգում,
- այլ մշակութային գործունեություն կամ ֆինանսավորում (արխիվներ, ժողովրդական ստեղծագործության և արհեստագործության, մշակութային արժեքների փորձագիտական, տեղեկատվական-վերլուծական և հասարակայնության հետ կապերի կենտրոններ, ինչպես նաև կենդանաբանական ու բուսաբանական այգիներ, ակվարիումներ, ծառատեսակների աճեցման արբորետներ և այլն), այլ մշակութային գործունեության հետ կապված միջոցառումների կազմակերպում, իրականացում կամ ֆինանսավորում,
- այլ մշակութային ծառայությունների ոլորտում աշխատող անհատ անձանց կամ այլ մշակութային հիմնարկների գործունեության միջոցառումների խթանմամբ զբաղվող կազմակերպությունների աջակցմանն ուղղված շնորհներ և սուբսիդիաներ:
Ներառում է` ազգային, շրջանային կամ տեղական մակարդակով անցկացվող տոնակատարությունները, եթե վերջիններս նախատեսված չեն զբոսաշրջիկներ գրավելու համար:
Չի ներառում` երկրից դուրս ներկայացուցչության հանար նախատեսված (այլ մշակութային հիմնարկների հետ կապված) մշակութային միջոցառումները (1113), ազգային, շրջանային կամ տեղական մակարդակով հիմնականում զբոսաշրջիկներ գրավելու նպատակով անցկացվող տոնակատարությունները (1473):
1825 Արվեստ
- թատրոնների և համերգային կազմակերպությունների ծառայությունների մատուցում, թատրոններին և համերգային կազմակերպություններին վերաբերող հարցերի կառավարում, թատրոնների և համերգային կազմակերպությունների վերահսկողություն և կանոնակարգում,
- թատրոնների և համերգային կազմակերպությունների գործունեություն կամ ֆինանսավորում, թատրոնների և համերգային կազմակերպությունների գործունեության հետ կապված միջոցառումների (համերգներ, բեմադրություններ և այլն) կազմակերպում, իրականացում կամ ֆինանսավորում,
- անհատ արվեստագետների, գրողների, արտիստների, բեմադրիչների, կոմպոզիտորների, խմբավարների, երաժիշտ-կատարողների, երգիչների և արվեստի ոլորտում աշխատող այլ անձանց կամ թատերական և համերգային գործունեության հետ կապված մշակութային միջոցառումների խթանմամբ զբաղվող կազմակերպությունների աջակցմանն ուղղված շնորհներ և սուբսիդիաներ:
Ներառում է` ազգային, շրջանային կամ տեղական մակարդակով անցկացվող տոնակատարությունները, եթե վերջիններս նախատեսված չեն զբոսաշրջիկներ գրավելու համար:
Չի ներառում` երկրից դուրս ներկայացուցչության հանար նախատեսված (թատրոնների և համերգային կազմակերպությունների գործունեության հետ կապված) մշակութային միջոցառումները (1113), ազգային, շրջանային կամ տեղական մակարդակով հիմնականում զբոսաշրջիկներ գրավելու նպատակով անցկացվող տոնակատարությունները (1473):
1826 Կինեմատոգրաֆիա
- կինեմատոգրաֆիական ծառայությունների մատուցում, կինեմատոգրաֆիային վերաբերող հարցերի կառավարում, կինեմատոգրաֆիայի հիմնարկների վերահսկողություն և կանոնակարգում,
- կինեմատոգրաֆիական գործունեություն կամ ֆինանսավորում, կինեմատոգրաֆիական գործունեության հետ կապված միջոցառումների կազմակերպում, իրականացում կամ ֆինանսավորում (կինոփառատոների կազմակերպում, ֆիլմերի արտադրություն, պահպանում և տարածում),
- կինեմատոգրաֆիայի ոլորտում աշխատող անհատ արվեստագետների և այլ անձանց կամ կինեմատոգրաֆիական գործունեության խթանմամբ զբաղվող կազմակերպությունների աջակցմանն ուղղված շնորհներ և սուբսիդիաներ:
Ներառում է` ազգային, շրջանային կամ տեղական մակարդակով անցկացվող տոնակատարությունները, եթե վերջիններս նախատեսված չեն զբոսաշրջիկներ գրավելու համար:
Չի ներառում` երկրից դուրս ներկայացուցչության հանար նախատեսված (կինեմատոգրաֆիական գործունեության հետ կապված) մշակութային միջոցառումները (1113), ազգային, շրջանային կամ տեղական մակարդակով հիմնականում զբոսաշրջիկներ գրավելու նպատակով անցկացվող տոնակատարությունները (1473):
1827 Հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնում և պահպանում
- հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնման և պահպանման ծառայությունների մատուցում, հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնմանը և պահպանմանը վերաբերող հարցերի կառավարում, հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնման և պահպանման կազմակերպությունների վերահսկողություն և կանոնակարգում,
- հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնման և պահպանման գործունեություն կամ ֆինանսավորում (հուշարձաններ, պատմական շինություններ և այլ վայրեր), հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնման և պահպանման գործունեության հետ կապված միջոցառումների կազմակերպում, իրականացում կամ ֆինանսավորում,
- հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնման և պահպանման ոլորտում աշխատող անհատ գիտնականների, ճարտարապետների, արվեստագետների և այլ անձանց կամ հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնման և պահպանման գործունեության միջոցառումների խթանմամբ զբաղվող կազմակերպությունների աջակցմանն ուղղված շնորհներ և սուբսիդիաներ:
Ներառում է` ազգային, շրջանային կամ տեղական մակարդակով անցկացվող տոնակատարությունները, եթե վերջիններս նախատեսված չեն զբոսաշրջիկներ գրավելու համար:
Չի ներառում` երկրից դուրս ներկայացուցչության հանար նախատեսված (հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնման և պահպանման գործունեության հետ կապված) մշակութային միջոցառումները (1113), ազգային, շրջանային կամ տեղական մակարդակով հիմնականում զբոսաշրջիկներ գրավելու նպատակով անցկացվող տոնակատարությունները (1473)»:
բ. «1831 Ռադիո- և հեռուստահաղորդումների հեռարձակման և հրատարակչական ծառայություններ» դասը և դրա նկարագրության մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1831 Հեռուստառադիոհաղորդումներ
- հեռարձակման ծառայությունների տրամադրում, հեռարձակման հետ կապված հարաբերությունների կառավարում, հեռարձակման ծառայությունների վերահսկողություն և կանոնակարգում,
- հեռարձակման ծառայությունների իրականացում կամ ֆինանսավորում,
- հեռարձակման գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին տրամադրվող շնորհներ կամ սուբսիդիաներ` ուղղված հետևյալի աջակցմանը. ռադիո- կամ հեռուստատեսային հաղորդումների հեռարձակման համար նախատեսված տարածքների կառուցում կամ ձեռքբերում, հեռարձակման նպատակով ռադիո- և հեռուստատեսային հաղորդումների պատրաստում և ներկայացում:
Չի ներառում` ռադիո- և հեռուստատեսային ուսումնական հաղորդումները (1900):
1832 Հրատարակչություններ, խմբագրություններ
- հրատարակչական ծառայությունների տրամադրում, հրատարակչական հարցերի հետ կապված հարաբերությունների կառավարում, հրատարակչական ծառայությունների վերահսկողություն և կանոնակարգում,
- հրատարակչական ծառայությունների իրականացում կամ ֆինանսավորում,
- հրատարակչական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին տրամադրվող շնորհներ կամ սուբսիդիաներ` ուղղված հետևյալի աջակցմանը. թերթերի ամսագրերի տպագրման կամ գրքերի հրատարակման համար հիմնական միջոցների կամ նյութերի ձեռքբերում, տպագրված աշխատանքների տարածում:
Չի ներառում` պետական տպագրատները և տպարանները (1133):
1833 Տեղեկատվության ձեռքբերում
- շնորհներ կամ սուբսիդիաներ` ուղղված նորությունների կամ այլ տեղեկատվության պատրաստման աջակցմանը»:
գ. «1840 Կրոնական և համայնքային այլ ծառայություններ» խմբի վերնագրի բառերը փոխարինել «1840 Կրոնական և հասարակական այլ ծառայություններ» բառերով:
դ.«1841 Կրոնական և համայնքային այլ ծառայություններ» դասը և դրա նկարագրության մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1841 Երիտասարդական ծրագրեր
- երիտասարդական հարցերի կառավարում,
- երիտասարդական ծառայությունների և երիտասարդական կազմակերպությունների համար նախատեսված շենքային տարածքների տրամադրում, ներառյալ վերջիններիս շահագործման, պահպանման և վերանորոգման գծով աջակցությունը,
- երիտասարդական միջոցառումների կազմակերպմանը և իրականացմանը, ինչպես նաև երիտասարդական կազմակերպությունների աջակցմանն ուղղված շնորհներ կամ սուբսիդիաներ:
1842 Քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, արհմիությունների հետ կապված ծրագրեր
- քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, արհմիություններին վերաբերող հարցերի կառավարում,
- քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, արհմիությունների համար նախատեսված շենքային տարածքների տրամադրում, ներառյալ վերջիններիս շահագործման, պահպանման և վերանորոգման գծով
աջակցությունը,
- քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, արհմիությունների աջակցմանն ուղղված շնորհներ կամ սուբսիդիաներ:
1843 Կրոնական և հասարակական այլ ծառայություններ
- կրոնական և հասարակական այլ հարցերի կառավարում,
- կրոնական և հասարակական այլ ծառայությունների համար նախատեսված շենքային տարածքների տրամադրում, ներառյալ վերջիններիս շահագործման, պահպանման և վերանորոգման գծով աջակցությունը,
- հոգևորականների և կրոնական հաստատությունների այլ սպասավորների վճարում, կրոնական ծեսերի կատարմանն ուղղված աջակցություն»:
11) Հրամանի հավելված 11-ի «Բյուջետային ծախսերի գործառական դասակարգումների» 1900 «Կրթություն» բաժնի`
ա. «1910 Նախադպրոցական և տարրական կրթություն» խմբի անվանման բառերը փոխարինել «1910 Նախադպրոցական և տարրական ընդհանուր կրթություն» բառերով:
բ. «1912 Տարրական կրթություն» դասի անվանման բառերը փոխարինել «1912 Տարրական ընդհանուր կրթություն» բառերով:
12) Հրամանի հավելված N 22-ի «Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման կիրառման ցուցումների» 1900 կրթություն բաժնի`
ա. «1910 Նախադպրոցական և տարրական կրթություն» խմբի անվանման բառերը փոխարինել «Նախադպրոցական և տարրական ընդհանուր կրթություն» բառերով:
բ. «1912 Տարրական կրթություն» դասի անվանման և նկարագրության առաջին և երկրորդ պարբերությունների «տարրական կրթություն» բառերը փոխարինել «տարրական ընդհանուր կրթություն» բառերով:
գ. «1910 Նախադպրոցական և տարրական կրթություն» խմբի «1912 Տարրական կրթություն» դասի, ինչպես նաև «1920 Միջնակարգ կրթություն» խմբի «1921 Թերի միջնակարգ կրթություն» և «1922 Լրիվ միջնակարգ կրթություն» դասերի նկարագրությունների մասի 2-րդ պարբերությունների մեջ «դպրոցների ու այլ հաստատությունների» բառերը փոխարինել «պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների (խոսքի ծանր խանգարումներ, լսողության խանգարումներ, տեսողության խանգարումներ, մտավոր հետամնացություն, հենաշարժական համակարգի խախտումներ, վարքային և հուզակամային ոլորտի խանգարումներ ունեցող երեխաների և այլն) կրթություն իրականացնող հատուկ կրթական հաստատությունների» բառերով:
13) Հրամանի հավելված 11-ի «Բյուջետային ծախսերի գործառական դասակարգումների» 1900 «Կրթություն» բաժնի`
ա. «1920 Միջնակարգ կրթություն» խմբի անվանման բառերը փոխարինել «1920 Միջնակարգ ընդհանուր կրթություն» բառերով:
բ. «1921 Թերի միջնակարգ կրթություն» դասի անվանման բառերը փոխարինել «1921 Հիմնական ընդհանուր կրթություն» բառերով:
գ. «1922 Լրիվ միջնակարգ կրթություն» դասի անվանման բառերը փոխարինել «1922 Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն» բառերով:
14) Հրամանի հավելված N 22-ի «Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման կիրառման ցուցումների» 1900 կրթություն բաժնի՝
ա. «1920 Միջնակարգ կրթություն» խմբի անվանման բառերը փոխարինել «1920 Միջնակարգ ընդհանուր կրթություն» բառերով:
բ. «1921 Թերի միջնակարգ կրթություն» դասի անվանման և նկարագրության առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ պարբերությունների «թերի միջնակարգ կրթություն» բառերը փոխարինել «հիմնական ընդհանուր կրթություն» բառերով:
գ. «1922 Լրիվ միջնակարգ կրթություն» դասի անվանման և նկարագրության առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ պարբերությունների «լրիվ միջնակարգ կրթություն» բառերը փոխարինել «միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն» բառերով:
15) Հրամանի հավելված 11-ի «Բյուջետային ծախսերի գործառական դասակարգումների» 1900 «Կրթություն» բաժնի`
ա. «1930 Հետմիջնակարգ ոչ բարձրագույն կրթություն» բառերը փոխարինել «1930 Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն» բառերով:
բ. «1931 Հետմիջնակարգ ոչ բարձրագույն կրթություն» բառերը փոխարինել «1931 Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն» բառերով:
գ. «1931 Հետմիջնակարգ ոչ բարձրագույն կրթություն» տողից հետո լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ` «1932 Միջին մասնագիտական կրթություն»:
16) Հրամանի հավելված N 22-ի «Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման կիրառման ցուցումների» 1900 կրթություն բաժնի՝
ա. «1930 Հետմիջնակարգ ոչ բարձրագույն կրթություն» խմբի անվանման բառերը փոխարինել «1930 Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն» բառերով:
բ. «1930 Հետմիջնակարգ ոչ բարձրագույն կրթություն» խմբի «1931 Հետմիջնակարգ ոչ բարձրագույն կրթություն» դասի բառերը փոխարինել «1931 Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն» բառերով և նկարագրության մասի 2-րդ պարբերության մեջ «տրամադրող դպրոցների և այլ հաստատությունների» բառերը փոխարինել «տրամադրող արհեստագործական կրթություն և ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների (արհեստագործական ուսումնարաններ, այլ մասնագիտական ուսումնական հաստատություններ, ուսումնական կենտրոններ և այլն)» բառերով:
գ. «1931 Հետմիջնակարգ ոչ բարձրագույն կրթություն» դասի նկարագրության մասի վերջին պարբերության «Չի ներառում` կրթությանը տրամադրող օժանդակ ծառայությունները (1960)» բառերից հետո լրացնել` «1932 Միջին մասնագիտական կրթություն
- ISCED-97 4-րդ մակարդակին համապատասխանող միջին մասնագիտական կրթություն,
- ISCED-97 4-րդ մակարդակին համապատասխանող հետմիջնակարգ ոչ բարձրագույն կրթություն տրամադրող միջին մասնագիտական կրթություն և ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների (քոլեջներ, ուսումնարաններ) կառավարում, ստուգում, գործունեության կազմակերպում կամ ֆինանսավորում,
- ISCED-97 4-րդ մակարդակին համապատասխանող միջին մասնագիտական կրթություն ստացող ուսանողների աջակցմանն ուղղված կրթաթոշակներ, շնորհներ և նպաստներ:
Ներառում է՝ մեծահասակների և երիտասարդների համար ISCED-97 4-րդ մակարդակին համապատասխանող հեռակա միջին մասնագիտական կրթությունը:
Չի ներառում՝ կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայությունները (1960)» բառերով:
17) Հրամանի հավելված 11-ի «Բյուջետային ծախսերի գործառական դասակարգումների» 1900 «Կրթություն» բաժնի «1940 Բարձրագույն կրթություն» խմբի`
ա. «1941 Առաջին աստիճանի բարձրագույն կրթություն» դասի անվանման բառերը փոխարինել «1941 Բարձրագույն մասնագիտական կրթություն» բառերով:
բ. «1942 Երկրորդ աստիճանի բարձրագույն կրթություն» դասի անվանման բառերը փոխարինել «1942 Հետբուհական մասնագիտական կրթություն» բառերով:
18) Հրամանի հավելված N 22-ի «Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման կիրառման ցուցումների» 1900 «Կրթություն» բաժնի «1940 Բարձրագույն կրթություն» խմբի`
