«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 հուլիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10506211
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
23 հունիսի 2006 թ. |
N 205-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ԿԱՊԱՐԱԿՆԻՔԻ ԵՎ ԿԱՊԱՐԱԿՆՔՄԱՆ ԱԿՏԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 29-ի 5-րդ մասի պահանջներով և ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հուլիսի 27-ի «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 581-Ա որոշմամբ հաստատված ցանկի 10-րդ կետի.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հաստատել.
ա) բնապահպանական պետական տեսուչի կապարակնիքի ձևը` համաձայն հավելված 1-ի.
բ) բնապահպանական պետական տեսուչի կապարակնքման ակտի ձևը` համաձայն հավելված 2-ի:
Նախարար` |
Վ. Այվազյան |
Հավելված 1 |
Ձև
ԿԱՊԱՐԱԿՆԻՔ
Բնապահպանական պետական տեսուչի կողմից օգտագործվող
1. Կապարակնիքի նյութը` մետաղական համաձուլվածք
2. Մեծ շրջանագծի տրամագիծը կազմում է 12,5 մմ
3. Փոքր շրջանագծի տրամագիծը կազմում է 11.5 մմ
4. Փոքր շրջանագծի տարածքում փորագրվում է Բնապահպանական պետական տեսչություն (ԲՊՏ) և կապարակնիքի համարը (N—):
Հավելված 2 Հաստատված է |
Ձև
ԿԱՊԱՐԱԿՆՔՄԱՆ ԱԿՏ N
Իրավախախտում թույլ տված անձանց գործողությունների դադարեցման, կասեցման կամ արգելման վերաբերյալ որոշման կայացման, ինչպես նաև բնօգտագործման փաստացի ծավալները գրանցող սարքերի և սարքավորումների ցուցմունքները փաստելու դեպքերում կազմվող
«___»________ 20---թ.
Մենք` ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության (այսուհետ ԲՊՏ) պետական տեսուչ (ներ)`
_________________________________________________________________
_________________________________________________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)
և ______________________________________________________________-ի
(սուբյեկտի անվանումը և գտնվելու վայրը)
ներկայացուցիչ _______________________________________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)
հիմք ընդունելով բնապահպանական պետական տեսչության պետի/ բնապահպանական պետական տեսչության____________________տարածքային բաժնի պետի (ընդգծել) կողմից տվյալ սուբյեկտի մոտ «___»_______ 200 թ. անցկացրած ստուգման արդյունքում կայացված` կապարակնքման միջոցով սուբյեկտի կամ դրա առանձին տեղամասերի գործունեության դադարեցման, արգելման, կասեցման վերաբերյալ N __որոշումը, կամ ստուգման արդյունքների ամփոփման համար անհրաժեշտ բնօգտագործման փաստացի ծավալները գրանցող սարքերի և սարքավորումների ցուցմունքները փաստելու նպատակը (ընդգծել), սույն թվականի ____________-ի «____»-ին ժամը ______ -ին կնքեցինք
___________________________ N----------կապարակնիքով, մինչև
սուբյեկտի կողմից համապատասխան բնապահպանական խախտման հիմքերի վերացումը:
N ______ կապարադրոշմը վնասելը, ջարդելը կամ պոկելն առաջացնում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Վթարային վիճակի առաջացման դեպքում սուբյեկտի ներկայացուցիչ ______________________
______________________- ին թույլատրվում է հանել կապարադրոշմը` ակտ
(պաշտոնը, անունը, ազգանունը)
կազմելով և այդ մասին անհապաղ հայտնելով բնապահպանական պետական տեսչությանը:
Ակտը կազմված է 2 օրինակից, որից մեկ օրինակը հանձնվեց սուբյեկտի ներկայացուցիչ ______
_____________________________________________________________ - ին:
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության
_______________________________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը) |
-------------- | ||
Սուբյեկտի ներկայացուցիչ |
_______________________________ |
_________ |
Բնապահպանական պետական տեսչությունը սուբյեկտից բնապահպանական խախտման հիմքերի վերացման վերաբերյալ հաղորդագրությունն ստանալուց հետո ________________________________տեղում ստուգվեց բնապահպանական խախտման
(տարի, ամիս, ամսաթիվ) |
վերացման հավաստիությունը և N ____ կապարակնիքը հանվեց`
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության
_______________________________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը) |
-------------- | ||
Սուբյեկտի ներկայացուցիչ |
_______________________________ |
_________ |
«___»___________ 20 ---թ.