«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 մայիսի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 11602092
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
26 մարտի 2002 թ. |
N 18-Ս |
«ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ՀՍԿՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ՌԱԴԻՈՀԱՃԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԳՆԱՑՈՒՑԱԿԻ 1 ԲԱԺՆԻ 4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4.1 ԵՎ 4.2 ԴԻՐՔԵՐՈՒՄ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ 0.2 ԳՈՐԾԱԿԻՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թ. նոյեմբերի 20-ի թիվ 694 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախության տիրույթի բաշխման և օգտագործման, ռադիոէլեկտրոնային միջոցների ու բարձր հաճախության սարքավորումների ձեռքբերման, ներմուծման և շահագործման, ինչպես նաև դրանց արտադրության դեպքում մշակման, նախագծման ու արտադրության պայմաններ»-ի 6-րդ կետի
Հրամայում եմ`
ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարի 1998 թ. նոյեմբերի 30-ի թիվ 2-Ս հրամանով հաստատված «Ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների գրանցման, հսկման, շահագործման, ռադիոհաճախությունների հատկացման և օգտագործման համար ծառայությունների» գնացուցակի 1 բաժնի 4-րդ հոդվածի 4.1 և 4.2 դիրքերում սահմանված վճարների նկատմամբ 2002 թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ոչ պետական ռադիոհեռուստատեսային ընկերությունների համար կիրառել 0.2 նվազեցնող գործակից:
Ա. Մանուկյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
26.11.2012, N 655-Ն | 25.01.2013, N 18-Ս |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|