Գլխավոր տեղեկություն
Համար
N 22-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (25.03.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.03.15/8(248) Հոդ.115
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
14.02.2007
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.02.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 փետրվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 10207091

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

14 փետրվարի 2007 թ.
ք. Երևան

N 22-Ն


Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N ՔՀ-67-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի նոյեմբերի 18-ի «Քրեակատարողական ծառայողի վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու կարգը հաստատելու մասին» թիվ ՔՀ-67-Ն հրամանով հաստատված «Քրեակատարողական ծառայողի վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու կարգում» կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5. Քրեակատարողական ծառայողը վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնում է «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածով, ինչպես նաև սույն կարգի 22-րդ կետով նախատեսված դեպքերում։»։

2. 15-րդ և 16-րդ կետերում «վերապատրաստման» բառերից հետո լրացնել «և հատուկ ուսուցման» բառերը։

3. 17-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2) վերապատրաստում անցկացնելու համար ուսումնական հաստատությանը ներկայացվող պահանջները, այդ թվում՝ ուսումնական հաստատության կողմից դասախոսական կազմի, ինչպես նաև տվյալ տարվա ընթացքում քրեակատարողական ծառայողների հաճախման ժամանակացույցի վերաբերյալ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի հետ համաձայնեցման պահանջը։»։

4. Ուժը կորցրած ճանաչել 20-րդ կետը և 21-րդ կետի «բ» ենթակետը։

5. 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«22. Վերապատրաստման կամ հատուկ ուսուցման դասընթացներից հարգելի բացակայելու դեպքում քրեակատարողական ծառայողին հնարավորություն է տրվում մասնակցելու վերապատրաստման կամ հատուկ ուսուցման հաջորդ դասընթացներից որևէ մեկին։

Վերապատրաստման կամ հատուկ ուսուցման դասընթացներից անհարգելի բացակայելու դեպքում քրեակատարողական ծառայողը ենթակա է պարտադիր վերապատրաստման կամ հատուկ ուսուցման՝ իր միջոցների հաշվին։»։

Դ. Հարությունյան