ա. «1941 Առաջին աստիճանի բարձրագույն կրթություն» դասի անվանման բառերը փոխարինել «1941 Բարձրագույն մասնագիտական կրթություն» բառերով:
բ. «1942 Երկրորդ աստիճանի բարձրագույն կրթություն» դասի անվանման բառերը փոխարինել «1942 Հետբուհական մասնագիտական կրթություն» բառերով:
գ. «1941 Առաջին աստիճանի բարձրագույն կրթություն» դասի նկարագրության առաջին, երկրորդ և երրորդ պարբերությունների «բարձրագույն կրթություն» բառերը փոխարինել «բարձրագույն մասնագիտական կրթություն» բառերով:
դ. «1942 Երկրորդ աստիճանի բարձրագույն կրթություն» դասի նկարագրության առաջին, երկրորդ և երրորդ պարբերությունների «բարձրագույն կրթություն» բառերը փոխարինել «հետբուհական մասնագիտական կրթություն» բառերով:
19) Հրամանի հավելված 11-ի «Բյուջետային ծախսերի գործառական դասակարգումների» 1900 «Կրթություն» բաժնի՝
ա. «1951 Ըստ մակարդակների չդասակարգվող կրթություն» բառերը փոխարինել «1951 Արտադպրոցական դաստիարակություն» բառերով:
բ. «1951 Ըստ մակարդակների չդասակարգվող կրթություն» տողից հետո լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ` «1952 Լրացուցիչ կրթություն»:
20) Հրամանի հավելված N 22-ի «Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման կիրառման ցուցումների» «1950 Ըստ մակարդակների չդասակարգվող կրթություն» խմբի՝
ա. «1951 Ըստ մակարդակների չդասակարգվող կրթություն» դասի բառերը փոխարինել «1951 Արտադպրոցական դաստիարակություն» բառերով և նկարագրության մասի 1-ին պարբերության մեջ «սովորաբար» բառից հետո լրացնել «երեխաների,» բառը: Նույն դասի 2-րդ պարբերության մեջ «հաստատությունների» բառը փոխարինել` «մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, երաժշտական դպրոցների, մարզադպրոցների, արտադպրոցական դաստիարակություն իրականացնող այլ կազմակերպությունների» բառերով:
բ. «1951 Ըստ մակարդակների չդասակարգվող կրթություն» դասի նկարագրության մասի վերջին պարբերության «ըստ մակարդակների չդասակարգվող կրթական ծրագրերում ընդգրկված ուսանողների աջակցմանն ուղղված կրթաթոշակներ, շնորհներ, վարկեր և նպաստներ» բառերից հետո լրացնել` «1952 Լրացուցիչ կրթություն
- մասնագիտական կրթության յուրաքանչյուր մակարդակի շրջանակում մասնագիտական որակավորման անընդհատ բարձրացումն ապահովող հանրակրթական, մասնագիտական և լրացուցիչ կրթության ուսումնական հաստատությունների կառավարում, ստուգում, գործունեության կազմակերպում կամ ֆինանսավորում,
- լրացուցիչ կրթական ծրագրերում ընդգրկված ուսանողների (ունկնդիրների) աջակցմանն ուղղված կրթաթոշակներ, շնորհներ և նպաստներ» բառերով:
21) Հրամանի հավելված 23-ի Բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման «Հայաստանի Հանրապետության դատական համակարգ» մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
ՀՀ սահմանադրական դատարան | 1 | 02 | 001 |
ՀՀ դատական դեպարտամենտ | 1 | 02 | 002 |
ՀՀ վճռաբեկ դատարան | 1 | 02 | 003 |
Վերաքննիչ քաղաքացիական դատարան | 1 | 02 | 004 |
Վերաքննիչ քրեական դատարան | 1 | 02 | 005 |
Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան | 1 | 02 | 006 |
Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան | 1 | 02 | 007 |
Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան | 1 | 02 | 008 |
Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարան | 1 | 02 | 009 |
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան | 1 | 02 | 010 |
Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարան | 1 | 02 | 011 |
Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարան | 1 | 02 | 012 |
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան | 1 | 02 | 013 |
Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան | 1 | 02 | 014 |
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան | 1 | 02 | 015 |
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան | 1 | 02 | 016 |
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան | 1 | 02 | 017 |
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան | 1 | 02 | 018 |
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան | 1 | 02 | 019 |
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան | 1 | 02 | 020 |
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան | 1 | 02 | 021 |
Վարչական դատարան | 1 | 02 | 022 |
Երևանի քաղաքացիական դատարան | 1 | 02 | 023 |
Դատական դպրոց | 1 | 02 | 024 |
Հյուսիսային քաղաքացիական դատարան | 1 | 02 | 025 |
Հարավային քաղաքացիական դատարան | 1 | 02 | 026 |
Երևանի քրեական դատարան | 1 | 02 | 027 |
Հյուսիսային քրեական դատարան | 1 | 02 | 028 |
Հարավային քրեական դատարան | 1 | 02 | 029 |
22) Հրամանի հավելված 23-ի «Բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման կիրառման ցուցումների» գ) կետի «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն» մասից հանել «գլխավոր» բառը:
23) Հրամանի հավելված 16-ի 430000 «Հիմնական միջոցի սպառում» կատեգորիայի նկարագրության մասում հինգերորդ պարբերության երկրորդ նախադասության մեջ «ոչ արտադրական» բառերը փոխարինել «չարտադրված» բառով:
24) Հրամանի հավելված 6-ի՝
ա. 540000 կատեգորիայի անվանման մեջ «Ոչ արտադրական» բառերը փոխարինել «Չարտադրված» բառով:
բ. 544000 խմբի, նրա սինթետիկ, անալիտիկ և ենթաանալիտիկ հաշիվների անվանումների «Ոչ նյութական ոչ արտադրական ակտիվներ» բառերը փոխարինել «Ոչ նյութական չարտադրված ակտիվներ» բառերով:
25) Հրամանի հավելված 17-ի՝
ա. «Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր» դասի նկարագրության մասի երկրորդ պարբերության չորրորդ նախադասության և յոթերորդ պարբերության առաջին, երկրորդ և երրորդ նախադասությունների «ոչ արտադրական» բառերը փոխարինել «չարտադրված» բառով:
բ. «ԿԱՏԵԳՈՐԻԱ 540000-ՈՉ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ» կատեգորիայի վերնագրի և նկարագրության մասի առաջին նախադասության «Ոչ արտադրական» բառերը փոխարինել «Չարտադրված» բառով:
գ. «Խումբ 544000-Ոչ նյութական ոչ արտադրական ակտիվներ» խմբի վերնագրի և նկարագրության մասի առաջին, երկրորդ նախադասությունների և «ենթաանալիտիկ հաշիվ նկարագրություն» մասի «ոչ արտադրական» բառերը փոխարինել «չարտադրված» բառով:
26) Հրամանի հավելված N 22-ի «Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման կիրառման ցուցումների» 1100-ից մինչև 1800 բաժինների և 20-րդ բաժնի դասերի նկարագրության մասում «շնորհներ, վարկեր և սուբսիդիաներ», «շնորհներ, վարկեր կամ սուբսիդիաներ» բառերը փոխարինել` «շնորհներ, սուբսիդիաներ» բառերով: 1900 բաժնի դասերի նկարագրության մասում «շնորհներ, վարկեր և նպաստներ» բառերը փոխարինել` «շնորհներ, նպաստներ» բառերով:
27) Հրամանի հավելված N 22-ի «Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման կիրառման ցուցումների» 1231 դասի նկարագրության մասի երկրորդ պարբերության «շնորհների (դրամական կամ բնեղեն տեսքով), դրամական կամ ապրանքային վարկերի (անկախ տոկոսադրույքներից)» բառերը փոխարինել` «շնորհների (դրամական կամ բնեղեն տեսքով)» բառերով:
28) Հրամանի հավելված N 22-ի «Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման կիրառման ցուցումների» 1171 «Պետական պարտքի գծով գործառնություններ» դասի նկարագրության առաջին պարբերությունը «- տոկոսավճարները և բյուջետային վարկերի ձևակերպման և տրամադրման գծով ելքերը:» փոխարինել` « - տոկոսների և ծախքերի, կապված պետական փոխառությունների տեղաբաշխման կամ դրանց երաշխավորման հետ, վճարում:» պարբերությամբ:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից:
Նախարար |
Վ. Խաչատրյան |