«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 հունիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 10007232
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
20 ապրիլի 2007 թ. |
N 737-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 876 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության կետ 7-ի «ե» ենթակետի, ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն N 2-III-Ա2-1 սանիտարական նորմերը և կանոնները հաստատելու մասին» N 876 հրամանով հաստատված «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն N 2-III-Ա2-1 սանիտարական նորմեր և կանոններ» -ում կատարել հետևյալ լրացումները (այսուհետ` կանոններ).
1) Կանոնների 4.9 կետից հետո լրացնել «4.10» կետը հետևյալ բովանդակությամբ`
«4.10 Ձուկ-ձկնամթերքի արտադրությունում օգտագործվող խմելու ջրի որակը մանրէաբանական ցուցանիշներով լրացուցիչ պետք է համապատասխանի հավելված 1-ում ներկայացված «Ձուկ-ձկնամթերքի արտադրությունում օգտագործվող խմելու ջրի որակի լրացուցիչ մանրէաբանական ցուցանիշներին».
2) Հավելված 1-ը լրացնել նոր ցուցանիշներով հետևյալ բովանդակությամբ`
Ձուկ-ձկնամթերքի արտադրությունում օգտագործվող խմելու ջրի որակի լրացուցիչ մանրէաբանական ցուցանիշները
Ցուցանիշ | Չափման միավոր | Նորմաներ |
աղիքային ցուպիկ` «Esherichia coli» |
100մլ-ում մանրէների քանակ | 0 |
էնտերոկոկկ-«Enterococci» | 100մլ-ում մանրէների քանակ | 0 |
Նախարար` |
Ն. Դավիդյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|