«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 մարտի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 10007104
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
6 դեկտեմբերի 2006 թ. |
N 1409-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ ԱԽՏԱԾՆՈՒԹՅԱՆ 1-2-ՐԴ ԽՄԲԵՐԻ ՄԻԿՐՈՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՀԱՆՁՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Մարդու համար ախտածնության 1-4-րդ խմբերի միկրոօրգանիզմների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 15 նոյեմբերի 2005 թ. N 2121-Ն որոշման 2-րդ կետի զ) ենթակետի, ինչպես նաև մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմների հաշվառման, պահպանման, հանձնման և տեղափոխման գործընթացի կանոնակարգման նպատակով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել
ա) «Մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմների հաշվառման, պահպանման, հանձնման և տեղափոխման կարգը»` համաձայն հավելված 1-ի:
2. ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Ա. Վանյանին` սահմանել հսկողություն «Մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմների հաշվառման, պահպանման, հանձնման և տեղափոխման կարգի» գործադրման նկատմամբ:
Նախարար՝ |
Ն. Դավիդյան |
Հավելված 1 |
ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ ԱԽՏԱԾՆՈՒԹՅԱՆ 1-2-ՐԴ ԽՄԲԵՐԻ ՄԻԿՐՈՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՀԱՆՁՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳ
1. Կիրառման ոլորտ
1.1 Սույն կարգը սահմանում է պահանջներ 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հաշվառման, պահպանման, տեղափոխման միասնական կարգի վերաբերյալ և ուղղված է դրանց տեղափոխման ժամանակ անձնական և հասարակական անվտանգության ապահովմանը, ինչպես նաև ախտածին կենսաբանական ազդակների չարտոնված հանձնման (փոխանցման) և առանց հաշվառման պահպանման բացառմանը:
1.2 «Ախտածին կենսաբանական ազդակներ» հասկացությունը ներառում է մանրէներ, վիրուսներ, ռիկեցիաներ, սնկեր, նախակենդանիներ, միկոպլազմներ, ինչպես նաև կենսաբանական ծագման տոքսիններ և թույներ կամ դրանց կասկածելի պարունակությամբ նյութեր, ինչպես նաև նշված ախտածին կենսաբանական ազդակների գենոմի հատվածներ պարունակող և մարդու համար վտանգ ներկայացնող նոր միկրոօրգանիզմներ:
1.3 Սույն կարգի պահանջների կատարումը պարտադիր է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր կազմակերպությունների համար, անկախ նրանց գերատեսչական պատկանելությունից և կազմակերպաիրավական ձևերից, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց համար, որոնք աշխատում են 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հետ:
2. 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հաշվառում, պահպանում ԵՎ տեղափոխում
2.1 Ընդհանուր դրույթներ
2.1.1 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հետ աշխատանքը կատարվում է միայն այն կազմակերպություններում, որոնք ունեն դրանց հետ աշխատանքի թույլտվություն: Թույլտվությունը տրվում է ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից:
2.1.2 Մանրէային և վիրուսային պատրաստուկների արտադրություններում պահպանվում են անվտանգության, աշխատանքի հիգիենայի և սանիտարահակահամաճարակային ռեժիմի կանոնները:
2.1.3 Ջրմուղը, սննդի կազմակերպությունները, ինչպես նաև բժշկական նշանակության արտադրանք (պատվաստանյութեր, հակաբիոտիկներ, դեղորայք, կոսմետիկ և այլ պատրաստուկներ) տվող կազմակերպությունները սպասարկող ստորաբաժանումներում արգելվում է ունենալ 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակներ և կատարել (մանրէաբանական, վիրուսոլոգիական և այլ) հետազոտություններ կապված 1-2-րդ խմբերի հարուցիչներով կասկածելի վարակված նյութից առաջնային անջատված կուլտուրաների ուսումնասիրության հետ:
2.1.4 Արտադրական կազմակերպությունների պատրաստի արտադրանքը ստուգող ստորաբաժանումներում թույլատրվում է ունենալ միայն նորմատիվ տեխնիկական փաստաթղթերով նախատեսված տիպային կուլտուրաների հավաքածու:
2.1.5 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հետ աշխատանքի իրավունք չունեցող լաբորատորիաներում ախտորոշիչ և այլ հետազոտությունների ժամանակ 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակներ անջատելու դեպքում դրանք հանձնվում են Առողջապահության նախարարության համապատասխան մասնագիտացված կազմակերպություններին («Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն):
2.1.6 Կազմակերպություններում, որոնք պարբերաբար աշխատում են 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հետ, թույլատրվում է ունենալ տիպային, հեղինակային և ավանդատվական շտամների հավաքածու` գիտական աշխատանքների համար, արտադրության և ախտորոշիչ նպատակով:
2.1.7 Հայաստանի Հանրապետության կազմակերպություններում գտնվող միկրոօրգանիզմների շտամների կենտրոնացված հաշվառման, պահպանման և ավանդատվության համար միջգերատեսչական խորհուրդը որոշում է այն գիտահետազոտական ինստիտուտները և կենտրոնները, որոնց բազայի վրա կազմակերպվում են մասնագիտացված հավաքածուներ (կոլեկցիա): Առանձին մասնագիտացված հավաքածուների ցանկերը ճշտվում են մասնագիտական կազմակերպությունների հետ` 5 տարին մեկ անգամ:
