ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
9 նոյեմբերի 2005 թվականի N 1034-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«Ս. ՍԱՀԱԿՅԱՆ» ՍՊԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 2-րդ և 8-րդ մասերը, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 15, 16, 19 հոդվածները, ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշմամբ հաստատված լիցենզավորման կարգը, ՀՀ առողջապահության նախարարի 2005թ. հունիսի 14-ի N 504-Ա հրամանը, ՀՀ առողջապահության փոխնախարարի N 034 հանձնարարականը, N ԱԱ 034 ստուգման ակտը, լիցենզավորման հանձնաժողովի 03.11.05թ. եզրակացությունը, հաշվի առնելով, որ «Ս. Սահակյան» ՍՊԸ-ն լիցենզավորման մարմին չի հայտնել պարտադիր պահանջների և պայմանների փոփոխության մասին և փոփոխությունների արդյունքում հագեցվածությունը չի համապատասխանում լիցենզավորման կարգի պահանջներին, այն է՝
ա) սպասասրահում բացակայում էր առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի փակցված ցանկը, դեղատների հեռախոսահամարների փակցված տեղեկատուն,
բ) բացակայում էր ազգային դեղամատյանը, դեղերի պետական գրանցամատյանը, հիմնական դեղերի ցանկը,
գ) գրասենյակ/հանգստի սենյակը օգտագործվում էր դեղատանը կից և մուտքը դրսի կողմից էր,
դ) հայտում որպես մասնագետ ներկայացված է դեղագործ Հովհաննես Սահակյանը, սակայն փաստացի աշխատում է Լիլիթ Խաչիկյանը,
Հրամայում եմ`
1. Կասեցնել «Ս. Սահակյան» ՍՊԸ-ի 2002 թվականի սեպտեմբերի 30-ին տրված դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000048 լիցենզիան, մինչև խախտման պատճառների վերացումը:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.
2.1. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |