«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 փետրվարի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10606050
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
19 հունվարի 2006 թ. |
N 9-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏՈՀՄԱՆՅՈՒԹԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ԵՎ ՏՈՀՄԱՆՅՈՒԹԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում օգտագործվող տոհմանյութի հավաստագրման կարգը հաստատելու մասին» N 1897-Ն որոշման.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում օգտագործվող՝
ա/ տոհմանյութի հավաստագրման հայտի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի,
բ/ տոհմանյութի հավաստագրի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Լ. Ռուխկյանին:
Նախարար |
Դ. Լոքյան |
Հավելված 1 |
Ձև
Հ Ա Յ Տ
Տոհմանյութի հավաստագրման
Խնդրում եմ տալ տոհմանյութի հավաստագիր 1. Տոհմանյութ արտադրող իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը ________________________________________________________________ ________________________________________________________________ ________________________________________________________________
2. Գտնվելու կամ բնակության վայրը, հեռախոսահամարը _____________________________ ________________________________________________________________
3. Հավաստագրման ենթակա տոհմանյութի տեսակը, ստացման տարեթիվը ___________________ ________________________________________________________________
Հայտին կից ներկայացվող փաստաթղթերն են՝ ա/ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրության պատճենը, պետական ռեգիստրի վկայականի պատճենը, բ/ անհատ ձեռնարկատիրոջ համար՝ պետական գրանցման վկայականի պատճենը, գ/ տոհմային անասնաբուծության գործունեության լիցենզիայի պատճենը, դ/ կենդանու տոհմային քարտի պատճենը, ե/ արտադրողի կողմից տրված տոհմանյութի լաբորատոր հետազոտության մասին տեղեկանքը:
Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերը և դրանցում բերված տեղեկությունները ճիշտ են, որի համար ստորագրում եմ:
___________________________________________ _____________________
«___»____________ 200 թ.
Կ.Տ. |
Հավելված 2 |
Ձև Տոհմանյութի հավաստագիր N 000000 Տրվել է ____________ 200 թ. Ուժի մեջ է մինչև _________ 200 թ. Տոհմանյութի անվանումը _________________________________ Քանակը _________ Արտադրող իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, գտնվելու կամ բնակության վայրը ______________________________ ________________________________________________________________ ________________________________________________________________ Կենդանու, թռչնի տեսակը _______________________________________________ Ցեղը_____________________________________________________________ Կենդանու, թռչնի արտադրողի, դոնորի անվանումը, գույքային համարը, սեռը, ծննդյան տարեթիվն ու վայրը ___________________________________________________ ________________________________________________________________ Կենդանու արտակազմվածքի գնահատականը ____________________________________ Կենդանի զանգվածը ______________ դասը _________________________________ Սերմնահեղուկի, սաղմի ստացման տարեթիվը____________________________________ Ծագումնաբանությունը՝ նշելով 1-2 սերնդի նախնիների մթերատվությունը __________________ Հայրը __________________________________ մայրը _____________________ Տավարի, խոզերի, ոչխարների և ձիերի ծագման գենետիկական վերահսկողության և անոմալիաների տվյալները _________________________________________________________ ___________________ ____________________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը, պաշտոնը) _____ _________ 200 թ. Կ.Տ.