Գլխավոր տեղեկություն
Համար
N 16
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (04.03.2001-12.07.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2001.02.27/6(69) Հոդ.9
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
17.01.2001
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
17.01.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.06.2017

118.0016.17.01.01

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
26 հունվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

17 հունվարի 2001 թ.
ք. Երևան

N 16

  

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 17-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 31-ի «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող առաջնահերթ միջոցառումների մասին» N 531 որոշման 2-րդ և նույն որոշմամբ հաստատված «Մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգի» 26-րդ կետերով վերապահված իրավասությունների շրջանակներում հրամայում եմ`

 

ՀԱՍՏԱՏԵԼ`

 

1) Մրցույթի հայտերի գրանցամատյանի ձևը (կցվում է):

2) Մրցույթի հայտերի գրանցամատյանի վարման կարգը (կցվում է):

 

Նախարար`

Վ. Խաչատրյան

 

Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
2001 թվականի հունվարի 17-ի
թիվ 16 հրամանով

 

Կ Ա Ր Գ

 

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետև` օրենք) 29-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով սույնով սահմանում է մրցույթի հայտերի գրանցամատյանի վարման կարգը:

2. Մրցույթի հայտերի գրանցամատյանի ձևը սահմանված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի` սույն կարգը հաստատած հրամանով:

3. Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հասկացությունները սույն կարգում գործածվում են նույն իմաստով:

 

II. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՈՒՄԸ

 

4. Մրցույթով կենտրոնացված գնումներ կատարելու դեպքում պետական գնումների գործակալությունը, իսկ ապակենտրոնացված գնումներ կատարելու դեպքում` այդ գնումներն իրականացնելու լիազորությամբ օժտված լիազոր պետական մարմինը (մարմինները) վարում են մրցույթի հայտերի գրանցամատյան (այսուհետև` գրանցամատյան): Յուրաքանչյուր մրցույթի հրավերի համաձայն ներկայացվող մրցույթի հայտերի գրանցման համար վարվում է առանձին գրանցամատյան:

5. Ներկայացված մրցույթի հայտերը ընդունում, դրանց ներկայացման ճշտությունը ստուգում և ներկայացված մրցույթի հայտերը գրանցամատյանում գրանցում են օրենքի 27-րդ հոդվածի 1-ին կետի 13-րդ ենթակետի համաձայն տվյալ մրցույթի հրավերում նշված մրցույթի հանձնաժողովի որոշմամբ նման լիազորությամբ օժտված պաշտոնատար անձինք (ծառայողները) կամ այդ անձինք մեկը կամ մի քանիսը (այսուհետև գրանցամատյանի վարման պատասխանատու):

6. Գրանցամատյանի էջերը համարակալվում, կարվում, ստորագրվում են գրանցամատյանի վարման պատասխանատուի կողմից: Մրցույթի հրավերի հաստատման օրը` գրանցամատյանի առաջին էջի վրա դրվում է պատվիրատուի կնիքը և մրցույթի հանձնաժողովի քարտուղարի ստորագրությունը, գրվում է գրանցամատյանի էջերի քանակը:

7. Գրանցամատյանում գրառումները կատարվում են թանաքով, ջնջումներ և քերվացքներ կատարել չի թույլատրվում, ուղղումները կատարվում են միայն գրանցամատյանի վարման պատասխանատուի կողմից: Գրանցամատյանում ուղղումներ կատարելու դեպքում` գրանցամատյանի 1-ին` «Սահմանված կարգով ներկայացված մրցույթի հայտեր» մասում, «Նշագրումներ» սյունակում դրվում է ուղղումը կատարած անձի ստորագրությունը: Մինչև սահմանված կարգով մրցույթի հանձնաժողովի լուծարումը գրանցամատյանի անվնաս պահպանման համար պատասխանատու է գրանցամատյանի վարման պատասխանատուն:

8. Գրանցամատյանի վարման պատասխանատուն մրցույթի հրավեր պարունակող ծրարը ստանալու պահին, ստուգում է ծրարի սոսնձված, մասնակցի կամ նրա կողմից լիազորված անձի գործակալի կողմից ստորագրված և կնքված լինելը, ինչպես նաև ծրարի վրա օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված գրառումների առկայությունը:

9. Սահմանված կարգով ներկայացված մրցույթի հայտ պարունակող ծրարի վրա, գրանցամատյանի վարման պատասխանատուն նշում է գրանցամատյանում տվյալ ծրարի գրանցման համարը, գրանցման օրը և ժամը` ստորագրում ծրարի վրա իր կողմից կատարված գրառումների տակ:

10. Օրենքի 29-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, ինչպես նաև մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը լրանալուց հետո ներկայացված մրցույթի հայտ պարունակող ծրարը գրանցամատյանի վարման պատասխանատուն ընդունում է, կազմում արձանագրություն դրանում նշելով մրցույթի տվյալ հայտը, որպես սահմանված կարգի խախտմամբ ներկայացված լինելը որակելու համար հիմք ծառայած փաստը (փաստերը), ստորագրում արձանագրությունը, այդ մասին նշում կատարում գրանցամատյանի 2-րդ «Սահմանված կարգի խախտմամբ ներկայացված մրցույթի հայտեր» մասում, ներկայացնում արձանագրությունը մրցույթի հանձնաժողովի քարտուղարին` ստորագրելու նպատակով: Եթե մրցույթի հայտը ներկայացվել է դրա համար նախատեսված ժամկետի խախտմամբ, ապա գրանցամատյանում նշում չի կատարվում` կազմվում է միայն սույն կետով նախատեսված արձանագրությունը, որը մրցույթի հանձնաժողովի քարտուղարի կողմից ներկայացվում է մրցույթի հանձնաժողովի անդամներին` մրցույթի հանձնաժողովի առաջիկա նիստում: Արձանագրությունը կցվում է գրանցամատյանին, որպես գրանցամատյանի անբաժանելի մաս: Արձանագրության օրինակելի ձևը կցվում է` Հավելված N 1:

11. Մրցույթի հայտ ներկայացրած անձի պահանջով` նման պահանջ ներկայացվելու օրվա ընթացքում, պատվիրատուն վերջինիս տալիս է տեղեկանք` ներկայացված մրցույթի հայտի գրանցման և այդ հայտի ներկայացման ճշտության մասին: Գրանցամատյանի վարման պատասխանատուն տեղեկանքը կազմում է երկու օրինակից, ստորագրում, ներկայացնում մրցույթի հանձնաժողովի քարտուղարին ստորագրելու նպատակով: Տեղեկանքի երկու օրինակները կնքվում են պատվիրատուի կնիքով, մեկ օրինակը տրվում է տեղեկանք ստանալու պահանջ ներկայացրած անձին, մյուս օրինակը կցվում  գրանցամատյանին, որպես գրանցամատյանի անբաժանելի մաս: Տեղեկանքի օրինակելի ձևը կցվում է` Հավելված N 2:

12. Մրցույթի հայտերի բացման նիստի օրը գրանցամատյանի վարման պատասխանատուն մրցույթի հանձնաժողովին է ներկայացնում, տվյալ մրցույթի հրավերի հիման վրա ներկայացված մրցույթի հայտերը, գրանցամատյանը, գրանցամատյանի անբաժանելի մաս հանդիսացող արձանագրությունները և տեղեկանքները:

13. Գրանցամատյանը, դրա անբաժանելի մաս հանդիսացող արձանագրությունները և տեղեկանքները կցվում են գնումների ընթացակարգի արձանագրությանը և հանդիսանում դրա անբաժանելի մասը:

 

Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
2001 թվականի հունվարի 17-ի
թիվ 16 հրամանով

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

N ___

 

ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԻ ՄԱՍԻՆ

 

Պատվիրատուի անունը`

 

Մրցույթի ծածկագիրը`

 

Մրցույթի հանձնաժողովի

քարտուղար`

 

Գրանցամատյանի վարման

պատասխանատուներ`

_________________________________________

 

_________________________________________

 

 

___________________ ____________________

          (անուն, ազգանուն)                             (ստորագրություն)

 

 

1) __________________ ___________________

              (անուն, ազգանուն)                    (ստորագրություն)

2) __________________ ___________________

              (անուն, ազգանուն)                    (ստորագրություն)

-) __________________ ___________________

               (անուն, ազգանուն)                    (ստորագրություն)

 

Սույնով արձանագրվում է, որ վերը նշված ծածկագրով մրցույթին մասնակցելու նպատակով`_______________ ի անունից` մրցույթի հայտ պարունակող ծրարը պատվիրատուին ներկայացվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի պահանջների խախտմամբ: Մասնավորապես`

 

1)

_____________________________________________

2)

_____________________________________________

-)

_____________________________________________

 

Սույն արձանագրությունը կազմվել է մեկ օրինակից` 200 -- թվականի--- ամսվա -- ին:

 

Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
2001 թվականի հունվարի 17-ի
թիվ 16 հրամանով

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 2

 

Տ Ե Ղ Ե Կ  Ա Ն Ք  N ___

 

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԱՅԴ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՃՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Պատվիրատուի անունը`

 

Մրցույթի ծածկագիրը`

 

Մրցույթի հանձնաժողովի

քարտուղար`

 

Գրանցամատյանի վարման

պատասխանատուներ`

_________________________________________

 

_________________________________________

 

 

___________________ ____________________

          (անուն, ազգանուն)                             (ստորագրություն)

 

1) __________________ ___________________

              (անուն, ազգանուն)                    (ստորագրություն)

2) __________________ ___________________

              (անուն, ազգանուն)                    (ստորագրություն)

-) __________________ ___________________

               (անուն, ազգանուն)                    (ստորագրություն)

Տեղեկանքը տրվում է`

________________________  _____________________

(տեղեկանք ստանալու պահանջ ներկայացրած          (Տեղեկանքը առձեռն ստացողի անձը

       անձի անվանումը (անուն, ազգանուն)          հաստատող փաստաթղթի անունը և համարը)

 

 

 

Սույնով հայտնվում է, որ վերը նշված ծածկագրով մրցույթին մասնակցելու նպատակով`________________________ ի անունից պատվիրատուին ներկայացվել է մրցույթի հայտ պարունակող ծրար, որի վրա առկա են հետևյալ գրառումները`

 

1)

_____________________________________________

2)

_____________________________________________

3)

_____________________________________________

-)

_____________________________________________

 

Մրցույթի հայտը պարունակող ծրարը պատվիրատուին ներկայացվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի պահանջներին համապատասխան և գրանցվել պատվիրատուի կողմից: Մրցույթի հայտի գրանցման տվյալներն են`

 

Ընդունման և գրանցման` ___________________________________________

                                                                                  (ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, ժամը)

Հայտի գրանցման հերթական համարը` ___________________________________

 

 

Մրցույթի հայտ պարունակող ծրարը պատվիրատուին ներկայացվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի պահանջների խախտմամբ: Մասնավորապես`

1)

_____________________________________________

2)

_____________________________________________

-)

_____________________________________________

 

Սույն տեղեկանքը կազմվել է երկու օրինակից` 200 -- թվականի--- ամսվա -- ին:

 

Կ. Տ.

 

 

 

Հաստատված է
---  --------- 200 -- թ.-ին
Ընդամենը` ---- էջ

Կ. Տ

 

Գրանցամատյանի ձևը հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարի 2001 թվականի հունվարի 17-ի
թիվ 16 հրամանով

 

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՅՏԵՐԻ

 

Պատվիրատուի անունը`

 

Մրցույթի ծածկագիրը`

 

Մրցույթի հանձնաժողովի

քարտուղար`

 

Գրանցամատյանի վարման

պատասխանատուներ`

_________________________________________

 

_________________________________________

 

 

___________________ ____________________

          (անուն, ազգանուն)                             (ստորագրություն)

 

 

1) __________________ ___________________

              (անուն, ազգանուն)                    (ստորագրություն)

2) __________________ ___________________

              (անուն, ազգանուն)                    (ստորագրություն)

-) __________________ ___________________

               (անուն, ազգանուն)                    (ստորագրություն)

 

 

Էջ N 1

 

Մ Ա Ս  I

 

ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐ

 

հ/հ

Մրցույթի հայտ ներկայացրած
մասնակցի անվանումը
(անունը, ազգանունը)

Մասնակցի` այն գրության ելից և պատվիրատուի նույն գրության մտից համարները, որով ներկայացվել է մրցույթի հայտը (Հայտը առձեռն ներկայացված լինելու դեպքում` այն ներկայացնողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի անվանումը և համարը)

Հայտերի ստացման

Հայտը
գրանցողի
ստորագրու-

թյունը

Նշագրություն

ամիսը,
ամսաթիվը

ժամը

1

2

3

4

5

6

7

             
             
             
             

 

Մ Ա Ս  II

 

ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐ

 

հ/հ

Մրցույթի հայտ ներկայացրած
մասնակցի անվանումը
(անունը, ազգանունը)

Մասնակցի` այն գրության ելից և պատվիրատուի նույն գրության մտից համարները, որով ներկայացվել է մրցույթի հայտը (Հայտը առձեռն ներկայացված լինելու դեպքում` այն ներկայացնողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի անվանումը և համարը)

Հայտերի ստացման

Հայտը
գրանցողի
ստորագրու-
թյունը

Անհամապատասխանության
մասին կցվող
արձանագրության համար

ամիսը,
ամսաթիվը

ժամը

1

2

3

4

5

6

7

             
             
             
             

 

Էջ N ---

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.05.2017, N 229-Ն 25.06.2017, N 16
09.06.2001, N 189 12.07.2001, N 16
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան