ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
1 օգոստոսի 2001 թ. |
N 226 |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ» 26/04/01 Թ. ԹԻՎ 02/520 ՀՐԱՀԱՆԳԻ ՀԱՎԵԼՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38 հոդվածին համապատասխան, Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված հարկային արտոնությունների կիրառումը կարգավորելու նպատակով
Հրամայում եմ`
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության և Եվրահանձնաժողովի միջև կնքված միջազգային պայմանագրերով սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունների կիրառման» 26/04/01 թ. թիվ 02/520 հրահանգի հավելվածով սահմանված տեղեկանքի ներկայացման, հաստատման, տրամադրման և հաշվառման կարգը:
2. Դրամաշնորհային ծրագրերը իրականացնող մարմինների կողմից ներկայացված տեղեկանքների տվյալների ճշտության ստուգման և եզրակացության ներկայացման իրավասությունը վերապահել ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի եվրոպական տեխնիկական օգնության կոորդինացման բաժնին:
3. Դրամաշնորհային ծրագրերը իրականացնող մարմինների կողմից ներկայացված տեղեկանքները ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության և Եվրոպական տեխնիկական օգնության կոորդինացման բաժնի սույն հրամանի 2-րդ կետում նշված եզրակացության հիման վրա, հաստատում է ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարի աշխատակազմի ղեկավարը:
Նախարար |
Վ. Խաչատրյան |
Հաստատված է |
Գրանցված է |
Կ Ա Ր Գ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ» 26/04/01 Թ. ԹԻՎ 02/520 ՀՐԱՀԱՆԳԻ ՀԱՎԵԼՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ
Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության և Եվրահանձնաժողովի դրամաշնորհային պայմանագրերով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների վերապահման համար «Հայաստանի Հանրապետության և Եվրահանձնաժողովի միջև կնքված միջազգային դրամաշնորհային պայմանագրերով սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունների կիրառման» 26/04/01 թ. թիվ 02/520 հրահանգի հավելվածով սահմանված տեղեկանքի ներկայացման, հաստատման, տրամադրման և հաշվառման կարգը:
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Տեղեկանքը հանդիսանում է խիստ հաշվառման բլանկ, և նրա նկատմամբ կիրառվում են խիստ հաշվառման փաստաթղթերի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները: Տեղեկանքի ձևաթղթերը ձեռք են բերվում ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարությունից` փոխհատուցմամբ, որը սահմանվում է ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության կողմից` կատարված փաստացի ծախսերի չափով: Այն լրացվում է դրամաշնորհային ծրագրերը իրականացնող մարմինների կողմից և ներկայացվում է հաստատման ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարություն: Վերջինս 3 աշխատանքային օրվա ընթացքում այն հաստատում է և վերադարձնում ԴԾԻՄ-երին:
ՏԵՂԵԿԱՆՔԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳ
1.1. Տեղեկանքի հաստատման նպատակով ԴԾԻՄ-ը ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
ա) հայտ, որում նշվում է, թե ապրանքները կամ ծառայությունները ծրագրի որ բաղադրիչի շրջանակներում և ինչ գումարով են ձեռք բերվում, ներկայացվող փաստաթղթերի ցանկը, էջերի թիվը,
բ) սոցիալական ապահովության պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունների կիրառման համար տեղեկանքի հաստատման հայտ ներկայացնելու դեպքում` հաստիքացուցակ և աշխատավարձի ամփոփագիր.
գ) ԴԾԻՄ-ի և համապատասխան պայմանագրի կողմի միջև ապրանքների կամ ծառայությունների մատակարարման պայմանագրի պատճենը.
դ) մատակարարի կողմից ԴԾԻՄ-ին ներկայացված վճարման փաստաթղթերը.
ե) ապրանքների ներմուծման դեպքում նախատեսված արտոնությունների կիրառման համար տեղեկանքի հաստատման հայտ ներկայացնելու դեպքում` հաշիվ-ապրանքագիր.
զ) տեղեկանքի 4 օրինակ. առաջին օրինակը թողնվում է ՀՀ ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարությանը, երկրորդ օրինակը տրվում է ԴԾԻՄ-ին ի պահ, երրորդ օրինակը տրվում է ԴԾԻՄ-ին` գործարքի մյուս կողմին տրամադրելու և չորրորդ օրինակը` պետական կառավարման մարմիններ ըստ պահանջի ներկայացնելու համար:
1.2. Փաստաթղթերը ներկայացվում են ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարություն:
ՏԵՂԵԿԱՆՔԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳ
2.1. ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարությունում փաստաթղթերը ենթարկվում են ուսումնասիրության` հայտի հիմնավորվածությունը պարզելու նպատակով: Դրական եզրակացության դեպքում տեղեկանքը սույն կարգի դրույթներին համապատասխան հաստատվում է և տրամադրվում է ԴԾԻՄ-ին: Հակառակ դեպքում ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարությունը մերժում է հայտը` հիմնավորելով մերժման պատճառները:
2.2. Տեղեկանքը հաստատելու վերաբերյալ հայտը մերժվում է այն դեպքում եթե.
ա) չեն ներկայացվել սույն կարգով սահմանված փաստաթղթերը.
բ) փաստաթղթերը սահմանված կարգով ձևակերպված չեն.
գ) փաստաթղթերում բերված տեղեկությունները չեն համապատասխանում նախարարության տրամադրության տակ եղած և/կամ ներկայացված մնացած տեղեկություններին.
դ) տեղեկանքում նշված ապրանքների և ծառայությունների ձեռք բերումը դրամաշնորհային համաձայնագրով և ծրագրի ֆինանսատեխնիկական հիմնավորումով նախատեսված չէ:
2.3. Տեղեկանքի օրինակները հաստատվում են ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության կնիքով և լիազորված պաշտոնատար անձի ստորագրությամբ:
ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳ
3.1. Տեղեկանքների ձևաթղթերը պատրաստվում են տպարանում կենտրոնացված կարգով ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության պատվերով:
3.2. Տեղեկանքները տպագրվում են համարներով և տառային սերիաներով, որոնք կազմվում են գրքի ձևով` յուրաքանչյուրում 25 տեղեկանք 4 օրինակից: Բոլոր 4 օրինակները համարվում են իսկական, տպագրվում են գունավոր ֆոնով և նշվում նույն համարներով և տառային սերիաներով:
3.3. ԴԾԻՄ-երի ապահովումը տեղեկանքներով իրականացվում է ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարչության կողմից` ինքնարժեքի չափով փոխհատուցմամբ:
3.4. Տեղեկանքի ձևաթղթերը տրամադրվում են ԴԾԻՄ-ի համապատասխան գրություն-պահանջագրի հիման վրա, որը կնքվում և ստորագրվում է ԴԾԻՄ-ի տնօրենի կողմից: Տեղեկանքի ձևաթղթերը ստանալու համար գրություն-պահանջագրերը կազմվում են 2 օրինակից, որից մեկը մնում է գործերում, իսկ մյուսը ուղարկվում է ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարություն:
3.5. Տեղեկանքի ձևաթղթերը հաշվառվում են ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարչության կողմից (Ձև 1, հավելված 1):
3.6. Փչացած ձևաթղթերը վերացվում են տարեկան մեկ անգամ ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարչության կազմած արձանագրության համաձայն:
3.7. Ձևաթղթերի կորստի դեպքում ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարչության կողմից կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում է կորած ձևաթղթերի քանակը (սերիաները և համարները): Եթե չօգտագործված ձևաթղթերի և այդ ձևաթղթերի առկա մնացորդների միջև ստուգման արդյունքներով տարբերություններ չեն հայտնաբերվում, ապա այդ ստուգումը արձանագրությամբ ձևակերպելու անհրաժեշտություն չի առաջանում, միայն գրանցվում է արվում անցկացրած ստուգման վերաբերյալ:
3.8. Տեղեկանքի ձևաթղթերի հաշվառման մատյանները պետք է լինեն համարակալված, ժապավենված և ստորագրված ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարչության պետի կողմից և կնքված լինեն ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության կնիքով:
3.9. ԴԾԻՄ-երը կատարում են ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված տեղեկանքների հաշվառում:
3.10. ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից վարվում են հաշվառման մատյաններ: Ստորաբաժանումը պատասխանատու է հաշվառման ճշտության և փաստաթղթերի պահպանման համար:
3.11. ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված տեղեկանքը ստանալուց հետո ԴԾԻՄ-ը պարտավոր է վճարման փաստաթղթերի պատճենները ներկայացնել ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության համապատասխան ստորաբաժանում:
Հավելված 1
Ձև 1
ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳԻՐՔ
ՀՀ ֆինանսների եվ Էկոնոմիկայի նախարարություն
Ամսաթիվ |
Ինչ փաստաթղթով և ում կողմից են ստացվել ձևաթղթերը (բեռնագրի համարը, կորուստի արձանագրության ամսաթիվը) |
Ինչ փաստաթղթով և ում են ուղարկվել ձևաթղթեր (բեռնագրի համարը, կորուստի արձանագրության ամսաթիվը) |
Ստացվել է |
Տրվել է (հատ) |
Վերադարձվել է |
Չօգտագործված ձևաթղթերի մնացորդ
|
Սերիաներ և համարներ (որ համարից որը) |
Ձևաթղթերը սատցող անձի ստորագրությունը (տալիս և վերադարձնելիս) | ||
Չօգտա-գործված |
Փչացած |
Կորած | ||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
Ծանոթություն.
1. Յուրաքանչյուր ԴԾԻՄ-ի համար հատկացվում է առանձին էջ կամ էջեր:
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2 օգոստոսի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 11801119