2.1.8 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների ոչ տիպիկ շտամների անջատման մասին տեղեկացվում են համապատասխան մասնագիտացված հավաքածուները և շտամն անջատող լաբորատորիայի, բուժկանխարգելիչ կազմակերպության ղեկավարների համաձայնությամբ դրանք հանձնվում են հավաքածուներին:
2.1.9 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակները, որոնք ենթակա չեն հանձնման (փոխանցման), ոչնչացվում են կազմակերպության ղեկավարի կարգադրությամբ:
2.1.10 Գիտահետազոտական աշխատանքների ժամանակ ստացված ախտածին կենսաբանական ազդակների տարբերակները պահվում են մասնագիտացված հավաքածուում որպես պաշտպանունակ (արտոնագրված օբյեկտ) կամ հեղինակային (գիտական նշանակություն ունեցող):
2.1.11 Արտադրական և փորձանմուշային 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակները թույլատրվում է ստանալ միայն մասնագիտացված հավաքածուներից:
2.1.12 Հավաքածուի (կոլեկցիոն) 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների ճիշտ պահպանման համար պատասխանատու անձը որոշվում է կազմակերպության ղեկավարի կողմից` հրամանով:
2.2 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հաշվառում ԵՎ պահպանում
2.2.1 Ստորաբաժանումները, որոնք կատարում են ախտորոշիչ հետազոտություններ 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հայտնաբերման նպատակով կամ աշխատում են նրանց հետ, ախտածին կենսաբանական ազդակների շարժի և պահպանման հաշվառումը վարում են հետևյալ ձևերով`
- ձև N Ա-1/հ` «Հետազոտության (նույնականացման) և պահպանման համար ստացված ախտածին կենսաբանական ազդակների գրանցման մատյան,
- ձև N Ա-2/հ` «Անջատված միկրօրգանիզմների հաշվառման մատյան»,
- ձև N Ա-3/հ (N Ա-3 ա/հ)` «Ախտածին կենսաբանական ազդակների շարժի հաշվառման մատյան»,
- ձև N Ա-7/հ` «Աշխատանքային հավաքածուում առկա ախտածին կենսաբանական ազդակների հաշվառման մատյան»,
- ձև N Ա-9/հ` «Ախտածին կենսաբանական ազդակների վարակազերծման մատյան: Հաշվառման փաստաթղթերի ձևերը ներկայացված են հավելված 2-ում:
2.2.2 Բոլոր հավաքածուները 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հաշվառումը և պահպանումն իրականացնում են ըստ հետևյալ ձևերի`
- ձև N Ա-1/հ` «Հետազոտության (նույնականացման) և պահպանման համար ստացված ախտածին կենսաբանական ազդակների գրանցման մատյան,
- ձև N Ա-3/հ (N Ա-3 ա/հ)` «Ախտածին կենսաբանական ազդակների շարժի հաշվառման մատյան»,
- ձև N Ա-4/հ` «Հավաքածուի ախտածին կենսաբանական ազդակների գույքագրման մատյան»,
- ձև N Ա-5/հ` «Ախտածին կենսաբանական ազդակների բացթողման մատյան»,
- ձև N Ա-6/հ` «Հավաքածու ախտածին կենսաբանական ազդակների անհատական հաշվառման քարտ»,
- ձև N Ա-7/հ` «Աշխատանքային հավաքածուում գտնվող ախտածին կենսաբանական ազդակների հաշվառման մատյան»,
- ձև N Ա-8/հ` «Ախտածին կենսաբանական ազդակների լիոֆիլացման մատյան»,
- ձև N Ա-9/հ` «Ախտածին կենսաբանական ազդակների վարակազերծման մատյան: Հավաքածուների 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների շարժը գրանցվում է «Ախտածին կենսաբանական ազդակների շարժի հաշվառման մատյանում»`
ձև N Ա-3/հ (N Ա-3 ա/հ), ընդ որում, ամեն տեսակն առանձին:
2.2.3 Ախտորոշիչ նպատակներով օգտագործվող, ինչպես նաև պատվաստանյութային և արտադրական շտամները հաշվառվում են որպես հավաքածու (կոլեկցիոն) շտամներ:
2.2.4 Ստացված շտամների վերջնական նշանը (համարը) տրվում է միայն հավաքածուներում: «Հավաքածուի ախտածին կենսաբանական ազդակների գույքագրման մատյանի» (ձև N Ա-4/հ) և «Հավաքածուի ախտածին կենսաբանական ազդակների անհատական հաշվառման քարտի» (ձև N Ա-6/հ) համապատասխան սյունակում հատուկ նշանով գրում են հավաքածու մուտք գործած շտամի անվանումը և համարը:
2.2.5 Հավաքածուի շտամի համարը և կոդը չեն փոխվում շտամի հանձնման (փոխանցման) ժամանակ: Շտամի ոչնչանալու դեպքում նույն համարի և կոդի տակ չեն գրանցվում նոր ստացված շտամներ:
2.2.6 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հետ փորձարարական աշխատանքներ կատարող ստորաբաժանումներում հաշվառումը տարվում է ըստ N Ա-3/հ (Ա-3 ա/հ) և N Ա-7/h ձևերի:
2.2.7 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների շտամների ոչնչացումը բոլոր ստորաբաժանումներում ձևակերպվում է «1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների ոչնչացման արձանագրությունով» (ձև N Ա-11/հ, հավելված 3):
2.2.8 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հաշվառման բոլոր մատյանները համարակալվում, կարվում, կնքվում են և պահվում դրանց վարման համար պատասխանատու անձի մոտ: Մատյաններում գրանցումները համապատասխանեցվում են մյուս փաստաթղթերի հետ` «1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների ոչնչացման արձանագրություն» (ձև N Ա-11/հ), «Լաբորատորիայում (բաժնում, կազմակերպությունում) 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հանձնման (փոխանցման) արձանագրություն» (ձև N Ա-12/հ, հավելված 3) և այլն:
2.2.1, 2.2.2 կետերում թվարկված բոլոր ավարտված մատյանները (քարտերը) պահվում են ստորաբաժանումներում 3 տարի տևողությամբ: N Ա-3/հ (Ա-3 ա/հ) և N Ա-9/հ ձևերը ոչնչացվում են համապատասխան արձանագրությամբ: Ախտորոշիչ և հետազոտական լաբորատորիաներում N Ա-1/հ, N Ա-2/h, N Ա-7/h ձևերը և նույնականացման մատյաններ հանձնվում են արխիվ: Բոլոր հավաքածուներում Ա-1/հ, Ա-4/հ, Ա-5/հ, Ա-6/հ, Ա-7/հ և Ա-8/հ ձևերի ավարտված մատյանները հանձնվում են արխիվ: Արխիվում մատյանների պահման ժամկետը որոշվում է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով:
2.2.9 Ախտածին կենսաբանական ազդակ պարունակող տարողություններն ունենում են հստակ, չլվացվող գրառումներ կամ ամուր սոսնձված պիտակներ` վրան նշված ախտածին կենսաբանական ազդակների անվանումը, շտամի համարը և լիոֆիլացման (փոխացանքսի) ամսաթիվը: Տոքսիններով տարողությունների պիտակի աջ ստորին անկյունում կարմիր գույնով լրացուցիչ դրոշմ է դրվում:
2.2.10 Հավաքածուներում 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակները պահվում են լիոֆիլացված կամ սառեցված վիճակում, պինդ կամ հեղուկ սննդային միջավայրերի վրա, ինչպես նաև պահածոյացնող նյութում` օրգանների և հյուսվածքների կախուկների ձևով:
2.2.11 Գիտահետազոտական ինստիտուտների ստորաբաժանումներում թույլատրվում է պահել լիոֆիլացված վիճակում ախտածին կենսաբանական ազդակների 2-րդ խմբի (վիրուսներ), ինչպես նաև ավիրուլենտ, հանձնախմբով ստուգված 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակները, որոնց ցուցակը հաստատում է կազմակերպության ղեկավարը: 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակ պարունակող լիոֆիլացված սրվակների բացումը ձևակերպվում է «Ցանքսի կամ ոչնչացման նպատակով 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակ(ների) չոր սրվակի բացման արձանագրությունով» (ձև N Ա-10/հ, հավելված 3):
2.2.12 Ախտածին կենսաբանական ազդակների կուլտուրաները պահվում են սառնարաններում (չհրկիզվող պահարաններում)` առանձին, ըստ խմբերի: Տարբեր խմբերի ախտածին կենսաբանական ազդակները միասին պահել թույլատրվում է առանձին, փակվող կափարիչներով, չջարդվող տարողություններում: Տարողությունները կնքվում են, դրսից կամ ներսում դրվում է պահվող ախտածին կենսաբանական ազդակների ցուցակը և տարողությունների քանակը:
2.2.13 Արտադրական ստորաբաժանումներում պատվաստանյութերի համար նախատեսված ախտածին կենսաբանական ազդակները պահվում են առանձին սենյակներում, հավաքածուների պատվաստանյութային շտամները` առանձին սառնարանում (պահարանում), որտեղ բացակայում են այլ ախտածին կենսաբանական ազդակներ, հետազոտական և ախտորոշիչ ստորաբաժանումներում` առանձին տարողություններում:
2.3 Կազմակերպությունում ախտածին կենսաբանական ազդակների հանձնման (փոխանցման) կարգ
2.3.1 Ստորաբաժանման ներսում 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հանձնումը մի աշխատակցից մյուսին իրականացվում է նրա ղեկավարի գրավոր թույլտվությամբ:
2.3.2 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հանձնումը (փոխանցումը) մի ստորաբաժանումից մյուսին իրականացվում է կազմակերպության ղեկավարի գրավոր թույլտվությամբ:
2.3.3 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների բացթողումը ձևակերպվում է «Լաբորատորիայում (բաժնում, կազմակերպությունում) 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հանձնման (փոխանցման) արձանագրությունով» (ձև N Ա-12/հ, հավելված 3) և գրանցվում է մասնագիտացված հավաքածուների համար նախատեսված` «Ախտածին կենսաբանական ազդակների բացթողնման մատյանում» (ձև N Ա-5/հ, հավելված 2):
2.3.4 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների պահպանման համար պատասխանատու աշխատակցի ժամանակավոր բացակայության դեպքում (արձակուրդ, գործուղում և այլն) կազմակերպության (ստորաբաժանման) ղեկավարի թույլտվությամբ ախտածին կենսաբանական ազդակների «1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների ժամանակավոր պահպանման համար (ժամանակավոր պահպանումից հետո) հանձնման (փոխանցման) արձանագրությունով» (ձև N Ա-13/հ, հավելված 3) հանձնվում է մեկ այլ աշխատակցի` փոխացանքսի իրավունքով կամ առանց փոխացանքսի իրավունքի:
2.3.5 Ժամանակավոր պահպանման համար հավաքածու ախտածին կենսաբանական ազդակների հանձնումն իրականացվում է միայն կազմակերպության ղեկավարի գրավոր կարգադրությամբ` կազմելով «1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների ժամանակավոր պահպանման համար (ժամանակավոր պահպանումից հետո) հանձնման (փոխանցման) արձանագրություն» (ձև N Ա-13/հ, հավելված 3):
2.4 Կազմակերպության սահմաններից դուրս ախտածին կենսաբանական ազդակի(ների) հանձնման (փոխանցման) կարգ
2.4.1 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հանձնումը մի կազմակերպությունից մյուսին կատարվում է միայն կազմակերպության ղեկավարի ստորագրությամբ և կնիքով հաստատված պաշտոնական հայտով: Պահանջվող ազդակների նշանները դնելիս օգտագործում են ընդունված անվանացուցակը: 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների ստացման հայտում գրվում է միկրոօրգանիզմների հետ աշխատանքի թույլտվության առկայության մասին` նշելով համարը և տրման ամսաթիվը: Հանձնումը կատարվում է միայն ախտածին կենսաբանական ազդակները տրամադրող կազմակերպության ղեկավարի գրավոր թույլտվությամբ` կազմելով «Կազմակերպության սահմաններից դուրս 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հանձնման (փոխանցման) արձանագրություն» (ձև N Ա-14/հ, հավելված 3):
2.4.2 1-4-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների տեղափոխումը կազմակերպությունների միջև իրականացվում է այնպիսի փոստային կապի միջոցով, որտեղ այս գործառույթն իրականացնում է վտանգավոր բեռների տեղափոխման վերաբերյալ ուսումնական դասընթացն ավարտած անձը (անձինք): Ախտածին կենսաբանական ազդակների ստացման ժամանակ տվյալ անձը ներկայացնում է լիազորագիր և անձը հաստատող փաստաթուղթ: Նա պատասխանատվություն է կրում օրենքով հաստատված կարգով ախտածին կենսաբանական ազդակները տեղ հասցնելու համար:
2.4.3 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակներն ուղարկում են հատուկ կապով կամ 2 անձի միջոցով, որոնք ծանոթ են կենսաբանական անվտանգության պահանջներին: Նրանցից մեկն ունենում է բժշկական (կենսաբանական, անասնաբուժական) կրթություն և 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հետ աշխատանքի թույլտվություն:
2.4.4 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների տեղափոխման ժամանակ, բոլոր տեսակի զննումները և ստուգումները բացառելու նպատակով, տվյալ անձին տրվում է տեղեկանք (հավելված 4):
2.4.5 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների ծանրոցի, փաթեթի պարունակության մասին կազմվում է ուղեկցող նամակ կազմակերպության պաշտոնական բլանկի վրա: 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների համար լրացուցիչ կազմվում է փաթեթավորման ակտ 2 օրինակից: Նշված փաստաթղթերի առաջին օրինակները տեղավորում են ախտածին կենսաբանական ազդակների փաթեթի մեջ: Փաստաթղթերի պատճենները մնում են ուղարկողի մոտ: 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակներ ստացող կազմակերպությունը կազմում է փաթեթի բացման ակտ և ախտածին կենսաբանական ազդակների ընդունումը հաստատող նամակի հետ միասին այն ուղարկում է հանձնող կազմակերպությանը:
2.4.6 Ուղարկող կազմակերպությունը ցանկացած տեսակի շտապ կապի միջոցով հայտնում է ստացող կազմակերպությանն ախտածին կենսաբանական ազդակների ուղարկման ամսաթիվը և տրանսպորտի տեսակը:
2.4.7 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակները հանձնում են լիոֆիլացված վիճակում կամ պինդ սննդային միջավայրի վրա: Տոքսինների, վիրուսների (ախտածին կենսաբանական ազդակներ պարունակող օրգանների, հյուսվածքների և դրանց կախուկների) հանձնումը թույլատրվում է պահածոյացնող հեղուկներում կամ սառեցված վիճակում:
2.4.8 Ախտածին կենսաբանական ազդակների տեղափոխումն իրականացվում է հերմետիկ փակված տարողություններում` զոդված և գլանված սրվակներ, փորձանոթներ, փակված (կնքված) հաստ ապակյա կամ պլաստմասսե ձողիկներ, ինչպես նաև հերմետիկ փակված (պարաֆինով և այլն) խցանով փորձանոթներ: Ախտածին կենսաբանական ազդակներով տարողությունները փաթաթվում են լիգնինով կամ հիգրոսկոպիկ բամբակով, տեղավորում են մետաղյա ամուր փակվող տուփի մեջ` ախտածին կենսաբանական ազդակներով տարողությունների տեղաշարժման հնարավորությունը տեղափոխման ժամանակ բացառելու, հետևաբար` ամբողջականության խախտումից խուսափելու համար: Կլանող (ներծծող) նյութով ախտածին կենսաբանական ազդակներով տարողությունները փաթաթվում են բավարար քանակով` փաթեթավորման վնասվածքի դեպքում ամբողջ հեղուկի ներծծումն ապահովելու համար: 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակներ պարունակող տարողությունով տուփը փաթաթում են թղթով (կարում են կտորով), քուղակապում, զմռսում և կնքում: Փոստով կամ հատուկ կապով ուղարկման ժամանակ փաթեթավորված տուփը (պենալ) լրացուցիչ փաթաթում են բամբակով, տեղավորում ամուր փայտյա ծանրոցային արկղի մեջ այնպես, որ բացառվի արկղում տուփի տեղաշարժը: 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների արկղը երեսպատում են կտորով, զմռսում և կնքում կամ կապարակնքում են: Ծանրոցի արկղի հասցեի մասում դրոշմվում է հատուկ պիտակ` «Վտանգավոր է, տեղափոխման ժամանակ չբացել» նշումով:
2.4.9 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակներով վարակված կենդանի կենդանիների և հոդվածոտանիների տեղափոխումն արգելվում է:
2.4.10 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների տեղափոխման ժամանակ վթարների, աղետների, կորստի և հափշտակության դեպքում անհապաղ տեղեկացվում է ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, ՀՀ ոստիկանություն` պատահարի վայրի պաշտպանության, հետևանքների վերացման և կորստի կամ գողոնի որոնումը կազմակերպելու համար: Այդ փաստի մասին տեղեկացվում են ախտածին կենսաբանական ազդակներ ուղարկող և ստացող կազմակերպությունները:
2.5 Արտասահմանյան երկրներին 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հանձնման (փոխանցման) կարգ
2.5.1 Արտասահմանյան երկիր 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակներ թույլատրվում է հանձնել (ընդունել) միայն պաշտոնական հարցման և հանձնման (փոխանցման/ընդունման) թույլտվության, ինչպես նաև հանձնող և ընդունող կազմակերպությունների միջև պայմանագրի առկայության դեպքում:
2.5.2 Արտասահմանյան երկիր ախտածին կենսաբանական ազդակների հանձնման (փոխանցման/ընդունման) թույլտվությունը տրվում է ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից: Թույլտվությունը տրվում է համապատասխան ուսումնասիրության արդյունքում: Ուսումնասիրության գործընթացում կարող է ընդգրկվել «Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
2.5.3 Արտասահմանյան երկրներից ախտածին կենսաբանական ազդակներ ստացած կազմակերպություններն այդ մասին տեղեկացնում են մասնագիտացված հավաքածուներին:
2.5.4 Արտասահմանյան գործուղումների ժամանակ ախտածին կենսաբանական ազդակներ ստացած անձինք գրանցում են դրանք իրենց կազմակերպություններում: Նշվածի կատարման պատասխանատվությունը կրում են ախտածին կենսաբանական ազդակներ ստացող և տեղ հասցնող անձինք, ինչպես նաև կազմակերպության ղեկավարը:
2.5.5 Մինչև ուղարկման կետը փաթեթավորման, տեղափոխման կանոնների և պահանջների պահպանման պատասխանատվությունը կրում է ուղարկող կազմակերպության ղեկավարը: Կազմակերպությունների ղեկավարները պատասխանատվություն են կրում ախտածին կենսաբանական ազդակների ճիշտ փաթեթավորման և ուղարկման համար` գործող միջազգային կոնվենցիաներին և կանոններին համապատասխան:
2.5.6 Արկղի վրա, որտեղ նշվում են ուղարկող և ստացող կազմակերպությունների հասցեները, ինչպես նաև փակցվում է մանուշակագույն պիտակ՝ հետևյալ նշումներով և տարբերանշաններով (հավելվածներ 5 և 6):
3. Հսկողության կազմակերպում
3.1 Սույն կարգի պահանջների կատարման հսկողությունն իրականացնում է ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը:
3.2 Հսկողությունն իրականացնելու համար ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետը կազմում է մշտական կամ ժամանակավոր հանձնախմբեր` ընդգրկելով Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոնի, Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային կենտրոնների, գիտահետազոտական ինստիտուտների, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի և այլ կազմակերպությունների մասնագետների, որոնք ունեն 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հետ աշխատանքի փորձ:
3.3 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հետ աշխատող կազմակերպություններում տվյալ կարգի կատարման մշտական հսկողությունն իրականացնում է կազմակերպության կենսաանվտանգության պահանջների պահպանման հսկողության հանձնախումբը` իրականացնելով ստուգումներ, տարին 2 անգամից ոչ պակաս:
3.4 Մասնագիտացված հավաքածուների աշխատանքների կազմակերպման համար ստուգման կարգը սահմանվում է պետական կառավարման մարմինների կողմից:
Հավելված 2 |
ԱԽՏԱԾԻՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԻ ՇԱՐԺԻ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐ
Կազմակերպության կոդ
|
Հետազոտության (նույնականացման) եվ պահպանման համար ստացված ախտածին կենսաբանական ազդակների գրանցման մատյան
Պահել 3 տարի |
Սկսված է _________________ |
Մինչև _____ _________ |
Ավարտված է _______________ |
Ձև N Ա -1/հ
Հ/հ |
Ստացման |
Ազդակի |
Ստացված տարողություն- |
Որտեղից է |
Հետազոտության նպատակ |
Հետազոտության ար- դյունք և պատասխանի տրման ամսաթիվ |
Ստորագրու- թյուն |
Նշումներ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
1. Ախտորոշիչ հետազոտություններով զբաղվող լաբորատորիաներում ձև N Ա-1/հ փոխարինում են հաշվառման ձևերը (մատյաններ` ըստ առանձին տեսակի հետազոտությունների):
2. 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակի գրանցման ժամանակ ծանոթության սյունակում (սյունակ 9) նշել շտամի կարգավիճակը:
Կազմակերպության կոդ
|
ԱՆՋԱՏՎԱԾ ՄԻԿՐՈՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՇՏԱՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ
Պահել 3 տարի |
Սկսված է _________________ |
Մինչև _____ _________ |
Ավարտված է _______________ |
Ձև N Ա -2/հ
Հ/հ | Անալիզի N |
Նմուշի |
Ախտածին կենսա- բանական ազդակի անվանում |
Շտամի N |
Անջատման աղբյուր |
Անջատման ամսաթիվ |
Ախտածին կենսաբա- նական ազդակի կարճ բնութագիր* |
Ախտածին կենսա- բանական ազդակի կարգավիճակ** |
Նշումներ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
* - ատիպիկի կամ տիպիկի դեպքում նշել տարբերիչ նշաններով,
** - ոչնչացված է (ամսաթիվ, արձանագրության N), հանձնված է հավաքածու, կենտրոն և այլն (ամսաթիվ, արձանագրության N):
Կազմակերպության կոդ
Կազմակերպության
Առաջնային հաշվառման փաստաթուղթ
ձև N Ա-3/հ
անվանում _______________________
Հաստատված է՝
Բաժնի, բաժանմունքի, _______________
լաբորատորիայի ___________________
ժամանակավոր կազմավորման անվանում ____
ԱԽՏԱԾԻՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԻ ՇԱՐԺԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ
Պահել 3 տարի |
Սկսված է _________________ |
Մինչև _____ _________ |
Ավարտված է _______________ |
Ձև N Ա -3/հ
Ամսա- |
Հետազոտու- |
Ցանքսերի քանակ |
Վարակված կենդանիների |
Վարակված մակաբույծների |
Վարակված օրգանների քանակ (նմուշներ) «Դ» |
Չոր պատրաստուկների |
Պատաս-խանա-տու անձի |
Նշում- ներ | |||||||||||||||
Օրվա սկզբում |
Ցանված է (ստաց |
Ոչնչաց-ված է (հանձն- |
Օրվա վերջում |
Օրվա սկզբում |
Վարակ-ված է(ստաց-ված է) |
Ոչնչաց- |
Օրվա |
Օրվա սկզբում |
Վարակ- |
Ոչնչաց-ված է(հանձն- |
Օրվա վերջում |
Օրվա սկզբում |
Վարակ-ված է(ստաց-ված է) |
Ոչնչաց-ված է |
Օրվա վերջում |
Օրվա սկզբում |
Ստաց-ված է |
Ոչնչաց-ված է(հանձն-ված է) |
Օրվա վերջում | ||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
21 |
22 |
23 |
24 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
1. Հաշվառման յուրաքանչյուր բաժին (բացի 1, 2, 23, 24) անհրաժեշտության դեպքում կարող է օգտագործվել առանձին:
2. Ախտածին կենսաբանական ազդակի ցանքսերն անկախ տարողության տեսակից հաշվառվում են միասին:
3. 3-4-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակի հետ ախտորոշիչ հետազոտություններ կատարող ստորաբաժանումները տվյալ ձևը չեն լրացնում:
4. Ա-3/հ կամ Ա-3ա/հ ձևերի ընտրությունը որոշում է կատարողը:
Կազմակերպության կոդ
|
ԱԽՏԱԾԻՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԻ ՇԱՐԺԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ
Պահել 3 տարի |
Սկսված է _________________ |
Մինչև _____ _________ |
Ավարտված է _______________ |
Ձև N Ա -3ա/հ
Ամսաթիվ |
ԱԿԱ |
Ախտածին կենսաբա- |
Օբյեկտների քանակ | Նշում- ներ |
Պատասխա- նատու անձի ստորա- գրություն | |||||
Օրվա սկզբում |
Ստացված է |
Ցանված կամ վարակ- ված է |
Ոչնչաց- ված է |
Հանձ- նված է |
Օրվա վերջում | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
1. Սյունակ 3-ում թվարկվում են ախտածին կենսաբանական ազդակների (այդ թվում՝ լիոֆիլ չորացված), ինչպես նաև վարակված կենդանիներ, մակաբույծներ և այլն պարունակող լաբորատոր ամանեղենի բոլոր տեսակները:
2. 3-4-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հետ ախտորոշիչ հետազոտություններ կատարող ստորաբաժանումները այս ձևը չեն լրացնում:
3. Լրացվում է միայն օբյեկտների հետ աշխատանքի օրերին:
4. Ա-3/հ կամ Ա-3ա/հ ձևերի ընտրությունը որոշում է կատարողը:
Կազմակերպության կոդ
|
ՀԱՎԱՔԱԾՈՒ (ԿՈԼԵԿՑԻՈՆ) ԱԽՏԱԾԻՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՄԱՏՅԱՆ
Պահել 3 տարի |
Սկսված է _________________ |
Մինչև _____ _________ |
Ավարտված է _______________ |
Ձև N Ա -4/հ
Հ/հ | Ցեղային (տեսակային) անվանումը լատիներեն տառադար- ձումով |
Հատուկ անվանում |
Շտամի N |
Անջատ- ման աղբյուր |
Անջատ- ման եղանակ |
Անջատ- ման ամսա- թիվ |
Անջատ- ման տեղ |
ՈՒմ կողմից է անջատված (անուն, ազգանուն) |
Որտեղից է ստացվել |
Ստաց- ման ամսա- թիվ |
Ախտածին կենսա- բանական ազդակի կարգա- վիճակ |
Նշումներ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
Կազմակերպության կոդ
|
ԱԽՏԱԾԻՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՄԱՏՅԱՆ
Ձև N Ա -5/հ
Հ/հ |
Հայտի ստացման ամսաթիվ |
Որտեղից է ստացվել |
Բացթողված |
Բացթողված ախտածին կենսաբանա- |
Բաց թողման ամսաթիվ |
Ստացողի Ա.Ա..Հ., լիազորագրի |
Գրություն |
Ով է բաց թողել (Ա.Ա.Հ., ստորա-բաժանում, |
Նշումներ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
Կազմակերպության կոդ
|
ՀԱՎԱՔԱԾՈՒ (ԿՈԼԵԿՑԻՈՆ) ԱԽՏԱԾԻՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏ N -
1. Հավաքածուի բաժին __________________ | 6. Բոքս __________________ |
2. Շտամի տեսակային անվանում ____________ | 7. Պահարան _______________ |
3. Շտամի N _________________________ | 8. Սառնարան ______________ |
4. Շտամի հատուկ անվանում ______________ | 9. Դարակ _________________ |
5. Շտամի գույքային համար _______________ | 10. Արկղ (տուփ*) ____________ |
Ամսաթիվ |
Կազմակերպության (ստորաբաժանման) անվանում |
Ստացված ախտածին կենսաբանական ազդակի տարողու- թյունների քանակ |
Հանձնված ախտածին կենսաբա- նական ազդակի տարողությունների քանակ |
Առկա է (մնացորդ) |
Պատասխանատու անձի ստորագրու- թյուն |
Նշումներ | ||
Ստաց- ման |
Բացթող- ման |
Շտամը ստացողի |
Շտամը | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
Կազմակերպության կոդ
Կազմակերպության
Առաջնային հաշվառման փաստաթուղթ
ձև N Ա-7/հ
անվանում _______________________
Հաստատված է՝
Բաժնի, բաժանմունքի, _______________
լաբորատորիայի ___________________
ժամանակավոր կազմավորման անվանում ____
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՈՒՄ ԱՌԿԱ ԱԽՏԱԾԻՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ
Պահել 3 տարի |
Սկսված է _________________ |
Մինչև _____ _________ |
Ավարտված է _______________ |
Ձև N Ա -7/հ
Գրանցման համար |
Միկրոօրգանիզմի անվանում |
Շտամի համար |
Օգտագործման նպատակ |
Որտեղից է ստացված |
Ստացման ամսաթիվ, ամիս, տարի |
Նշում ոչնչացման մասին |
Ստորագրություն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
Կազմակերպության կոդ
|
ԱԽՏԱԾԻՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԻ ԼԻՈՖԻԼԱՑՄԱՆ ՄԱՏՅԱՆ
Պահել 3 տարի |
Սկսված է _________________ |
Մինչև _____ _________ |
Ավարտված է _______________ |
Ձև N Ա -8/հ
Հ/հ |
Հայտի |
ՈՒմ կողմից |
Լիոֆիլացում |
Տրվել են |
Տրման |
Ա.Ա.Հ. և ստորա- |
Նշում- | |||||||
լիոֆիլաց- |
ազդակի |
ամպուլաների քանակ |
|
| ||||||||||
լցված է |
միաց- |
զոդված է |
վերց- |
խոտան- | ||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Կազմակերպության կոդ
|
ԱԽՏԱԾԻՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԻ ՎԱՐԱԿԱԶԵՐԾՄԱՆ ՄԱՏՅԱՆ
Պահել 3 տարի |
Սկսված է _________________ |
Մինչև _____ _________ |
Ավարտված է _______________ |
Ձև N Ա -9/հ
Ամսա- թիվ |
Լաբորատո- րիա (ստորա- բաժանում) |
Նյութի անվա- նում |
Ախտածին կենսաբա- նական ազդակի տարողություն- ների քանակ |
Ստորագրություն | Ավտո- կլավի N |
Մանրէազերծման ռեժիմ | Մանրէազերծման ստուգում |
Վարակազերծման այլ տեսակներ (նշել ռեժիմը և տևողությունը) |
Ստորագրություն | |||||||
նյութը հանձ- նողի |
նյութն ընդունողի |
սկիզբ | վերջ | ճնշում (P) |
ջերմաս- տիճան (t) |
էքսպո- զիցիա (ժամա- նակ) |
քիմիա- կան |
մանրէա-բանա- կան |
ավտոկլավն աշխատացնողի |
ավտոկլավի ռեժիմի պատասխա-նատու | ||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
Հավելված 3 |
Կազմակերպության կոդ
|
Հաստատում եմ` Լաբորատորիայի (բաժնի) վարիչ | |
___________________ | |
_____ ______________ |
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՑԱՆՔՍԻ ԿԱՄ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 1-2-ՐԴ ԽՄԲԵՐԻ ԱԽՏԱԾԻՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԱԿԻ (ՆԵՐԻ) ՉՈՐ ՍՐՎԱԿԻ (ՆԵՐԻ) ԲԱՑՄԱՆ
200 ____ թ. N _______ |
Մենք, ներքոստորագրյալներս, __________________________________________ (պաշտոն, Ա.Ա.Հ.) |
_____________________________________________________________ |
համաձայն _______________________________________________________ (թույլտվություն տվողի պաշտոն և Ա.Ա.Հ.) |
______________________________________________________________ (թույլտվության N և ամսաթիվ) |
թույլտվության բացեցինք չոր ախտածին կենսաբանական ազդակի սրվակ(ներ) |
______________________________________________________________ (տեսակի անվանում, շտամի N, օբյեկտների քանակ և այլն) |
_______________________________________________________ նպատակով (ախտածին կենսաբանական ազդակի ցանքս կամ ոչնչացում) |
ախտածին կենսաբանական ազդակի մնացորդներով ամպուլան (ները) վարակազերծված է (են) __________________________________________________________ (ամսաթիվ) |
ավտոկլավում ____________________ կամ ընկղմված են _____________________ (ավտոկլավի ռեժիմ) |
______________________________________________________________ (ախտահանիչ նյութի անվանում, խտություն, վարակազերծման ժամանակ) |
Սրվակի (ների) բացման ամսաթիվ _________________ | |
Ստորագրություններ |
Կազմակերպության կոդ
|
Հաստատում եմ` Լաբորատորիայի (բաժնի) վարիչ | |
___________________ | |
_____ ______________ |
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
1-2-ՐԴ ԽՄԲԵՐԻ ԱԽՏԱԾԻՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ
200 ____ թ. N _______ |
Մենք, ներքոստորագրյալներս, __________________________________________ (Ա.Ա.Հ.) |
_____________________________________________________________ |
համաձայն _______________________________________________________ (թույլտվություն տվողի Ա.Ա.Հ. և պաշտոն) |
_____________________________________________________ թույլտվության (թույլտվության N և ամսաթիվ) |
ոչնչացրեցինք ախտածին կենսաբանական ազդակի ______________________________ (տեսակի անվանում, |
______________________________________________________________ շտամի N, օբյեկտների քանակ և այլն) |
ավտոկլավում __________________________________________________ կամ (ավտոկլավի ռեժիմ) |
ընկղմումով ______________________________________________________ (ախտահանիչ նյութի անվանում, խտություն, վարակազերծման ժամանակ) |
Ախտածին կենսաբանական ազդակի ոչնչացման ամսաթիվ ________________ | |
Ստորագրություններ |
Կազմակերպության կոդ
|
Հաստատում եմ` Լաբորատորիայի (բաժնի) վարիչ | |
___________________ | |
_____ ______________ |
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ (ԲԱԺՆՈՒՄ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ) 1-2-ՐԴ ԽՄԲԵՐԻ ԱԽՏԱԾԻՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ (ՓՈԽԱՆՑՄԱՆ)
200 ____ թ. N _______ |
Մենք, ներքոստորագրյալներս, __________________________________________ (ախտածին կենսաբանական ազդակի հանձնողի պաշտոն, Ա.Ա.Հ.) |
_____________________________________________________________ (ախտածին կենսաբանական ազդակի ստացողի պաշտոն, Ա.Ա.Հ.) |
կազմեցինք սույն արձանագրությունն առ այն, որ լաբորատորիայի (բաժնի) վարիչի |
կարգադրության համաձայն ____________________________________________ |
կատարվել է ախտածին կենսաբանական ազդակի հանձնում __________________________________________________ (տեսակի անվանում, շտամի N, օբյեկտների քանակ և այլն) |
Հանձնման ամսաթիվ ________________ | |
Հանձնեց _______________________ Ա.Ա.Հ., ստորագրություն | |
Ընդունեց ______________________ Ա.Ա.Հ., ստորագրություն |
Կազմակերպության կոդ
|
Հաստատում եմ` Լաբորատորիայի (բաժնի) վարիչ | |
___________________ | |
_____ ______________ |
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
1-2-ՐԴ ԽՄԲԵՐԻ ԱԽՏԱԾԻՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ (ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ
ՊԱՀՊԱՆՈՒՄԻՑ ՀԵՏՈ) ՀԱՆՁՆՄԱՆ (ՓՈԽԱՆՑՄԱՆ)
200 ____ թ. N _______ |
Մենք, ներքոստորագրյալներս, __________________________________________ (ախտածին կենսաբանական ազդակի հանձնողի պաշտոն, Ա.Ա.Հ.) |
_____________________________________________________________ (ախտածին կենսաբանական ազդակի ստացողի պաշտոն, Ա.Ա.Հ.) |
կազմեցինք սույն արձանագրությունն առ այն, որ լաբորատորիայի (բաժնի) վարիչի |
կարգադրության համաձայն ____________________________________________ |
կատարվել է ախտածին կենսաբանական ազդակի հանձնում __________________________________________________ (տեսակի անվանում, շտամի N, օբյեկտների քանակ |
______________________________________________________________ հանձնման պայմաններ` փոխացանքսի իրավունքով կամ առանց փոխացանքսի և այլն) |
տեղավորված _____________________________________________________ |
կնքված ________________________________________________________ (կնիքի դրոշմվածք, կնիքի տիրոջ Ա.Ա.Հ.) |
Նշված ախտածին կենսաբանական ազդակները գտնվում են ________________________ (սենյակի, չհրկիզվող պահարանի և սառնարանի N) |
Միաժամանակ հանձնված են ____________________________________________ (հաշվառման փաստաթղթերի անվանում, |
______________________________________________________________ չհրկիզվող պահարանի բանալի և այլն) |
Հանձնման ամսաթիվ ________________ | |
Հանձնեց _______________________ Ա.Ա.Հ., ստորագրություն | |
Ընդունեց ______________________ Ա.Ա.Հ., ստորագրություն |
Կազմակերպության կոդ
Կազմակերպության անվանում |
Առաջնային հաշվառման փաստաթուղթ ձև N Ա-14/հ |
____________________ | Հաստատված է՝ |
Հաստատում եմ` Լաբորատորիայի (բաժնի) վարիչ | |
___________________ | |
_____ ______________ |
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ 1-2-ՐԴ ԽՄԲԵՐԻ ԱԽՏԱԾԻՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ (ՓՈԽԱՆՑՄԱՆ)
200 ____ թ. N _______ |
Պարտադիր չէ մասնագիտացված հավաքածուների համար |
Մենք, ներքոստորագրյալներս, __________________________________________ (ախտածին կենսաբանական ազդակի հանձնողի պաշտոն, Ա.Ա.Հ.) |
_____________________________________________________________ (ախտածին կենսաբանական ազդակի ստացողի պաշտոնը, Ա.Ա.Հ., կազմակերպության անվանումը) |
կազմեցինք սույն արձանագրությունն առ այն, որ կազմակերպության ղեկավարի |
կարգադրության համաձայն ____________________________________________ |
կատարվել է ախտածին կենսաբանական ազդակի հանձնում ________________________ (տեսակի անվանում, շտամի N, |
_____________________________________________________________ օբյեկտների քանակ. փաթեթավորման ձև և այլ) |
Հանձնման ամսաթիվ ________________ | |
Հանձնեց _______________________ Ա.Ա.Հ., ստորագրություն | |
Ընդունեց ______________________ Ա.Ա.Հ., ստորագրություն |
Հավելված 4 |
Կամակերպության դրոշմ |
Հսկող ծառայությունների |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՀԱՏՈՒԿ ԲԵՌԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Տրվում է __________________________________________________ (կազմակերպության անվանում, |
________________________________________ ներկայացուցչին (ներին), Ա.Ա.Հ., պաշտոն) |
որ նա (նրանք) տեղափոխում է (են) հատուկ բեռ` ծանրոց ____________________ |
________________________________________________________ (ախտածին կենսաբանական ազդակի անվանում) |
Հատուկ բեռը փաթեթավորված է ____________________________________ (փաթեթի տեսք) |
կնքված դրոշմվածքով և զմռսված_____________________ N _____________ (լաբորատորիայի անվանում) |
և տեղավորված սպիտակ կտորով կարված և նույն կնիքով կնքված փայտյա ծանրոցային արկղի մեջ: |
Հատուկ բեռը պայթյունավտանգ չէ, հրավտանգ չէ, ենթակա չէ բոլոր տեսակի զննման և ստուգման: |
Հատուկ բեռի տեղափոխումը ___________________________________________ (տրանսպորտի տեսակ) |
թույլատրված է «Մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմների հաշվառման, պահպանման, հանձնման և տեղափոխման կարգի» հիման վրա: |
Կազմակերպության ղեկավար ________________________________ (ստորագրության) |
Զինանշանով կնիք |
Հավելված 5 |
ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ ԵՎ ՆԿԱՐՆԵՐ
Հավելված 6 |
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՍՏՈՎ ԱՐԱԳ ՓՉԱՑՈՂ ՎԱՐԱԿԻՉ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՄԱՆ ՊԻՏԱԿՆԵՐ
- «Substances biologigues perissables», «Matieres biologijues perissables» (Արագ փչացող կենսաբանական նյութեր) | |
- Biohazard sign (Կենսաբանական վտանգ) | |
- «Cette etiguette ne peut etre utiliser gue par les laboratoires officielement reconnus» (Այս պիտակը կարող է օգտագործվել միայն պաշտոնապես ճանաչված լաբորատորիաների կողմից) | |
- «Substances biologigues perissables usage medical» (Բժշկական օգտագործման արագ փչացող կենսաբանական նյութեր) | |
- «Infectious substance in case of damage or leakage immediately notify public healh authority» (Վարակիչ նյութ` վնասվելու դեպքում անհապաղ հայտնել Առողջապահության նախարարություն) | |
- «Dangereux Ne pas ouvrir pendant le transporte» (Վտանգավոր է, չբացել ուղարկման ժամանակ) | |
- «Sans valeur commerciale» (Կոմերցիոն արժեք չունի) | |
- «Emballe selon les regles postales internationales de securite» (Փաթեթավորված է անվտանգության միջազգային փոստային կանոնների համաձայն): |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
23.06.2014, N 38-Ն | 22.11.2014, N 1409-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|