«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 նոյեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11006390
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 նոյեմբերի 2006 թ. |
N 910-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 740-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրամայում եմ՝
ՀՀ կրթության և գիտության նախարարի 2006 թ. սեպտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության կարգը հաստատելու մասին» N 740-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը (հավելված).
1. Գիտության և հետբուհական կրթության վարչությանը (պետ՝ Ա. Քոսյան), օրենսդրության և իրավաբանական վարչությանը (պետ՝ Մ. Գրիգորյան)՝ սույն հրամանը 3-օրյա ժամկետում ներկայացնել պետական գրանցման՝ ՀՀ արդարադատության նախարարություն:
2. Գիտության և հետբուհական կրթության վարչությանը (պետ՝ Ա. Քոսյան)՝ գրանցումից հետո 5-օրյա ժամկետում կարգի մասին տեղեկացնել բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կազմակերպություններին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության փոխնախարար պրն Ա. Ավետիսյանին:
ՀՀ կրթության և գիտության նախարար` |
L. Մկրտչյան |
Հավելված |
ՀՀ կրթության ԵՎ Գիտության նախարարի 2006 թ. սեպտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության կարգը հաստատելու մասին» N 740-Ն հրամանում կատարել հետԵՎյալ փոփոխությունները ԵՎ լրացումը
1. Կարգի 2.2 և 3.4 կետերում «Test DaF» բառը փոխարինել «on DaF» բառով:
2. Կարգի 3.4 կետում «DAADE» բառը փոխարինել «DAAD» բառով:
3. 3.5 կետում «Երևանի պետական համալսարանի հաշվիչ կենտրոնը» բառերից հետո լրացնել «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան» բառերը: