«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 հունիսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 12403189
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
27 մայիսի 2003 թ. ք. Երևան N 03/13-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԸ ՄԱՄՈՒԼԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ կետը և նպատակ ունենալով կանոնակարգել օրենքի հիման վրա ներկայացված հայտարարագրերում ներառվող տեղեկությունների հրապարակայնության ապահովման խնդիրները.
Հրամայում եմ`
Հաստատել «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքի համաձայն ներկայացված հայտարարագրերում ներառվող տեղեկությունների վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկանքները մամուլի միջոցներին տրամադրման կարգ»-ը:
ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետ՝ |
Ե. Զախարյան |
|
Հաստատված է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 27 մայիսի 2003 թ. N 03/13-Ն հրամանով |
Կ Ա Ր Գ
«Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի ԵՎ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքի համաձայն ներկայացված հայտարարագրերում ներառվող տեղեկությունների վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկանքները մամուլի միջոցներին տրամադրման
1. Սույն կարգով սահմանվում է ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և նրանց փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերում ներառվող տեղեկությունների վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկանքները (այսուհետ՝ տեղեկանքներ) մամուլի միջոցներին տրամադրման կարգը:
2. Տեղեկանքները ստանալու նպատակով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցում ստացած մամուլի միջոցը (այսուհետ՝ մամուլի միջոց) ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն (այսուհետ՝ հարկային մարմին) է ներկայացնում.
ա) «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) համաձայն կազմված տեղեկանքները ստանալու վերաբերյալ անվանական հայտեր (այսուհետ՝ անվանական հայտեր), երկու օրինակից՝ սույն կարգի հավելված 1-ի տեսքով.
բ) ՀՀ արդարադատության նախարարության կողմից մամուլի միջոցին տրամադրված գրանցման վկայագրի լուսապատճենը.
գ) ուղեկցող գրություն, որտեղ նշվում է անվանական հայտերում նշված ղեկավար աշխատողների թվաքանակը:
3. Հարկային մարմինը մամուլի միջոցի ներկայացրած անվանական հայտերի երկու օրինակների վերջին էջերը, ընդունման օրվա նշագրմամբ դրոշմակնքելուց հետո մեկ օրինակը վերադարձնում է մամուլի միջոցի ներկայացուցչին:
4. Հարկային մարմինը օրենքի 5-րդ հոդվածով սահմանված ժամկետներում ներկայացված հայտարարագրերի հիման վրա կազմում և սույն կարգի 3-րդ կետում նշված օրվանից մեկամսյա ժամկետում մամուլի միջոցին է տրամադրում տեղեկանքներ՝ ներկայացված անվանական հայտերին համապատասխան:
5. Տեղեկանքները տրամադրվում են մամուլի միջոցի ներկայացրած մագնիսական կրիչով: Թվով մինչև տասը տեղեկանքները կարող են տրամադրվել թղթային կրիչով:
6. Տեղեկանքները ստանալիս մամուլի միջոցի կողմից լիազորագիր ստացած անձը ներկայացնում է իր անձնագիրը և օրենքի համաձայն կազմված տեղեկանքները ստացողի լիազորագիրը:
7. Մամուլի միջոցի կողմից լիազորագիր ստացած անձը հարկային մարմնին է տրամադրում օրենքի համաձայն կազմված տեղեկանքները ստանալու վերաբերյալ ստացական՝ սույն կարգի հավելված 2-ի տեսքով:
8. Մամուլի միջոցին տեղեկանք չի տրամադրվում՝ մասնավորապես եթե
ա) անվանական հայտերում նշված անձը հայտարարատու չէ,
բ) անվանական հայտերի 2-րդ, 3-րդ և (կամ) 4-րդ սյունակում նշված տվյալներից պարզ չէ, թե որ անձի մասին է խոսքը,
գ) անվանական հայտերում նշված անձը հայտարարագիր չի ներկայացրել կամ ներկայացրել է օրենքով սահմանված ժամկետից ուշ,
դ) անվանական հայտերում նշված անձի հայտարարագիրը չի ընդունվել հարկային մարմնի համապատասխան ստորաբաժանման կողմից՝ ՀՀ կառավարության 14.01.2002թ. N 27 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների ու նրանց փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի լրացման կարգ»-ի 2-րդ կետով սահմանված պահանջները չպահպանելու պատճառով կամ եթե հայտարարագիրը լրացվել է այդ կարգի այնպիսի խախտումներով, որոնց հետևանքով հնարավոր չէ տեղեկանք կազմել:
Սույն կետում նշված դեպքում հարկային մարմինը մամուլի միջոցին է տրամադրում պատճառաբանված մերժում:
|
Հավելված 1 ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 27 մայիսի 2003 թ. N 03/13-Ն |
Ա Ն Վ Ա Ն Ա Կ Ա Ն Հ Ա Յ Տ Ե Ր
«Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի ԵՎ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքի համաձայն կազմված 200.. թվականի տեղեկանքները ստանալու վերաբերյալ
N |
Իշխանության մարմինը |
Պաշտոնը |
Ղեկավար աշխատողի անունը, |
Փոխկա- |
1. |
2. |
3. |
4. |
5. |
____________________________ |
-ի ղեկավար |
___________ |
_________________ |
(նշվում է մամուլի միջոցի լրիվ անվանումը) |
(ստորագրությունը) |
(նշվում է մամուլի միջոցի ղեկավարի | |
Հեռախոս _______________ |
Կ. Տ. |
* 5-րդ սյունակի համապատասխան տողում նշվում է «այո»՝ եթե մամուլի միջոցը ցանկություն է հայտնում ստանալ նաև ղեկավար աշխատողին փոխկապակցված անձի (անձանց) հայտարարագր(եր)ում ներառված տվյալների վերաբերյալ տեղեկանք(ներ)ը:
|
Հավելված 2 ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 27 մայիսի 2003 թ. N 03/13-Ն |
Ս Տ Ա Ց Ա Կ Ա Ն
«Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի ԵՎ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքի համաձայն կազմված տեղեկանքները ստանալու վերաբերյալ
Ես՝_________________________________________________________________
(մամուլի միջոցի լրիվ անվանումը, լիազորված անձի պաշտոնը) __________________________________________________________________(լիազորված անձի անունը, հայրանունը, ազգանունը)
«__»______200_թ. ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունից
________________________________
ստացա «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ներկայացված 200..թ. հայտարարագրերում ներառվող տեղեկությունների վերաբերյալ «….» ……………….. 200..թ. մեր ներկայացրած անվանական հայտերում ընդգրկված ղեկավար աշխատողների և նրանց փոխկապակցված անձանց հրապարակման ենթակա տեղեկանքները՝ |
N |
Իշխանության մարմինը |
Պաշտոնը |
Ղեկավար աշխատողի անունը, |
Փոխկա- |
1. |
2. |
3. |
4. |
5. |
|
______________________ |
_____________________ |
|
(ստացողի ստորագրությունը) |
(ստացողի անունը, ազգանունը) |
* 5-րդ սյունակում նշվում է համապատասխան տողում նշված ղեկավար աշխատողին փոխկապակցված անձանց հայտարարագրերում ներառվող տեղեկությունների վերաբերյալ հրապարակման ենթակա ստացված տեղեկանքների թվաքանակը: