«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 ապրիլի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 11604080
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
30 մարտի 2004 թ. ք. Երևան |
N 77-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի «Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին, նրանց հավասարեցված անձանց և զոհվածների ընտանիքներին դրամական օգնության նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» 207-Ն, 2004 թվականի փետրվարի 5-ի «Հաշմանդամ դարձած զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանքիներին դրամական օգնության նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 208-Ն և 1997 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու միջոցառումների և առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների մասին» N 251 որոշումներով.
1. Հաստատել՝
ա) Ուղևորատար տրանսպորտով առանձին խմբերի քաղաքացիներին երթևեկության արտոնությունները հաստատող վկայականները տալու կարգը՝ համաձայն հավելված 1-ի:
բ) Նախկին ԽՍՀՄ հերոսների, Սոցիալիստական աշխատանքի հերոսների, Հայաստանի ազգային հերոսների, Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի, ինչպես նաև «Փառքի» երեք աստիճանի շքանշաններով պարգևատրված անձանց և ծերանոցներում ու մանկատներում ապրող պետական լրիվ խնամքի տակ գտնվող անձանց մերձքաղաքային (մինչև 50 կմ) և ներքաղաքային ուղևորատար տրանսպորտով (բացի տաքսուց) անվճար երթևեկության արտոնությունները հաստատող վկայականի ձևը՝ համաձայն հավելված 2-ի:
գ) Հայրենական Մեծ պատերազմի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի համար նախկին ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով պարգևատրված անձանց և հինգ ու ավելի երեխա ունեցող ծնողներից որևէ մեկի ներքաղաքային ուղևորատար տրանսպորտով (բացի տաքսուց) անվճար երթևեկության արտոնությունները հաստատող վկայականի ձևը՝ համաձայն հավելված 3-ի:
դ) 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամների և բռնադատվածների ներքաղաքային ուղևորատար տրանսպորտով (բացի ավտոբուսից և տաքսուց) անվճար երթևեկության արտոնությունները հաստատող վկայականի ձևը՝ համաձայն հավելված 4-ի:
4. Ուժը կորցրած ճանաչել՝
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարի 1997 թվականի հոկտեմբերի 13-ի «Ուղևորատար տրանսպորտով առանձին խմբերի քաղաքացիների երթևեկության արտոնությունների իրավունքը հաստատող վկայականների ձևի և դրանց տալու կարգը հաստատելու մասին» N 163 հրամանը:
ՀՀ տրանսպորտի և |
Ա. Մանուկյան |
Հավելված 1 |
Կ Ա Ր Գ
ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ
1. Վկայականը ստանալու համար արտոնություն ունեցող քաղաքացին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության (այսուհետև Նախարարություն) աշխատակազմի տրանսպորտի վարչություն ներկայացնում է՝
ա) այդ արտոնությունը հաստատող փաստաթղթերը, որոնց պատճեններն արվելուց հետո դրանք վերադարձվում են քաղաքացուն.
բ) անձնագիրը (մինչև 16 տարեկան երեխաների ծննդյան վկայականը)՝ պատճենի հետ միասին (անձնագրի 2, 3, 5 էջերը).
գ) մեկ լուսանկար 3x4 չափսի (լուսանկարի հակառակ կողմին քաղաքացու կողմից ընթեռնելի գրվում է իր ազգանունը, անունը, հայրանունը):
2. Մարզերում (համայնքներում) բնակվող արտոնություն ունեցող քաղաքացիներից փաստաթղթերն ընդունվում են մարզպետարանների կողմից, որոնց հիման վրա կազմված ցուցակները կնքվում են մարզպետարանի կլոր կնիքով և լիազորված աշխատակցի միջոցով ներկայացվում նախարարության տրանսպորտի վարչություն:
3. Վկայականները համարակալվում են՝
ա) Երևան քաղաքի բնակիչների համար՝ հնգանիշ թվով, սկսած 00001-ից հաջորդաբար մինչև 99999-ը:
բ) մարզերի համար՝ կոտորակային թվով, որի համարիչի երկնիշ թվով նշվում է տվյալ մարզին շնորհված համարը, հայտարարում՝ քառանիշ թվով 0001-ից հաջորդաբար մինչև 9999-ը:
4. Վկայականները պատրաստվում են կոմպյուտերային գրաֆիկական շարվածքով, լուսանկարը փակցված վիճակում ստորագրվում են նախարարության իրավասու անձանց կողմից, կնքվում նախարարության կլոր կնիքով, ապա երեսպատվում պոլիմերային թաղանթով (լամինացիա) և հանձնվում քաղաքացուն՝ գրանցելով վկայականի համարը նրա անձնագրում (ծննդյան վկայական):
5. Վկայականները քաղաքացիներին տրվում են պահանջվող բոլոր փաստաթղթերը նրա կողմից հանձնելուց հինգ աշխատանքային օր հետո:
Եթե վկայականների պատրաստման արժեքը՝ 300 դրամ, դրանք պատրաստող կազմակերպությանը չի փոխհատուցվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, ապա այն գանձվում է քաղաքացուց:
6. Նախարարությունում վկայականների հատկացման համար փաստաթղթերի ընդունումը քաղաքացիներից կատարվում է աշխատանքային բոլոր օրերին ժամը 10:00-ից մինչև 17:00, ընդմիջումը՝ ժամը 13:00-14:00: Վկայականները քաղաքացիներին տրվում են երեքշաբթի և հինգշաբթի օրերին՝ ժամը 9:30-ից մինչև 16:00-ն, ընդմիջումը՝ ժամը 13:00-14:00:
7. Վկայականների փոխանցելը, նվիրելը, օտարելը (վաճառելը) արգելվում է:
8. Վկայականը կորցնելու դեպքում քաղաքացին նոր վկայական կարող է ստանալ միայն կորցնելու մասին 300 օրինակից ավել տպաքանակ ունեցող Հայաստանի Հանրապետության որևէ լրատվամիջոցում հայտարարություն տալու օրվանից 45 օր հետո՝ սույն կարգի 1-ին կետում նշված փաստաթղթերը ներկայացնելու և վկայականի պատրաստման արժեքն այն պատրաստող կազմակերպությանը վճարելու դեպքում:
9. Վկայականը օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում քաղաքացուն դրա կրկնօրինակը տրվում է ոչ պիտանի վկայականը հետ հանձնելուց հինգ օր հետո:
10. Վկայականները տրվում են՝
- 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին ԲԱՓՀ-ի կողմից հաշմանդամության կարգավիճակի սահմանված ժամկետով
- մանկուց հաշմանդամներին միչև 18 տարին լրանալը
- մնացած խմբերի քաղաքացիներին՝ անժամկետ:
Հավելված 2 |
Ձ Ե Վ Ա Ն Մ ՈՒ Շ
2004 թվականի մարտ ամսից սկսած նախկին ԽՍՀՄ հերոսներին, Սոցիալիստական աշխատանքի հերոսներին, Հայաստանի ազգային հերոսներին, մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի, ինչպես նաև «Փառքի» երեք աստիճանի շքանշաններով պարգևատրված անձանց և հերոսուհի մայրերին տրվող մերձքաղաքային ուղևորատար տրանսպորտով (մինչև 50 կմ) և ներքաղաքային ուղևորատար տրանսպորտով անվճար երթևեկության իրավունքը հաստատող վկայականի:
Վկայականի հիմնագույնը` սպիտակ
Վկայականի վրա արտոնության հիմքերի հապավումները
ՍԱՀ-Սոցիալիստական աշխատանքի հերոս
ՍՄՀ-Սովետական միության հերոս
ՀԱՀ-Հայաստանի ազգային հերոս
ՄԽՇ-Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
ՓՇ-«Փառքի» երեք աստիճանի շքանշանակիրներ
ՊԽ-Ծերանոցներում, մանկատներում ապրող պետական լրիվ խնամքի տակ գտնվող անձինք
ՀՄ-«Հերոսուհի մայր» 10 և ավելի երեխաներ ծնած և դաստիարակած մայրեր

Հավելված 3 |
Ձ Ե Վ Ա Ն Մ ՈՒ Շ
Հայրենական Մեծ պատերազմի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի համար նախկին ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով պարգևատրված անձանց, ինչպես նաև 5 և ավել երեխա ունեցող ծնողներից մեկին ներքաղաքային ուղևորատար տրանսպորտով (բացի տաքսուց) անվճար երթևեկության իրավունքը հաստատող վկայականի:
Վկայականի հիմնագույնը` դեղին
Վկայականի վրա արտոնության հիմքերի հապավումները
ՀՊԹ-Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ թիկունքում անձնուրաց աշխատանքի համար և անբասիր զինվորական ծառայության համար նախկին ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով պարգևատրված անձինք
ԲՄ-Բազմազավակ մայր (5 և ավել երեխա ունեցող ծնող)
ԲՀ-Բազմազավակ հայր (5 և ավել երեխա ունեցող ծնող)

Հավելված 4 |
Ձ Ե Վ Ա Ն Մ ՈՒ Շ
1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին և բռնադատվածներին ներքաղաքային ուղևորատար տրանսպորտով (բացի ավտոբուսից և տաքսուց) անվճար երթևեկության իրավունքը հաստատող վկայականի:
Վկայականի հիմնագույնը` վարդագույն
Վկայականի վրա արտոնության հիմքերի հապավումները
I ԽՀ-1-ին խմբի հաշմանդամ
II ԽՀ-2-րդ խմբի հաշմանդամ
ԲԴ-բռնադատված
ՓԽ-փոխանցում խնամակալին