ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
11 հոկտեմբերի 2019 թվականի թիվ 157-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
31 հոկտեմբերի 2019 թվականի թիվ 591-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 328-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 1030-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառումը համապատասխանեցնել ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին,
հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածը, «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, և
ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիս 11-ի թիվ 743-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը որոշում են.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 30-ի ««Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանը» և «Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգը» հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 314-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 328-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 16-ի ««Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանը» և «Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգը» հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 793-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1030-Ն հրամանով հաստատված Հավելված 1-ում (այսուհետ` Հավելված 1) և Հավելված 2-ում (այսուհետ` Հավելված 2) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) Հավելված 1-ում՝ «Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլան» աղյուսակի.
ա. 200-րդ կետի 2006-րդ ենթակետում «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ» բառերը փոխարինել «Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում՝ հիմնական միջոցներ)» բառերով,
բ. 201-րդ կետի 2015-րդ ենթակետում «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների» բառերը փոխարինել «Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ հիմնական միջոցներ)» բառերով,
գ. 202-րդ կետը լրացնել «2024 «Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում՝ ոչ նյութական ակտիվներ)»» ենթակետով,
դ. 203-րդ կետը լրացնել «2034 «Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ ոչ նյութական ակտիվներ) ամորտիզացիա»» ենթակետով,
ե. 205-րդ կետի 2052 ենթակետում «վարձակալված հիմնական միջոցներում» բառը փոխարինել «օգտագործման իրավունքի ձևով ակտիվներում (հիմքում՝ հիմնական միջոցներ)» բառերով,
զ. 205-րդ կետը լրացնել «2053 «Կապիտալ ներդրումներ օգտագործման իրավունքի ձևով ակտիվներում (հիմքում՝ ոչ նյութական ակտիվներ)»» ենթակետով,
է. 206-րդ կետը լրացնել «2062 «Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ հիմնական միջոցներ) արժեզրկում»» ենթակետով,
ը. 206-րդ կետը լրացնել «2063 «Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ ոչ նյութական ակտիվներ) արժեզրկում»» ենթակետով,
թ. 20-րդ բաժինը 2071 ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 208-րդ կետով.
« |
|
», |
ժ. 377-րդ կետի 3770 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
ժա. 430-րդ կետում, 4301-րդ և 7390-րդ ենթակետերում «Ֆինանսական վարձակալության» բառերը փոխարինել «Վարձակալության» բառով,
ժբ. 43-րդ բաժնի 431-րդ կետը և 4310-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
ժգ. 540-րդ կետը լրացնել «5406 «Այլ համապարփակ եկամուտ»» ենթակետով,
ժդ. 680-րդ կետը լրացնել «6804 «Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ հիմնական միջոցներ) արժեզրկման կորուստի հակադարձումից եկամուտներ»», «6805 «Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ ոչ նյութական ակտիվներ) արժեզրկման կորուստի հակադարձումից եկամուտներ»» ենթակետերով,
ժե. 739-րդ կետը լրացնել «7391 «Կարճաժամկետ վարձակալության կամ փոքրարժեք ակտիվների վարձակալության գծով ծախսեր»» ենթակետով,
ժզ. 7435-րդ ենթակետում «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների» բառերը փոխարինել «Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ հիմնական միջոցներ)» բառերով,
ժէ. 7436-րդ ենթակետում «Վարձակալած հիմնական միջոցների» բառերը փոխարինել «Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ հիմնական միջոցներ)» բառերով,
ժը. 744-րդ կետը լրացնել «7444 «Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ ոչ նյութական ակտիվներ) ամորտիզացիոն ծախսեր»», «7445 «Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներում (հիմքում՝ ոչ նյութական ակտիվներ) կապիտալ ներդրումների ամորտիզացիոն ծախսեր»» ենթակետերով,
ժթ. 760-րդ կետը լրացնել «7604 «Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ հիմնական միջոցներ) արժեզրկումից կորուստներ»», «7605 «Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ ոչ նյութական ակտիվներ) արժեզրկումից կորուստներ»» ենթակետով,
ժժ. 802-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
2) Հավելված 2-ի՝
ա. 20-րդ բաժնի նկարագրությունը «ՀՀՄՍ 36» բառերից հետո լրացնել «, ՖՀՄՍ 16» բառերով,
բ. 200-րդ ենթաբաժնում՝ 2006-րդ հաշվի մեկնաբանությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2006 «Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում՝ հիմնական միջոցներ)» - հաշիվը նախատեսված է ապահովագրական ընկերության կողմից օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ հիմնական միջոցներ) հաշվառման համար: Հաշվի հաշվառումն իրականացվում է համաձայն ՖՀՄՍ 16-ի:
Հաշիվը դեբետագրվում է հիմնական միջոցների վարձակալության վերցման դեպքում՝ վարձակալության գծով, ՖՀՄՍ 16-ի համաձայն վճարման ենթակա գումարների ներկա արժեքի և ստանդարտով սահմանված այլ օգտագործման իրավունքի արժեքի մաս կազմող այլ բաղադրիչների (ուղղակի վճարած գումարներ, ապատեղակայանման և զբաղեցրած տեղանքի վերականգնման ծախսեր, այլ) հանրագումարի չափով՝
Դտ - 2006
Կտ - 4301
Կտ - դրամական միջոցներ և/կամ պարտավորության համապատասխան հաշիվ:
Հաշիվը կարող է դեբետագրվել նաև վարձակալության գծով պարտավորության վերաչափման դեպքում, ինչպես նաև ձևափոխման արդյունքում այն ավելացումների դեպքերում, որոնք չեն դիտվել առանձին վարձակալություն.
Դտ - 2006
Կտ - 4301:
Հաշիվը կրեդիտագրվում է վարձակալության վերցված հիմնական միջոցների վարձակալին սեփականության իրավունքով անցնելու դեպքում՝
Դտ - Հիմնական միջոցներ
Կտ - 2006:
Վարձակալության գծով պարտավորության վերաչափման դեպքում.
Դտ - 4301
Կտ - 2006:»,
գ. 202-րդ ենթաբաժինը լրացնել 2024 «Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում՝ ոչ նյութական ակտիվներ)» հաշվի նկարագրությամբ հետևյալ բովանդակությամբ.
«2024 «Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում՝ ոչ նյութական ակտիվներ)» - հաշիվը նախատեսված է ապահովագրական ընկերության կողմից Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ ոչ նյութական ակտիվներ) հաշվառման համար: Այս հաշվի հաշվառումը կատարվում է նույն սկզբունքով, ինչպես 2006 հաշվի դեպքում է:»,
դ. 206-րդ ենթաբաժնի նկարագրության վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ենթաբաժին 206-ում ընդգրկված մնացած հաշիվների հաշվառումը տարվում է նույն սկզբունքով, ինչպես 2060 հաշվի դեպքում է:»,
ե. 20-րդ բաժինը լրացնել ենթաբաժին 208-ով հետևյալ բովանդակությամբ.
«Ենթաբաժին 208
«Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներում (հիմքում՝ հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ) կապիտալ ներդրումների ամորտիզացիա»
Այս ենթաբաժնի հաշիվները նախատեսված են օգտագործման իրավունքի ձևով ակտիվներում (հիմքում՝ հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ) կատարված կապիտալ ներդրումների ամորտիզացիայի (մաշվածքի) գումարները հաշվառելու համար: Այս ենթաբաժնում ընդգրկված հաշիվների հաշվառումը տարվում է նույն սկզբունքով, ինչպես 201 ենթաբաժնի դեպքում է:»,
զ. Ենթաբաժին 377-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ենթաբաժին 377
«Այլ ընթացիկ պարտավորություններ»
Այս ենթաբաժնի հաշիվները նախատեսված են ստացված կանխավճարների, կարճաժամկետ կամ փոքրարժեք ակտիվների վարձակալության գծով վճարվելիք գումարների, վճարվելիք տույժերի, տուգանքների և այլ ընթացիկ այն պարտավորությունների հաշվառման համար, որոնց համար առանձին հաշիվներ նախատեսված չեն: Հաշիվները պասիվային են, կրեդիտում արտացոլվում է պարտավորությունների աճը, իսկ դեբետում` դրանց մարումը:
3770 «Կարճաժամկետ վարձակալության կամ փոքրարժեք ակտիվների վարձակալության գծով վճարվելիք գումարներ» - հաշիվը նախատեսված է Կարճաժամկետ վարձակալության կամ փոքրարժեք ակտիվների վարձակալության գծով վճարվելիք գումարների հաշվառման համար:
Հաշիվը կրեդիտագրվում է վերը նշված միջոցների գծով հաշվեգրվող վարձակալության վճարումների չափով՝ վարձակալության ժամանակահատվածում համաչափ բաշխվածության կամ այլ համակարգված սկզբունքի հիման վրա՝ համաձայն ՖՀՄՍ 16-ի.
Դտ - 7391
Կտ - 3770:»,
է. 43-րդ բաժնի նկարագրության մեջ «430 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք գումարներ», 431 «Ֆինանսական վարձակալության դիմաց չկրած ֆինանսական ծախսեր»» բառերը փոխարինել «430 «Վարձակալության գծով վճարվելիք գումարներ»» բառերով,
ը. Ենթաբաժին 430-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ենթաբաժին 430
«Վարձակալության գծով վճարվելիք գումարներ»
Ենթաբաժին 430-ում ընդգրկված հաշիվները նախատեսված են այլ անձանց վարձակալության գծով վճարվելիք գումարների հաշվառման համար: Հաշվառումը տարվում է ՖՀՄՍ 16 «Վարձակալություն» ստանդարտի համաձայն:
Հաշիվը կրեդիտագրվում է հիմնական միջոցների վարձակալության սկզբնական ճանաչման ժամանակ՝ վարձակալության գծով վճարման ենթակա գումարների ներկա արժեքի չափով` համաձայն ՖՀՄՍ 16-ի.
Դտ - 2006
Կտ - 4301:
Հաշիվը կրեդիտագրվում է վարձակալության գծով վճարվելիք գումարների հետագա հաշվառման շրջանակներում հաշվեգրվող վճարումների չափով՝
Դտ - 7390
Կտ - 4301:
Հաշիվը կարող է կրեդիտագրվել նաև պարտավորության դրական վերաչափման դեպքում, ձևափոխման արդյունքում առաջացող ավելացումների դեպքերում, որոնք չեն դիտվել առանձին վարձակալություն, ինչպես նաև ձևափոխման արդյունքում առաջացող այլ ճշգրտումների դեպքում.
Դտ - 2006
Կտ - 4301:
Հաշիվը դեբետագրվում է վարձավճարները վճարելիս՝
Դտ - 4301
Կտ - Դրամական միջոցներ:
Հաշիվը դեբետագրվում է նաև պարտավորության բացասական վերաչափման, ինչպես նաև ձևափոխման արդյունքում առաջացող ճշգրտումների դեպքում.
Դտ - 4301
Կտ - 2006:
Այն դեպքերում, երբ բացասական վերաչափման կամ վարձակալության շրջանակի նվազման արդյունքում օգտագործման իրավունքի ձևով ակտիվների գումարը հավասարվում է զրոյի, իսկ պարտավորության հաշվին առկա է նվազման ենթակա մնացորդ, ապա այն նվազում է ուղղակիորեն վերագրվելով եկամուտներին/ծախսերին.
Դտ - 4301
Կտ - 6890:»,
թ. Բաժին 54-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«5406 «Այլ համապարփակ եկամուտ» - այս հաշիվը նախատեսված է հաշվառելու համար այլ համապարփակ եկամուտները, որոնց համար սույն բաժնում նախատեսված հաշիվներ չկան:»,
ժ. Ենթաբաժին 743-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ենթաբաժին 743
«Հիմնական միջոցների ամորտիզացիոն ծախսեր»
Այս ենթաբաժնում հաշվառվում են ընկերության հիմնական միջոցների մաշվածության ծախսերը, ինչպես նաև օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ հիմնական միջոցներ) մաշվածության ծախսերը: Ենթաբաժնի հաշիվները դեբետագրվում են հիմնական միջոցների ամորտիզացիոն ծախսերը հաշվեգրելիս` թղթակցելով 201 «Հիմնական միջոցների ամորտիզացիա» ենթաբաժնի համապատասխան հաշիվների հետ:»,
ժա. Ենթաբաժին 744-ի նկարագրությունում «ընկերության ոչ նյութական» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև օգտագործման իրավունքի ձևով» բառերը,
ժբ. Ենթաբաժին 802-ի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ենթաբաժին 802
«Կարճաժամկետ վարձակալություն կամ փոքրարժեք ակտիվների վարձակալություն»
ժգ. 802-րդ ենթաբաժնի մեկնաբանությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Այս ենթաբաժինը նախատեսված է կազմակերպության կողմից կարճաժամկետ վարձակալությամբ ստացված, ինչպես նաև վարձակալված փոքրարժեք ակտիվների հաշվառման համար, որոնք չեն հաշվառվում հաշվեկշռային հաշիվներում որպես օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ՝ համաձայն ՖՀՄՍ 16-ի: Սույն ենթաբաժնում ընդգրկվող միջոցները անհրաժեշտ է հաշվառել պայմանագրով սահմանված տվյալ տարվա վարձակալության գումարի չափով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2019 թ. հոկտեմբերի 16 ք. Երևան |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Ջանջուղազյան |
2019 թ. հոկտեմբերի 31 ք. Երևան |