124.02/194.07.02.02
«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 փետրվարի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 12402031
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
7 փետրվարի 2002 թ. |
N 02/194 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածը՝
Հրամայում եմ
Հաստատել «Ավելացված արժեքի հարկի հաշվարկի» ձևը և դրան կից ներկայացվող «Ավելացված արժեքի հարկի հաշվարկի լրացման կարգը»:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարար |
Ե. Զախարյան |
ԱԱՀ-ի հաշվարկ (համապատասխան վանդակում նշել «X») |
Փաստաթղթի հերթական համարը (Լրացվում է հարկային մարմնի կողմից) | ||||
հաշվետու |
ճշգրտման |
||||
1. Հարկ վճարողի հաշվառման համարը ££££££££ |
1A. ԱԱՀ վճարողի հաշվառման համարը ££££££££ | ||||
2. Հաշվետու (ճշգրտման) ժամանակաշրջան | Տարի ££££ Ամիս ££ Եռամսյակ £ | ||||
3. Ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատեր) անուն, ազգանուն | 4. Իրավաբանական անձի անվանումը | ||||
5. Գտնվելու վայրը |
6. Աշխատանքային հեռախոսի համարը Տան հեռախոսի համարը |
7. Եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ոչ մի գործարք չի կատարվել վանդակում նշել "X", ստորագրել ստորև և ներկայացնել հաշվարկը ð ð ð ð ð |
(հազար դրամ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Հարկ վճարողի/տնօրենի ստորագրություն Հաշվապահի ստորագրություն |
Ամսաթիվ | Կնիք |
Ավելացված արժեքի հարկի հաշվարկի լրացման կարգը
- լրացվում է հազար դրամներով՝ ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ,
- հաշվետու ժամանակաշրջանի (այսուհետ` հիմնական) կամ ճշգրտման (նախորդող) ժամանակաշրջանի համար (այսուհետ` ճշգրտված) հաշվարկ ներկայացնելիս համապատասխան վանդակում կատարվում է նշում,
- ԱԱՀ-ի հաշվարկի վերևի աջ վանդակը լրացվում է ՀՀ հարկային մարմնի կողմից,
- հաշվարկի մթնեցված վանդակները չեն լրացվում,
[1]. Նշվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) կազմված ութանիշ թվից,
[1A] Նշվում է ԱԱՀ վճարողի հաշվառման համարը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այդպիսի կարգ սահմանած լինելու դեպքում: Մինչև նշված կարգի սահմանումը [1A] կետը չի լրացվում:
[2]. Նշվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար կազմվում է ԱԱՀ-ի հիմնական կամ ճշգրտված հաշվարկը: Եթե տվյալ հարկ վճարողի համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում ամիսը, ապա լրացվում են միայն տարվա և ամսվա համար նախատեսված վանդակները: Եռամսյակային կտրվածքով ԱԱՀ-ի հաշվարկ ներկայացնող անձինք ամսվա համար նախատեսված վանդակները չեն լրացնում:
[3]. Նշվում է ԱԱՀ վճարող ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անուն, ազգանունը:
[4]. Լրացվում է իրավաբանական անձի լրիվ անվանումը:
[5]. Լրացվում է ԱԱՀ վճարող իրավաբանական անձի գտնվելու վայրի կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) բնակության վայրի հասցեն:
[6]. Նշվում է իրավաբանական անձի աշխատանքային կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) տան հեռախոսի համարը:
[7]. Եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ԱԱՀ վճարող համարվող անձի կողմից ոչ մի գործարք (գործառնություն` այդ թվում ԱԱՀ-ով հարկված ձեռքբերում) չի իրականացվել կամ իրականացված գործարքները վերաբերվում են բացառապես հաստատագրված վճարով և (կամ) պարզեցված հարկով հարկվող գործունեությանը` լրացվում է հաշվարկի [1]-ից մինչև [6]-րդ տողերը (ներառյալ)` [7]-րդ վանդակում նշվում է «X» և այն ներկայացվում է:
[8]. Լրացվում է «ԱԱՀ-ի մասին» հետևյալ գործարքների գծով իրացման շրջանառության ընդհանուր մեծությունը.
- ՀՀ օրենքի 7 հոդվածով սահմանված հարկման օբյեկտ չհամարվող (բացառությամբ 3-րդ կետում նշված) գործարքների,
- օրենքի 15 հոդվածի համաձայն հարկից ազատված գործարքների,
- այն գործարքների գծով շրջանառությունը, որոնց վրա չի տարածվում «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի գործողությունը,
- ԱԱՀ-ով չհարկվող շրջանառելի (բազմակի օգտագործման) տարայի իրացման շրջանառության գումարը:
Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք նշում են նաև օրենքի 3 հոդվածով սահմանված չհարկվող շեմը (3մլն. դրամը):
[9]. Լրացվում է «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածով սահմանված գործարքների (գործառնությունների) իրացման շրջանառությունը:
10.1 տողում լրացվում է հաստատագրված վճարներով հարկվող գործունեությունից հասույթը (շրջանառությունը), իսկ 10.2. տողում` պարզեցված հարկով հարկվող գործունեությունից հասույթը (իրացման շրջանառությունը):
[11]. [11Ա] վանդակում լրացվում է «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածի 1-3 կետերով (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի համար` 6 հոդվածի 1-2 կետերով) սահմանված` ԱԱՀ-ի 20 % դրույքաչափով հարկվող գործարքների (ներառյալ` «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 241 հոդվածով սահմանված գործարքների) շրջանառությունը (արժեքը)՝ առանց ԱԱՀ-ի, [11Բ]-ում՝ այդ շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը (ներառյալ հետաձգված պարտավորության գումարները):
[12]. [12Ա] վանդակում լրացվում է «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածի 1-3 կետերով (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի համար` 6 հոդվածի 1-2 կետերով) սահմանված գործարքների (ներառյալ` «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 241 հոդվածով սահմանված գործարքների) շրջանառությունը, որոնց համար կիրառվել է լրիվ արժեքով հատուցում, [12Բ]-ում՝ լրացվում է ԱԱՀ-ի գումարը (ներառյալ հետաձգված պարտավորության գումարները)` հաշվարկված լրիվ արժեքով հատուցման գումարի նկատմամբ 16.67% հաշվարկային դրույքաչափով:
[13]. Լրացվում է ԱԱՀ-ի գծով այլ հարկային պարտավորության ընդհանուր գումարը, այդ թվում`
- ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորության այն գումարները, որոնց բյուջե վճարման պարտավորությունը օրենքի 241 հոդվածի համաձայն ծագել է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում,
- մինչև 2002 թ. հունվարի 1-ը իրականացված գործարքների գծով ԱԱՀ հետաձգված հարկային պարտավորության գումարները, որոնց բյուջե վճարման պարտավորությունը ծագել է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում,
- [11] և [12] տողերում նշված գործարքների հետ չկապված պարտավորությունների գումարները (մասնավորապես՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի 4 կետով սահմանված կարգով առաջացած պարտավորության գումարը),
- օրենքի 19 հոդվածի պահանջները խախտելու արդյունքում դուրս գրված հարկային հաշիվներում և ԱԱՀ վճարող չհամարվող անձանց կողմից հարկային հաշիվներ դուրս գրելու դեպքում` հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները:
[13.1] վանդակում լրացվում է ԱԱՀ-ի այն գումարը, որի գծով հարկի վճարման պահը հետաձգվում է (ծագում է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 241 հոդվածին համապատասխան՝ ըստ վճարման):
[14Ա] վանդակում լրացվում է [8Ա], [9Ա], [10.1Ա], [10.2Ա] [11Ա] և [12Ա] վանդակներում նշված թվերի հանրագումարի և [12Բ] վանդակում նշված թվի տարբերությունը, իսկ [14Բ] վանդակում լրացվում է [11Բ], [12Բ], [13Բ] վանդակներում նշված թվերի հանրագումարի և [13.1Բ] վանդակում նշված թվի տարբերությունը:
[15]. Համապատասխանաբար [Ա] վանդակում լրացվում է ապրանքների ներմուծման ընդհանուր ծավալը (այդ թվում` ներմուծված այն ապրանքների, որոնց համար ներմուծման պահին ԱԱՀ չի գանձվում)՝ մաքսային արժեքով, [Բ] վանդակում՝ ՀՀ մաքսային մարմինների կողմից ներմուծման պահին գանձված ԱԱՀ-ի գումարը:
[16]. Համապատասխանաբար [Ա] վանդակում լրացվում է ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների (այդ թվում` ԱԱՀ-ով չհարկված) ընդհանուր արժեքը, անկախ այն հանգամանքից դրանց դիմաց մատակարարներին վճարում կատարվել է, թե ոչ, [Բ] վանդակում՝ ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների համար մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված հարկի ընդհանուր գումարը:
[16.1] Լրացվում է ստացված ծառայությունների և ձեռք բերված (ներմուծված) ապրանքների դիմաց մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում (օրենքի 241 հոդվածի դեպքում` նաև ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարի այն մեծությունը (մասը), որի գծով հաշվանցում կատարելու իրավունքի ձեռքբերման պահը, համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 23 և 241 հոդվածների, հետաձգվում է մինչև նշված հոդվածներում նշված ձեռքբերումների դիմաց վճարման պահը:
[16.2]. Լրացվում են, օրենքի համաձայն կատարվող վերահաշվարկների արդյունքում հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարների ավելացումը կամ պակասեցումը` ըստ վերահաշվարկ կատարելու հիմքերի (հոդվածների): Սույն հաշվարկի առումով որպես այդպիսիք ընդունվում են, մասնավորապես`
- ԱԱՀ-ով չհարկվող (հարկման օբյեկտ չհամարվող), ԱԱՀ-ից ազատված գործարքներին, ինչպես նաև օրենքի գործողության ոլորտում չընդգրկվող գործարքներին ուղղակիորեն վերաբերվող ձեռքբերումների գծով ԱԱՀ-ի գումարները, որոնք ենթակա չեն հաշվանցման և պետք է միացվեն ձեռքբերման արժեքին կամ արտադրության ու շրջանառության ծախսերին,
- տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցվող ԱԱՀ-ի այն գումարները, որոնց գծով հաշվանցման իրավունքը օրենքի 23 և 241 հոդվածների համաձայն հետաձգվել էր նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում,
- օրենքի 26 հոդվածի 4-րդ կետի համաձայն հաշվանցման պակասեցման ենթակա ԱԱՀ-ի գումարների նվազեցումը,
- օրենքի 27 հոդվածի համաձայն կատարվող հաշվարկների արդյունքում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների նվազեցումը:
[17]. Լրացվում է դեբետագրման արդյունքը, ընդ որում` եթե ([15Բ] + [16Բ] - [16.1.Բ] + 16.2.Ա] - [16.2.Բ]) մեծ է 0-ից, ապա լրացվում է [17Ա] վանդակը, իսկ եթե ([15Բ] + [16Բ] - [16.1.Բ] + 16.2.Ա] - [16.2.Բ]) փոքր է 0-ից, ապա լրացվում է [17Բ] վանդակը:
[18] Լրացվում է ստացված ծառայությունների և ձեռք բերված (ներմուծված) ապրանքների դիմաց մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում (ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարը, որը վերաբերվում է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներին: Հաշվարկին չմասնակցող օժանդակ (ոչ պարտադիր) տեղեկություն է և լրացվում է հարկ վճարողի ցանկությամբ, եթե հարկ վճարողը նպատակ ունի այդ գումարները ուղղել այլ հարկային պարտավորությունների մարմանը կամ ետ ստանալ:
[19]. Լրացվում է տվյալ ժամանակաշրջանում բյուջեի հետ հաշվարկների արդյունքը: Ընդ որում, ա) եթե [17] տողում թիվը լրացվել է «Ա. դրական» վանդակում և
- ([14. Բ] - [17 Ա])-ի արդյունքը դրական է, ապա լրացվում է [19Ա] վանդակը,
- ([14. Բ] - [17 Ա])-ի արդյունքը բացասական է, ապա լրացվում է [19Բ] վանդակը
բ) եթե [17] տողում թիվը լրացվել է «Բ. բացասական» վանդակում, ապա ([14. Բ] + [17Բ])-ի արդյունքը լրացվում է [19Ա] վանդակում: