«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 փետրվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 32205092
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
19 հունվարի 2005 թ. |
N 5-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 Թ. ԱՊՐԻԼԻ 16-Ի N 245-Կ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սոցիալական ապահովության քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության 8 հոկտեմբերի 2003 թվականի ՀՕ-1-Ն օրենքի պահանջները, ինչպես նաև կադաստրի ավտոմատացված գրանցման և տեղեկատվական համակարգի տվյալների լրիվության և անընդհատության ապահովման նպատակով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում գործավարության կազմակերպման հրահանգը հաստատելու մասին» 2002 թ. ապրիլի 16-ի N 245-Կ հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1. Հրամանով հաստատված հրահանգի «¢ 2. ԴԻՄՈՒՄ» 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`
«5. Դիմումը (Ձև 1) դիմողի կողմից ներկայացվում է տարածքային ստորաբաժանման ընդհանուր բաժին: Ընդհանուր բաժնի աշխատակիցը, անձը հաստատող փաստաթղթի (դրանք են. ա) անձնագիր, զինվորական գրքույկը, լիազորված մարմինների կողմից ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթը, մինչև 16 տարեկան երեխաների համար` նաև ծննդյան վկայականը. բ) փախստականների համար` փախստականի վկայականը, փախստականի ճամփորդական փաստաթուղթը. գ) օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար` օտարերկրյա պետության անձնագիրը, անձը (ինքնությունը) հաստատող միջազգայնորեն ճանաչված փաստաթղթերը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված ՀՀ հատուկ անձնագիրը, կացության վկայականը) հիման վրա, դիմումը ընդունում և ըստ տրման հերթականության հաշվառում է:»:
2. Հրամանով հաստատված հրահանգի «¢ 2. ԴԻՄՈՒՄ» 5-րդ կետերից հետո լրացնել նոր 5.1 կետ հետևյալ բովանդակությամբ՝
«5.1 Դիմումում պետք է նշված լինեն`
ա) գույքի գտնվելու վայրը (հասցեն, ինչպես նաև կարող է նշվել գույքի ծածկագիրը (կոդ)),
բ) ֆիզիկական անձանց դեպքում՝ սեփականատիրոջ, օգտագործողի, սույն պարագրաֆի 5-րդ կետի ա), բ) և գ) ենթակետերով սահմանված անձը հաստատող փաստաթղթերից տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, անձնագրի սերիան, համարը, բնակության վայրը, հասցեն, երբ և ում կողմից է տրված փաստաթուղթը, սոցիալական քարտի համարը),
գ) իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը, գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
Լիազորագրով հանդես գալու դեպքում՝ ինչպես ներկայացուցչի այնպես էլ ներկայացվողի՝ սույն կետի ա), բ) և գ) ենթակետերով սահմանված տվյալները,
դ) պատվիրվող աշխատանքը, կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, պատվերի կատարման ժամկետը (գրել տառերով և թվով), հեռախոսի համարը, ստորագրությունը, դիմումը ներկայացնելու ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, ժամը, րոպեն:
Կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը դիմումում համարակալվում են ըստ հերթականության:»:
2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մուսայանի վրա:
Կոմիտեի նախագահ՝ |
Մ. Վարդանյան |