ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
13 փետրվարի 2001 թ. |
N 8 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2000 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 22-ի N 46 ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 8-րդ կետի «ը» ենթակետի համաձայն, ՀՀ արտոնագրային վարչության պետի 2000 թ. օգոստոսի 22-ի «ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության պաշտոնական տեղեկատվության մեջ տեղ գտած ակնհայտ սխալների ուղղման կարգը» հաստատելու մասին N 46 հրամանում (գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից 2000 թ. նոյեմբերի 22-ին, դ30100138) կատարել հետևյալ լրացումը.
Հրամանով հաստատված կարգի 2-րդ կետում ավելացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ`
«Եթե սխալը թույլ է տրված հայտատուի կողմից, սխալն ուղղելու մասին դիմումին կցվում է սահմանված չափով տուրքի վճարման անդորրագիրը»:
Վարչության պետ |
Ս. Ղանթարջյան |
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
28 սեպտեմբերի 2001 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 30101153